Գլխավոր տեղեկություն
Համար
N 1415-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2012-30.04.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1415-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում կառուցված ոռոգման համակարգերի և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`

1) 473 533 211 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

2) 2 405 710 դրամ արժեքով և 221 700 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում «Աջակցություն պտղի և ընկուզեղենու արտադրություն» բաղադրիչի ներքո հիմնված «Հայկական Միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.

3) 1 681 361 337 դրամ արժեքով ոռոգման համակարգը որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` այն անհատույց օգտագործման իրավունքով «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու նպատակով` համաձայն N 4 հավելվածի:

2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 473 533 211 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` համապատասխանաբար ավելացնելով յուրաքանչյուր համայնքին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի կառուցման նպատակով կատարված ծախսերի` 1 681 361 337 դրամ գումարի չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները` նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված կառույցների հաշվեկշռային արժեքները:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզպետներին`

1) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը.

2) օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքմանը համապատասխան համայնքների և «Նոյեմբերյան» ջրօգտագործողների ընկերության ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:

5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման N 3 հավելվածում նշված ոռոգման համակարգի և դրա օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 13

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Արժեքը՝ ընդամենը
(դրամ)

 

Տավուշի մարզ

 

1.

Տավուշի մարզի Ոսկեվան համայնք

24,415,208

2.

Տավուշի մարզի Բաղանիս համայնք

8,386,741

3.

Տավուշի մարզի Ոսկեպար համայնք

10,449,323

4.

Տավուշի մարզի Կոթի համայնք

93,141,560

5.

Տավուշի մարզի Բերդ համայնք

167,211,653

6.

Տավուշի մարզի Թովուզ համայնք

43,442,607

7.

Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր

21,286,344

8.

Տավուշի մարզի Մովսես համայնք

10,382,056

 

Ընդամենը

378,715,492

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Արժեքը՝ ընդամենը
(դրամ)

1.

Լոռու մարզի Արծնի համայնք

4,492,979

2.

Տավուշի մարզի Կիրանց համայնք

3,556,147

3.

Շիրակի մարզի Ջրառատ համայք

7,052,942

4.

Լոռու մարզի Լեռնանցք համայնք

2,551,887

5.

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնք

24,286,266

6.

Տավուշի մարզի Չինարի համայնք

20,336,405

7.

Տավուշի մարզի Չորոթան համայնք

2,412,169

8.

Շիրակի մարզի Կամո համայնք

4,553,277

9.

Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնք

6,418,638

10.

Սյունիքի մարզի Ծավ համայնք

8,365,280

11.

Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնք

4,802,638

12.

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնք

5,989,091

 

Ընդամենը

94,817,719

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Անվանումը

Քանակը

Արժեքը
(դրամ)

Հաշվեկշռային արժեքը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ (դրամ)

Ավտոմատ հեռախոսակայան

1

457,710

0

Լողախցիկ TՕRNEՕ-S 280

1

160,000

78,000

Օդորակիչ VS 09

1

106,500

22,631

Օդորակիչ VS 09

1

106,500

22,631

Օդորակիչ VS 18000

1

225,000

14,063

Օդորակիչ VS 18000

1

225,000

14,063

Օդորակիչ VS 18000

1

225,000

14,063

Օդորակիչ VS 9000

1

180,000

11,250

Օդորակիչ VS 9000

1

180,000

11,250

Օդորակիչ VS 9000

1

180,000

11,250

Օդորակիչ VS 9000

1

180,000

11,250

Օդորակիչ VS 9000

1

180,000

11,250

Ընդամենը

12

2,405,710

221,700

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1415-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ

 

Անվանումը

Երկարությունը (մ)

Տրամաչափը (մմ)

Արժեքը
(դրամ)

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների հողերի ոռոգման համակարգ (մայր ջրատար)

13 132

d=720մմ

1,681,361,337

1,681,361,337

11 588

d=630մմ

Ընդամենը

24 720

   

1,681,361,337

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2013, N 407-Ա 30.04.2013, N 1415-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան