Գլխավոր տեղեկություն
Համար
N 1052-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2012-16.07.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 1052-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 238-րդ, 249-րդ, 589-րդ և 738-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` դպրոց) համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:

2. Սահմանել, որ`

1) դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվում` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվում է «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացվող 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական գնահատումը 2012 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ընդամենը կազմում է 100 մլն դրամ.

3) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող` 300 քառ. մետր մակերեսով հողամասը և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` մինչև սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի շինմոնտաժային աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը.

2) գրավի պայմանագրում նախատեսել, որ գրավառուն իր պահանջի բավարարման համար իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու.

 3) սույն որոշման 1-ին կետում նշված շինությունների, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, շինմոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` շինարարության ավարտի ժամկետը սահմանելով 2,5 տարի` պայմանագրի կնքման օրվանից.

 4) իրականացնել հսկողություն կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 22

Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2015, N 625-Ա 16.06.2015, N 1052-Ա
26.06.2014, N 682-Ա 16.07.2014, N 1052-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան