ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2012 թվականի N 895-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2012 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձարկման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 14-ի N 895-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կառույցը |
Կատարման ժամկետը |
Կատարման վայրը |
1. |
Ծրագրի ապահովում և բազաների փորձարկում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2012 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2. |
Վայոց ձորի և հարակից մարզերի (Արարատ, Սյունիք) մարզային կենտրոնների աշխատողների ուսուցում՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման կազմակերպման և իրականացման ուղղությամբ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ |
2012 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզ |
3. |
Վայոց ձորի մարզի և հարակից մարզերի մարզային կենտրոնների մասնագետների միջոցով Վայոց ձորի համայնքային անասնաբույժ- մասնագետների ուսուցում՝ մարզային համայնքների խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցամատյանների լրացման և անձնագրավորման գործընթացի թեմայով |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ |
2012 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՀՀ Վայոց ձորի մարզի |
4. |
Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման իրականացում, համապատասխան գրանցամատյանի վարում և նշված տվյալների բազա մուտքագրում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
2012 թ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՀՀ Վայոց ձորի մարզի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|