Գլխավոր տեղեկություն
Համար
N 1182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2010-2011 гг. том 12 Հոդ.1062
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) 2-րդ կետի «ա» ենթակետում`

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով,

բ) ենթակետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Բյուրոյի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկատվություն տրամադրվում է օրենքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերապահված իր լիազորությունների իրականացման նպատակով:».

3) 6-րդ կետի առաջին պարբերությունը «վրա» բառից հետո լրացնել «կամ փոխադարձաբար ընդունելի այլ եղանակով» բառերով.

4) 7-րդ կետը «հայցողի» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի)» բառերով.

5) 15-րդ կետի «ա» ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «կամ 3.1-ին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան