Basic information
Number
N 399-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (12.08.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
11.08.2015
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
11.08.2015
Effective date
12.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

11 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

N 399-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 27/1 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԱՐԱՄ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00004-ը ներառյալ:

2. «ՌՈԲԱ ՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05186 լիցենզիայի ներդիր` N 00008:

3. «ԺՈՐԺԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05231 լիցենզիայի ներդիրներ` N 00105 և N 00106:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Գ. Բեգլարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation