Գլխավոր տեղեկություն
Համար
N 504-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2011 թվականի N 504-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2006 թվականի մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրության 6.1-ին կետի համաձայն հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` հունական կողմի հետ համաձայնեցնել աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 3
Երևան

 
 
 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

  հունիսի 3-ի N 504-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Դավթյան

-ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական  (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ս. Խանվելյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Տ. Սամվելյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ

   

Վ. Մնացականյան

-ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ն. Հակոբյան

-ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Թոռչյան

-«Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)

(Հավելվածը խմբ. 19.07.12 N 637-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան