ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 745-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2014 թվականի առաջին եռամսյակի ավարտը հաստատել միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. օգոստոսի 2-ի N 745-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչԵՎ 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման ԵՎ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի
Ա. Աշոտյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Հարությունյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Զ. Մնացականյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ս. Սիմոնյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ |
Ս. Սողոմոնյան |
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Ա. Գալստյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ |
Ա. Կիրակոսյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ |
Գ. Սողոմոնյան |
-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ (համաձայնությամբ) |
Գ. Հարությունյան |
-Բոլոնիայի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |