Գլխավոր տեղեկություն
Համար
N 1202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1202 -Ա

 

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԸ (ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհրդի նախագահին` մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն ժամանակացույցով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:

3. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը ապահովել իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատողների կողմից (այն աշխատողների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները), նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող` օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալը.

2) մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել իրենց ղեկավարած հիմնարկների (կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին`

1) միջոցներ ձեռնարկել մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը իրենց ղեկավարած հիմնարկների, իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) համապատասխան աշխատողների կողմից (այն աշխատողների կողմից, ովքեր ստորագրելու են գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները), նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարի տեղեկատվական համակարգ մուտք գործելն ապահովող` օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալն ապահովելու ուղղությամբ.

2) միջոցներ ձեռնարկել մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը իրենց ղեկավարած հիմնարկների (կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), իրենց ենթակայության տակ գտնվող` հարկային գործակալ հանդիսացող բոլոր կազմակերպությունների (հիմնարկների) աշխատողների համար գրանցման հայտեր ներկայացնելն ապահովելու ուղղությամբ:

5. Սահմանել, որ մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու դեպքում հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձի էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2013 թվականի համար վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` իրենց իրավասությունների շրջանակներում ապահովել ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) մարզի տարածքում ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, մարզի տարածքում գործունեություն իրականացնող գործատուներին մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը նույնականացման քարտեր (էլեկտրոնային ստորագրություններ) հատկացնելն ապահովելու նպատակով մինչև 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով ներկայացված թեկնածությունները, ձևավորել աշխատանքային խումբ` համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել գյուղական համայնքների ուսուցիչների և գյուղապետարանի աշխատակազմի համապատասխան աշխատողների ուսուցում` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացում համայնքի տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելու նպատակով.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի փետրվարի 4-ի N 58-Ն որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին (Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին) ներկայացնել տեղեկատվություն սույն հանձնարարականների կատարման ընթացքի և արդյունքների մասին.

4) հնարավորություն ընձեռել համայնքի տնտեսավարող սուբյեկտներին, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնել համապատասխան դպրոցի` այդ նպատակով առանձնացված համակարգիչներից` ներկայացնելու գործընթացում ապահովելով ուսուցում անցած համապատասխան մասնագետների աջակցությունը տնտեսավարող սուբյեկտներին:

8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետներին ներկայացնել սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքային խմբերի անդամների տվյալները:

9. Առաջարկել համայնքների ղեկավարներին`

1) աջակցել համայնքի տարածքում ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներին.

2) հնարավորություն ընձեռել համայնքի տնտեսավարող սուբյեկտներին, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնել գյուղապետարանի աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների` այդ նպատակով առանձնացված համակարգիչներից` ներկայացնելու գործընթացում ապահովելով համայնքի աշխատակազմի ուսուցում անցած համապատասխան մասնագետների աջակցությունը տնտեսավարող սուբյեկտներին:

10. Առաջարկել «Հայփոստ Թրասթ» փակ բաժնետիրական ընկերության կառավարչին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ կազմակերպել Հայփոստի աշխատողների ուսուցում` տնտեսավարող սուբյեկտներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) ներկայացնելու ծառայություններ մատուցելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1202-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Ժամկետը

Նշումներ

1.

Հանրային իրազեկման աշխատանքների իրականացում

1.1.

Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացի շրջանակներում կիրառվող հիմնական ուղերձների հստակեցում

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)
Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

մինչև 25.09.2012 թ.

Կհստակեցվեն հանրային իրազեկման շրջանակներում կիրառվող հիմնական ուղերձները` ըստ թիրախային խմբերի (գործատուներ, բանկեր, հաշվապահներ և այլն):

1.2.

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հանրային քարոզարշավի մեկնարկի միջոցառման կազմակերպում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական մարմինների, «Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, Հաշվապահական կենտրոնի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի, գործատուների միությունների և շահագրգիռ այլ կազմակերպությունների (հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, բանկեր, հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպություններ և այլն) ներկայացուցիչների մասնակցությամբ

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

մինչև 25.09.2012թ.

Միջոցառման ընթացքում կներկայացվեն կենսա-
թոշակային բարեփոխումների գործընթացը, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կապակցությամբ առկա խնդիրները, այդ խնդիրները լուծելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող քայլերը, կհստակեցվեն գործընթացին աջակցելուն միտված` պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության հիմնական ուղղությունները:

1.3.

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու, էլեկտրոնային ստորագրություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից օգտվողի անուն ու գաղտնաբառ ստանալու ընթացակարգի մասին իրազեկում գործատուներին և այլ թիրախային խմբերին

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

սկսած 25.09.2012թ.

ԶԼՄ-ներով, գործատուների միությունների, հաշվապահական կազմակերպությունների, հարկային տեսչությունների, տարածքային կառավարման մարմինների և ՏԻՄ-երի (մարզերում) միջոցով և հնարավոր այլ միջոցներով գործատուների և այլ թիրախային խմբերի շրջանում կտարածվեն տեղեկատվական նյութերը, փողոցային վահանակների վրա կտեղակայվեն տեղեկատվական պաստառները, հեռուստացույցով և ռադիոյով կհեռարձակվեն գովազդային հոլովակներ և հայտարարություններ (այդ թվում` տպագիր մամուլում):
Միաժամանակ, որոշակի պարբերականությամբ կկազմակերպվեն մամլո ասուլիսներ, հրապարակումներ տպագիր մամուլում:

2.

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող ենթակառուցվածքների զարգացում

2.1.

Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի մշակում և ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կապալառու կազմակերպություն (համաձայնությամբ)

համաձայն պայմանագրով սահմանված ժամանակացույցի

Կմշակվեն, կփորձարկվեն և կներդրվեն ԵՀԿՎԱՀ-ի համակարգի` վարձու աշխատողների գրանցումը (գրանցման հայտը ներկայացնելը), եկամտային հարկի անձնավորված հաշվառումը (անձնավորված հաշվարկն էլեկտրոնային եղանակով ներկայացնելը) ապահովող մոդուլները:

2.2.

Բանակցություններ հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպությունների հետ` համագործակցության շրջանակների, հաշվապահական ծրագրերից անձնավորված հաշվարկի (գրանցման հայտի) ձևավորումն ապահովող ծրագրային փոփոխություններ իրականացնելու, անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացին աջակցելու հնարավորությունների շուրջ

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կապալառու կազմակերպություն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012 թ.

Հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպությունների հետ կվարվեն համապատասխան բանակցություններ և ըստ անհրաժեշտության կկնքվեն փոխհամագործակցության հուշագրեր:

2.3.

Բանակցություններ բանկերի, Հայփոստի հետ` անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացին աջակցելու հնարավորությունների, գործատուներին համապատասխան ծառայություններ մատուցելու պայմանների շուրջ

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կապալառու կազմակերպություն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012 թ.

Բանկերի, Հայփոստի հետ կվարվեն համապատասխան բանակցություններ և ըստ անհրաժեշտության կկնքվեն փոխհամագործակցության հուշագրեր:

2.4.

Բանակցություններ կապի օպերատորների, ինտերնետ մատակարարների հետ` ինտերնետ ծածկույթն ընդլայնելու և փոքր բիզնեսին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող գործիքներ տրամադրելու հնարավորությունների շուրջ

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կապալառու կազմակերպություն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012թ.

Կապի օպերատորների, ինտերնետ մատակարարների հետ կվարվեն համապատասխան բանակցություններ և ըստ անհրաժեշտության կկնքվեն փոխհամագործակցության հուշագրեր:

2.5.

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն

Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

մինչև 10.10.2012թ.

Հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպությունների, կապի օպերատորների, ինտերնետ մատակարարների, բանկերի, Հայփոստի հետ բանակցությունների արդյունքների հաշվառմամբ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն:

2.6.

Գրանցման հայտի և անձնավորված հաշվարկն այլ կազմակերպությունների միջոցով ներկայացնելն ապահովող ընթացակարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն (ներառյալ ծառայությունների արժեքը և 1-ին տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից վճարելու հնարավորությունը)

Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

մինչև 10.10.2012 թ.

Կմշակվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համապատասխան ընթացակարգ, որի համաձայն գործատուն (փոքր բիզնեսը) ծառայություններ մատուցող կազմակերպություններին (բանկեր, Հայփոստ, ԿՀԻԿ և այլն) կտրամադրի գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի թղթային տարբերակը, իսկ այդ կազմակերպությունները կապահովեն համապատասխան տեղեկատվությունը հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով ներկայացնելը:

3.

Գործատուների և այլ թիրախային խմբերի կարիքների գնահատում և բավարարելու ուղղությամբ միջոցառումների իրականացում

3.1.

Գործատուների կարիքները գնահատելու նպատակով համապատասխան հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակի մշակում

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012թ.

Կմշակվի և www.epension.am կայքէջում կտեղակայվի համապատասխան հարցաթերթիկ, որն առցանց կարող են լրացնել գործատուները և այլ թիրախային խմբեր:

3.2.

Լրացված հարցաթերթիկների ամփոփում և արդյունքների ներկայացում ԿԲԿԽ-ին

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 10.10.2012 թ.

Կամփոփվեն լրացված հարցաթերթիկները և ըստ գործատուների և այլ թիրախային խմբերի` կդասակարգվեն կարիքները (մարզ/Երևան, գյուղ/քաղաք, մանր/միջին/մեծ և այլն):

3.3.

Գործատուների և այլ թիրախային խմբերի կարիքները բավարարելու ուղղությամբ համապատասխան թիրախային ծրագրերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

մինչև 10.10.2012 թ.

Կարիքները բավարարելու ուղղությամբ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն (օրինակ` գործատուների առանձին խմբերի` Համակարգիչ յուրաքանչյուրի համար ծրագրում ընդգրկում, ինտերնետ հասանելիության ապահովում և այլն):

3.4.

Գործատուների և այլ թիրախային խմբերի կարիքները բավարարելու ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացում

Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդ

սկսած 10.10.2012թ.` համաձայն հաստատված ծրագրի

 

3.5.

Համակարգչային տեխնիկա, համակարգչից օգտվելու հմտություններ ունեցող աշխատող և ինտերնետ հասանելիություն ունեցող Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղական համայնքների աշխատակազմերի և դպրոցների գույքագրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետներ
համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012 թ.

Գույքագրման արդյունքում կառանձնացվեն այն գյուղական համայնքների աշխատակազմերը կամ դպրոցները, որոնք համալրված են համապատասխան համակարգչային տեխնիկայով, ինտերնետ հասանելիությամբ և համակարգչից օգտվելու ծրագրային հմտություններ ունեցող աշխատողներով:

3.6.

Գույքագրման արդյունքների տրամադրում կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնին` առանձնացնելով այն համայնքները, որտեղ էլեկտրոնային եղանակով հաշվարկների ներկայացման համար անհրաժեշտ պայմանները կամ դրանցից որևէ մեկը բացակայում է

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 25.09.2012 թ.

ոսուցման պահանջարկի գնահատում, խնդրահարույց համայնքների առանձնացում

3.7.

Ուսուցման համար անհրաժեշտ միջոցների և ֆինանսավորման աղբյուրների հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012թ.

ուսուցման ծրագրի ֆինանսական ապահովում

3.8.

Ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների ընտրության չափորոշիչների մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012թ.

ուսուցման աշխատանքների որակի ապահովում

3.9.

Ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների հետ կնքվելիք օրինակելի պայմանագրի մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 25.09.2012 թ.

ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների իրավունքների և պարտականությունների, պատասխանատվության շրջանակի հստակեցում

3.10.

Ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների ընտրություն և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքում

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 10.10.2012 թ.

Կկնքվեն համապատասխան պայմանագրեր` յուրաքանչյուր մարզում մեկ մարզային պատասխանատուի (ընդամենը` 10) և 2 մարզային ուսուցանողի (ընդամենը` 20) հետ:

3.11.

Ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների վերապատրաստում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 20.10.2012 թ.

Կկազմակերպվի ուսուցման մարզային պատասխանատուների և մարզային ուսուցանողների վերապատրաստում:

4.

Գործատուների և այլ թիրախային խմբերի ուսուցում

4.1.

Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

1-ին փուլ` մինչև 01.10.2012 թ.
2-րդ փուլ` մինչև 01.11.2012 թ.

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման N 2 հավելվածի 1.8-րդ և 3.6-րդ կետի` կմշակվեն ուսուցողական և տեղեկատվական նյութերը` երկու փուլով`

1-ին փուլում հիմք ընդունելով կապալառու կազմակերպության տրամադրած ինտերֆեյսերը, կմշակվեն տեղեկատվական և ուսուցողական նյութեր (այդ թվում` տեսահոլովակներ), որոնց շրջանակներում գործընթացը կնկարագրվի ընդհանուր գծերով (նյութերի տարածումը և տեսահոլովակների հեռարձակումը կսկսվի օրենքների նախագծերը ՀՀ ԱԺ-ում ընդունվելուց անմիջապես հետո).

2-րդ փուլում կմշակվի տեղեկատվական և ուսուցողական նյութերի նոր խմբաքանակ, որոնց շրջանակներում գործատուներին կտրամադրվեն գործնական հմտություններ և կիրառական գիտելիքներ (ծրագրային ապահովման օգտվողի ձեռնարկ, համակարգչային ծրագրի ուսուցողական տարբերակ` տեսահոլովակի ձևով և այլն):

4.2.

Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքերի (ID card reader) ձեռքբերում

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

մինչև 01.11.2012 թ.

Ձեռք կբերվի շուրջ 20000 սարք` ուսումնական փաթեթների շրջանակներում ուսուցանվողներին տրամադրելու նպատակով:

4.3.

Շրջիկ ուսուցանող խմբերի ձևավորում

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

մինչև 01.11.2012 թ.

Կձևավորվեն ոչ պակաս, քան 8 շրջիկ խմբեր, որոնք մարզային ուսուցանողների հետ համատեղ կապահովեն ուսուցումը մարզերում:

4.4.

Գործատուների համար հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ուսուցողական միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի կազմում և իրականացում` ըստ թիրախային խմբերի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

սկսած 25.09.2012թ.

Ծրագիր-ժամանակացույցը կկազմվի ըստ մարզերի` հիմք ընդունելով գույքագրման արդյունքները, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի և մարզային պատասխանատուների առաջարկությունները:
Յուրաքանչյուր ուսուցանվողի կտրամադրվի փաթեթ, որն, ի թիվս այլ նյութերի, կներառի`

1) ID cart reader (ներառյալ տեղակայման (ինստալացիոն) սկավառակը).

2) ԵՀԿՎԱՀ-ի ուսումնական ձեռնարկ.

3) համակարգչային ծրագրի ուսուցողական տարբերակը` ձայնագրված էլեկտրոնային սկավառակի վրա:

4.5.

Ուսուցման համար անհրաժեշտ դահլիճների ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)

մինչև 10.10.2012 թ.

ուսուցման աշխատանքների շենքային պայմանների ապահովում

4.6.

Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում համապատասխան աշխատասենյակների (կենտրոնների) ձևավորում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև 20.10.2012 թ.

Կկահավորվի համապատասխան աշխատասենյակ մարզային պատասխանատուների համար` ապահովելով համակարգչով, ինտերնետ կապով և մարզային թեժ գիծ հեռախոսահամարով

4.7.

Ուսուցիչների, Հայփոստի աշխատողների, համայնքների աշխատակազմերի աշխատողների և այլ թիրախային խմբերի ուսուցման ծրագիր-ժամանակացույցի կազմում և իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

սկսած 25.09.2012 թ.

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների` կկազմակերպվի թիրախային խմբերի ուսուցում` անձնավորված հաշվարկը (գրանցման հատը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու գործընթացում տնտեսավարող սուբյեկտներին աջակցելու կամ համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով:

4.8.

Գործատուներին մասսայաբար էլեկտրոնային ստորագրություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից օգտվողի անուն ու գաղտնաբառ տրամադրելու ծրագրի իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

10.10.2012 թ. – 30.11.2012 թ.

70.000 տնտեսավարող սուբյեկտի կտրամադրվի էլեկտրոնային ստորագրություններ և մուտքի անուն ու գաղտնաբառ:

4.9.

Աջակցություն գործատուներին` իրենց վարձու աշխատողների նախնական գրանցում իրականացնելու գործընթացում (գործատուի համաձայնությամբ պիլոտային ծրագրի իրականացում)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (համաձայնությամբ)

սկսած 01.10.2012 թ.

Գործատուների համաձայնությամբ կիրականացվի վարձու աշխատողների նախնական գրանցում (պիլոտային ծրագիր):

4.10.

Էլեկտրոնային եղանակով հաշվարկների ներկայացման համար խնդրահարույց համայնքների գործատուների ուսուցման կամ դրանց հաշվարկներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելուն օժանդակող աշխատանքային միջոցառումների առանձին ծրագրի մշակում (այդ թվում` մոտակա համայնքներին դրանց «ամրագրում», «օգնության» օրերի նշանակում և պատասխանատուների կողմից օգնության տրամադրում տեղերում, իրազեկում)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

15.10.2012 թ.-28.12.2012 թ.

էլեկտրոնային եղանակով հաշվարկների ներկայացման համար խնդրահարույց համայնքներին օժանդակություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1202-Ա որոշման

 

Ն ե ր կ ա յ ա ց ո ւ ց չ ա կ ա ն  կ ա զ մ

 

մարզի տարածքում ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվող աշխատանքային խմբի

 

 Հայաստանի Հանրապետության մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 Հայաստանի Հանրապետության մարզպետարանի ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ

 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան