Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.05/43(917) Հոդ.996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1064-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին կետը «ավարտած,» բառից առաջ լրացնել «կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զինծառայողի կողմից ուսման ծախսերը ենթակա են փոխհատուցման «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված հիմքերով և 4-րդ մասով նախատեսված ժամկետների ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:».

3) 3-րդ կետի 1-ին ենթակետը «հաստատություն» բառից հետո լրացնել «կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ» բառերով.

4) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերում» բառերով.

5) 4-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

6) 6-րդ կետը «գործուղվող» բառից հետո լրացնել «կամ սպայական կամ սերժանտական դասընթացներում ներգրավված» բառերով.

7) 7-րդ կետում «Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հետուսումնական» բառերը փոխարինել «Հետուսումնական» բառով.

8) 10-րդ կետում «4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 27

Երևան