Գլխավոր տեղեկություն
Համար
N 1099-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.12/45(919).1 Հոդ.1021.7
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1099-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 137,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.57 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

1049

ԱՁ02

Նկարագրությունը

Ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող կամուրջների հիմնանորոգում

Քանակական

Հիմնանորոգվող կամուրջների թիվը

1

1

0.0

0.0

 

Տրանսպորտային միջոցների համար անցանելիության աստիճանի բարձրացում (%)

 

30

0.0

0.0

Որակական

Մշակված չէ

   

0.0

0.0

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

X

137,000.0

137,000.0

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

137,000.0

     

0.0

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

       

0.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1049 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ճանապարհներին վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

137,000.0

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

137,000.0

Բնակելի և ոչ բնակելի շենքերի, տարածքների հիմնական նորոգում

ԲԸԱՀ

դրամ

1

137,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան