ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1221-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, | որից՝ ոռոգվող | |
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 | 207.8 |
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2052.4 | 154.4 |
որից` |
||
վարելահողեր |
448.4 | 120.3 |
բազմամյա տնկարկներ |
33.4 | 32.6 |
խոտհարքներ |
121.6 | 1.5 |
արոտներ |
1056.3 | - |
այլ հողատեսքեր |
392.7 | - |
բ. բնակավայրերի հողեր |
151.6 | 53.0 |
որից՝ տնամերձ և այգեգործական |
||
(ամառանոցային) հողեր |
94.4 | 52.9 |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման |
||
և այլ արտադրական նշանակության հողեր |
33.6 | - |
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ |
12.5 | - |
ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
||
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
331.9 | - |
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 | - |
է. անտառային հողեր |
334.2 | 0.4 |
ը. ջրային հողեր |
25.9 | - |
թ. պահուստային հողեր |
0.6 | - |
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների` |
||
ա. քաղաքացիների |
536.8 | 180.9 |
բ. իրավաբանական անձանց |
28.1 | 2.3 |
գ. համայնքային |
1038.4 | 22.8 |
դ. պետական |
1370.5 | 1.7 |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
||
կազմակերպությունների |
0.5 | 0.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների ու համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 29 Երևան |