ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 931-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 29-ի N 931-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ նպատակով ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Գևորգյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Խուդավերդյան | - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Մ. Ղամբարյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ |
Ա. Բաղդասարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Հակոբյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար |
Վ. Ասատուրյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության Միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ |
Գ. Արամյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության ներքին աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ |
Գ. Դավթյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության հարկ վճարողների սպասարկման և ուսուցման բաժնի պետ |
Ա. Ասատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու |
Ռ. Վարդանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Ա. Հակոբյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ |
Լ. Դոյդոյան | - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման ղեկավար (համաձայնությամբ) |
Վ. Հոկտանյան | - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Բարսեղյան | - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.07.2014, N 656-Ա | 16.07.2014, N 931-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|