Գլխավոր տեղեկություն
Համար
N 1353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1175
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1353-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1202-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4.2-րդ կետը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader) ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2012 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 56.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը սույն որոշման 1-ին կետում նշված սարքերի գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1353-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում`

 

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(56,000.0)

     

այդ թվում`

 
 

09

 

Սոցիալական պաշտպանություն (այլ
դասերին չպատկանող)

(56,000.0)

     

այդ թվում`

 
   

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(56,000.0)

     

13. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(56,000.0)

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

(56,000.0)

     

որից`

 
     

Կապի ծառայություններ

(56,000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

56,000.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

56,000.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

56,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

56,000.0

     

ՀՀ կառավարություն

56,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1353-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

անվանումը

գնման
ձևը

չափի
միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

(56,000.0)

Բաժին N 10, խումբ N 09, դաս N 02

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(56,000.0)

5. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ

(56,000.0)

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(56,000.0)

Փոստային կապի ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

 

(56,000.0)

Բաժին N 11, խումբ N 01, դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

56,000.0

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

56,000.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

56,000.0

Էլեկտրոնային ստորագրությունները ճանաչող սարքեր (ID card reader)

ԲԸԱՀ

հատ

20000.0

56,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1353-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայություն

   

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Պետական կենսաթոշակային ապահովության ծրագրերի շրջանակներում վճարման ծառայությունների իրականացման ապահովում

Նկարագրությունը
Սպայական անձնակազմի, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների, աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների, ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակների տրամադրման տեղեկատվական սպասարկում և շահագործում, վճարման ծառայությունների ձեռքբերում և համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

1102

ԱԾ02

Քանակական

Սոցիալական ապահովության ոլորտում անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում

   

Սոցիալական ապահովության ոլորտում կենսաթոշակների նշանակման և վճարման «Արաքս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում

   

Զինվորական կենսաթոշակառուների տեղեկատվական համակարգի ներդրման, վարման, սպասարկման, տեղեկատվության տրամադրման ծառայություններ

   

Կենսաթոշակային ապահովության վճարման հետ կապված ծառայություններ

   

Կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ ձևաթղթերի թիվը

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

(56,000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1102 Կենսաթոշակային ապահովության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են
դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքային ցուցանիշները
2.1. Կարողությունների զարգացում
2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ
(ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային
դասիչը

Ակտիվի անվանումը
Սոցիալական ապահովության պետական ծառայության կարողությունների զարգացում և աշխատակիցների հաճախումների կառավարման բազմաֆունկցիոնալ համակարգի ներդրում

Նկարագրությունը
Վարչական սարքավորումների ձեռքբերում

1102

ԿՀ01

Քանակական

Մշակված չէ

   

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

   

56,000.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

2012 թ.

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

56,000.0

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

     

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ

   

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայության առկա սարքավորումների փոխարինում ավելի հզոր և ժամանակակից սարքավորումներով

   

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

   

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ծառայության աշխատակազմի կողմից տրամադրվող ծառայությունների քանակական, որակական և ժամկետային ցուցանիշների կատարումն ապահովելու համար:

   

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Մշակված չէ

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1102 Կենսաթոշակային ապահովության ոլորտում ծառայությունների մատուցում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատակազմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների բարելավում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան