ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2012 թ. |
թիվ 211-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 697 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի օգոստոսի 1-ի թիվ 39 արձանագրություն) և Ա/Ձ Կարեն Հակոբյան արտարժույթի փոխանակման կետի՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 17 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի հուլիսի 18-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Կարեն Հակոբյան արտարժույթի առուվաճառքի թիվ 697 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Կարեն Հակոբյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության վայր (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գայի 44, բն. 31) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2012 թ. օգոստոսի 9 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|