Գլխավոր տեղեկություն
Համար
N 713-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2012-23.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հոդ.809
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 713-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 713-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող տվյալները, տվյալները տրամադրելու ժամկետները և կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալներն ստանում է իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով (այսուհետ` կազմակերպություն):

3. Ռեգիստրը կազմակերպությանն է տրամադրում ռեգիստրում հաշվառված անձի`

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները (սերիան և համարը).

2) օտարերկրյա պետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի համարը, դրանում նշված անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

6) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

7) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում` նշում դրա մասին.

8) անվավեր ճանաչված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի սերիան և համարը, անվավեր ճանաչվելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը.

9) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

10) սույն կետի 1-9-րդ ենթակետերում նշված տվյալներում կատարված փոփոխությունները:

(3-րդ կետը փոփ., լրաց. 23.08.12 N 1063-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված անձը հաստատող փաստաթղթի տվյալներն են`

1) մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` ծննդյան վկայականի սերիան և համարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը, իսկ 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրի սերիան և համարը, նույնականացման քարտի սերիան և համարը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագրի սերիան և համարը.

2) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը, վավերականության ժամկետը.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար` Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հավաստող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու ամսաթիվը):

(4-րդ կետը խմբ. 23.08.12 N 1063-Ն)

4.1. Ռեգիստրը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ սահմանված անձնագիր (այդ թվում` մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատկացված), նույնականացման քարտ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնագիր ստացած անձանց անունը և ազգանունը կազմակերպությանն է տրամադրում նաև անգլերենով:

(4.1-րդ կետը լրաց. 23.08.12 N 1063-Ն)

5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային կապով, ռեգիստրի տեղեկատվական բազա մուտքագրվելու (ռեգիստրի տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու) հետ միաժամանակ` կազմակերպությունում տեղակայված համակարգչային սերվերում գրանցելու (արձանագրելու) միջոցով:

(5-րդ կետը խմբ. 23.08.12 N 1063-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան