Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 640-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2019-07.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.71
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2018
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 640-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 802-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 147-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 2770-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը՝

 

Հրամայում ենք՝

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 15-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2770-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանում (այսուհետ՝ Համատեղ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

1. Համատեղ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ արդարադատության նախարար՝

Ա. Զեյնալյան

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Դ. Անանյան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 640-Ն հրամանով

 

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

28 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 802-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) պարտապանի գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ստորև նշված հասկացությունները սույն Հրամանում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ՝

1) Հարկ վճարող՝ հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ.

2) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.

3) Հարկային մարմին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին.

4) Ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.

5) էլեկտրոնային հաղորդագրություն՝ ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը.

6) Հաղորդագրություն՝ տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր։ Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները՝

ա. Թիվ 1 հաղորդագրություն՝ Ծառայության կողմից հարցում,

բ. Թիվ 2 հաղորդագրություն՝ Հարկային մարմնի կողմից հարցման պատասխանի տրամադրում,

գ. Թիվ 3 հաղորդագրություն՝ Ծառայության կողմից տվյալների ստացման հաստատում,

դ. Թիվ 4 հաղորդագրություն՝ Հարկային մարմնի կողմից սխալի մասին հաղորդագրություն

6) էլեկտրոնային համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որն ապահովում է Հարկային մարմնի և Ծառայության միջև տվյալների փոխանակման գործընթացի իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՐՑՈՒՄ

 

2. Ծառայությունը Հարկային մարմնին ուղարկում է թիվ 1 հաղորդագրություն:

3. Այն դեպքում, երբ Ծառայության կողմից ուղարկված թիվ 1 հաղորդագրության մեջ կան թերություններ, Հարկային մարմինը մերժում է այդ հաղորդագրությունը (թիվ 4 հաղորդագրություն):

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում՝ այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն։

 

ԳԼՈՒԽ 3. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

4. Ծառայության և Հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է առցանց ռեժիմով՝ ՎԵԲ ծառայության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

5. Ծառայության կողմից ուղարկվող թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

I) Իրավաբանական անձի դեպքում

• Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

• Ժամանակահատված

2) Ֆիզիկական անձի դեպքում

• Հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար

• Ժամանակահատված

6. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Իրավաբանական անձի դեպքում

• Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակը (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Գործունեության ոլորտ/ներ՝ դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված տվյալներ, տեսակարար կշիռ):

• Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

• Տնօրենի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Հաշվապահի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ հասցե օբյեկտների, ըստ հաշվարկային փաստաթղթերի, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության):

• Ընկերության բանկային հաշվեհամարները։

• ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

• ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթները:

• ՀԴՄ/ների կարգավիճակի ամսաթվերը:

• Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում)։

• Հասույթի գրքեր (առկայության դեպքում):

• Առաքման գրքեր (առկայության դեպքում):

• Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

• Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում)։

2) Ֆիզիկական անձի դեպքում.

2.1) Ֆիզիկական անձ հարկ վճարող.

• Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Գործունեության ոլորտ/ներ՝ դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված ոլորտ, տեսակարար կշիռ):

• Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

• Տնօրենի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Հաշվապահի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ օբյեկտների, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության հասցե):

• Ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարները։

• ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

• Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):

• Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

• Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2.2) Վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատող ֆիզիկական անձ.

• Ֆիզիկական անձի անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկային գործակալ հանդիսացող հարկ վճարող/ների տվյալներ (ՀՎՀՀ, անվանում, թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի աշխատանքային հարաբերության սկիզբ և ավարտ (առկայության դեպքում):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի պաշտոնը (առկայության դեպքում):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի եկամուտները՝ ըստ հարկային գործակալների և ըստ ամիսների:

7. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է սխալների մասին տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն կարգում նշված պահանջների կատարումն ուժի մեջ են մտնում հրամանը ստորագրելուց երկու ամիս հետո:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան