Գլխավոր տեղեկություն
Համար
N 745-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 745-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2014 թվականի առաջին եռամսյակի ավարտը հաստատել միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

օգոստոսի 2-ի N 745-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա  Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչԵՎ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման ԵՎ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի

 

Ա. Աշոտյան

-ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Հարությունյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Զ. Մնացականյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Սիմոնյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական  վարչության գլխավոր մասնագետ

Ս. Սողոմոնյան

-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ

Ա. Գալստյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ

Ա. Կիրակոսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Գ. Սողոմոնյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ)

Գ. Հարությունյան

-Բոլոնիայի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան