Գլխավոր տեղեկություն
Համար
N 40
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

31 օգոստոսի 2015 թվականի N 40

36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականը հայտարարել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:

2. Հավանություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց համար 2016 թվականը հավասար հնարավորությունների տարի հայտարարելու կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի։

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու հասարակական կազմակերպություններին ապահովել սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած միջոցառումների իրականացումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա կապակցությամբ իրականացվելիք տեղական միջոցառումների ծրագրեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թ.

օգոստոսի 31-ի նիստի N 40
արձանագրային որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ տարի հայտարարելու կապակցությամբ անցկացվող միջոցառումների

N/N

Միջոցառման անվանումը

Միջոցառման նկարագիրը

Կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենսդրական ակտերի, ոլորտային ռազմավարական և զարգացման ծրագրերի դրույթների համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին

Օրենսդրական ակտերի և զարգացման ծրագրերի ուսումնասիրություն և լրամշակում ըստ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարույթուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-

Տարվա ընթացքում

Գործող օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին և զարգացման ծրագրերում ներառված միջոցառումներով դրանց կիրակում

Ֆինանսավորում չի պահանջվում

1.1

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ գործադիր իշխանության համապատասխան լիազոր մարմիններ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունում և դրա կիրառումն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում

Ֆինանսավորում չի պահանջվում

1.2

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված 2016-2021թթ զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված հիմնական մոտեցումների և միջոցառումների ներառում զարգացման ծրագրում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ գործադիր իշխանության համապատասխան լիազոր մարմիններ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ոլորտի զարգացման ծրագրում սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների ընդգրկում:

 

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրային միջոցառումներ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան(համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորույթունների ապահովման մասին հասարակության իրազեկության աստիճանի բարձրացում իրականացված շուրջ 100 հանրային միջոցառումների արդյունքում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

2.1

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով կլոր սեղանների կազմակերպում և հիմնախնդիրների լուսաբանում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի (կրթական, առողջապահական զբաղվածության, մատչելի միջավայրի, ապահովման և այլն) լուսաբանում, նրանց իրավունքների իմացությանն ուղղված գիտելիքների խորացում և հանրային իրազեկման մակարդակի բարձրացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան(համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իմացությանն ուղղված գիտելիքների խորացում և հանրային իրազեկման մակարդակի բարձրացում

Ֆինանսավորում չի պահանջվում

2.2

«Շահերի պաշտպանության ինստիտուտի կարևորությունը հասարակական կազմակերպություններում» խորագրով սեմինարների և դասընթացների կազմակերպում

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանների կարողությունները զարգացնելուն և հասարակական կազմակերպություններում շահերի պաշտպանության ինստիտուտի կարևորության բարձրացմանը ուղղված դասընթացների կազմակերպում

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Հասարակական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ինստիտուտի զարգացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

2.3

«Համայնքների դերը և պատասխանատվությունը համայնքի սոցիալ-մշակութային և տնտսական կյանքում, հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության և սոցիալական ներառման հարցերում» խորագրով սեմինարների կազմակերպում

Հեռուստատեսային, ռադիո և առցանց հրապարակումներ, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ

Տարվա ընթացքում

ՀՀ մարզերում ՏԻՄ-երի մասնակցությամբ սեմինարների կամ կլոր սեղաննների կազմակերոպում և համայնքներում հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքին մասնակցությանը խոչընդոտող լրատվական նյութերի հրապարակում:

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

2.4

Հաշմանդամություն ունեցող ուսանողների, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ գերատեսչությունների և ՀԿ-ների մասնակցությամբ կլոր սեղանների կազմակերպում

Ուսումնական հաստատատությունների և ուսանողների կողմից հաշմանդամություն ունեցող ուսանողների կարիքների բացահայտում և գնահատում, համապատասխան առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև կատարված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ քաղաքաշինության

ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող ուսանողների խնդիրների լուծմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագրի կազմում

 ՀՀ օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ

2.5

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանը վերաբերող օրենսդրության հանրային իրազեկում:

Սոցիալական հոլովակների նկարահանում, տեղեկատվական պաստառների կազմում, դասընթացների իրականացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, մարզային և

Երևան քաղաքի հանձնաժողովներ

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի իրազեկվածություն

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

2.6

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ գրականության, մեթոդական ուղեցույցերի տարածում

Հանրային իրազեկման ապահովում

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ

Տարվա ընթացքում

Իրավունքների լիարժեք իմացություն

Ֆինանսավորում չի պահանջվում

2.7

Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում:

Արցախյան գոյամարտի և ՀՀ պետական սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների մեծարման միջոցառումների կազմակերպում ուսումնական հաստատություններում, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների, զինծառայողների մարտական ուղին և սխրանքը ներկայացնող դիմանկարների, նյութերի պատրաստում «Զինուժ» հեռուստածրագրով, « Հայ զինվոր» պաշտոնաթերթով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀտարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում, նրանց սխրանքի ներկայացում:

Ֆինանսավորում չի պահանջվում

3.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորում

Փողոցներում, այգիներում, շենք-շինություններում թեքահարթակների կառուցում և վերակառուցում

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ,

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՏԻՄ-եր(համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել և անվտանգ միջավայրի ապահովում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.1

«Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին մշակութային և մարզական շինությունների հարմարեցման կարգի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում

Մարզական և մշակութային շինությունների հարմարեցման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի մշակում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Մարզական և մշակութային շինությունների հարմարեցման կարգի կիրարկում

Ֆինանսավորում չի պահանջվում

3.2

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախազգուշացման և հարմարեցման նոր համակարգերի ապահովում

Մայթեզրերը և հետիոտնի համար նախատեսված գոտիները տեսողության խնդիրներ ունեցող անձանց և սակավաշարժ խմբերի համար նոր հարմարեցման համակարգերով կահավորում

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել և անվտանգ միջավայրի ապահովում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.3

Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ծրագրերի իրականացում

Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հեռակա սուրդոթարգմանչության ապահովում նորագույն տեխնոլոգիաների միջոցով՝ Skype համակարգչային ծրագրի օգտագործմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովում

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.4

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համապատասխան Կառավարական 3-րդ շենքի հարմարեցում

Կառավարական 3-րդ շենքի հարմարեցում՝ ներառյալ սանհանգույցներ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովում Կառավարական 3-րդ շենքում

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.5

Կառավարական տների, ՏԻՄ-երի, մարզպետարանների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումների կազմակերպում

Կառավարական տների, ՏԻՄ-երի, մարզպետարանների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումներ մատչելիության ապահովման հնարավոր լուծումներ գտնելու նպատակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քաղաքաշիության նախարարություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումների կազմակերպում

Ֆինանսավորում չի պահանջվում

3.6

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն 3 հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում անվասայլակից օգտվող անձանց համար նախատեսված սանհանգույցների կառուցում կամ առկա սանհանգույցների հարմարեցում

3 բժշկական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան սանհանգույցների կառուցում կամ հարմարեցում

ՀՀ առողջապահության նախարարություն

Բժշկական կազմակերպություններ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

3 բժշկական կազմակերպություններում սանհանգույցների մատչելիության ապահովում սայլակով տեղաշարժվող անձանց համար:

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.7

Համաձայն շինարարական նորմերի, ճարտարապետահատակագծային ու նախագծային առաջադրանքների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի և պահանջների ապահովում

Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական նշանակության շենքերի հիմնանորոգման և կառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների ապահովում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՏԻՄ-եր

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի կրթական, մշակութային, մարզական և առողջապահական նշանակության շենքերում ազատ տեղաշարժի ապահովում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

3.8

Հասարակական, արտադրական և բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն:

Շինարարական օբյեկտներում իրականացվող ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումների, ինչպես նաև մարզպետարաններում անցկացվող տեսչական ստուգումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետարան

ՏԻՄ-եր

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում

Ֆինանսավորում չի պահանջվում

4.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված նոր ավտոբուսների շահագործում Երևանում

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների թվի ավելացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

4.1

Տրանսպորտային մատչելիության ապահովման նպատակով օրենսդրական ակտերի վերանայում

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար հարմարեցված ավտոբուսներ ունենալու վերաբերյալ դրույթի ներառում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր օգտագործման տրանսպորտից օգտվելու մատչելիության ապահովում

Ֆինանսավորում չի պահանջվում

4.2

ՀՀ մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների կազմակերպում

Շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների անցկացում ՀՀ մարզերում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԻՄ-եր

(համաձայնությամբ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ

Տարվա ընթացքում

Մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների անցկացում ՀՀ մարզերում:

Ֆինանսավորում չի պահանջվում

5.

 «Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` հիվանդանոցային, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման) գործընթացի մշտադիտարկում»

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով մոնիթորինգի անցկացում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

Երևանի քաղաքապետրանան(համաձայնությամբ)

«Բժշկական կազմակերպություններ (համաձայնությամբ)

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացում, վերականգնողական միջոցառումների նպատակային կիրառում:

Ֆինանսավորում չի պահանջվում

6.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների ընդլայնում

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների /խնամքի տների/ ստեղծում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ՏԻՄ-եր (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Կարիքների գնահատման հիման վրա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ներառում հասարակություն՝ փակ տիպի հաստատությունների բեռնաթափման միջոցով

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

7

Շարադրությունների մրցույթի կազմակերպում

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում «Իմ ներառական դպրոցը» վերնագրով շարադրությունների մրցույթի կազմակերպում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

-

Տարվա ընթացքում

Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների վերաբերյալ իրազեկության տարածում

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

8.

Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնի իրականացում

Հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ինտեգրման համար անցկացվող փառատոն 7 անվանակարգերով (թատեր-արվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստ, հեռուստանախագիծ):

ՀՀ մշակույթի նախարարություն

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում, խոցելի խմբերի երեխաների մշակութային ինտեգրում հասարակությանը

ՀՀ պետական բյուջե

8.1

1. ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում տարաբնույթ մշակութային ծրագրերում հաշմանդամություն ունեցող երեխաների ընդգրկում

Ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում և ներգրավածություն մշակութային ծրագրերում:

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

8.2

Ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն

Ցուցահանդեսների, համերգների, փառատոների մրցույթների մասնակցության իրականացում

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Տարվա ընթացքում

Հասարակական և մշակութային կյանքին սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրման ապահովում

ՀՀ պետական բյուջե

8.3

«Ես մի թերթն եմ քո ծաղկի» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում

Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

Տարվա ընթացքում

Դպրոցականների գեղագիտական դաստիարակության խթանում, «Վարպետաց» դասերի կազմակերպում

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

8.4

Թատերախմբերի ելույթների կազմակերպում

Տարբեր խնդիրներից՝ այդ թվում մտավոր խնդիրներից հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների թատերախմբերի ելույթների կազմակերպում

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

9

Երգչախմբերի համաշխարհային խաղերին մասնակցություն

Մասնակցություն երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող երգչախմբերի համաշխարհային խաղերին

ՀԿ(համաձայնությամբ)

«Փարոս» կամերային երգչախումբ(համաձայնությամբ

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

10

Հաշմանդամային սպորտի խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում

1.Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնի կազմակերպում
2. «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրով ֆուտբոլի հանրապետական առաջնություն մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մասնակցությամբ
3. Կույր շախմատիստների Հայաստանի առաջնություն
4. Խուլերի մասնակցությամբ սպորտային միջոցառումների իրականացում
5. «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնում և ներառում հասարակություն

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

11

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպի խթանում

1.Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մարզավերականգնողական ճամբարի կազմակերպում
2.Առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացների և հարմարեցված մարզասրահում մարզումների կազմակերպում
3.Թենիսի ուսուցման դասընթացների իրականացում հաշմանդամություն ունեցող անձանց համար

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

«ՀՀ թենիսի ֆեդերացիա»
(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպի և հաշմանդամային սպորտի մակարդակի բարձրացման խթանում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

12

Մեդիա քարոզարշավ

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին վերաբերող մամլո ասուլիսներ,հրապարակումներ հաղորդաշարեր՝ ներառյալ էլեկտրոնային լրատվամիջոցները` ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող լրագրողների և լրագրության ֆակուլտետի ուսանողների:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Disabilityinfo.am(համաձայնությամբ)

Disability.am(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

12.1

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը նվիրված քարոզարշավի իրականացում:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված քարոզարշավի իրականացում ողջ հանրապետությունում, գործող զբաղվածության ծրագրերի հանրային իրազեկում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ)

-

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածություն զբաղվածության ծրագրերում և նրանց զբաղվածության մակարդակի բարձրացում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

12.2

Ինչպես խոսել հաշմանդամության թեմայով

Դասընթացներ, թրեյնինգներ լրագրողների համար

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամության թեմայով հրապարակումների ավելացում և ճիշտ բառապաշարի կիրառում լրագրողների կողմից

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

12.3

Հաշմանդամություն և մարդու իրավունք թեմայի խթանում ԶԼՄ-ներում

«Հավասար հնարավորություն» հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակումների ամենամյա մրցույթի կազմակերոպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն(համաձայնությամբ)

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

ԶԼՄ-ներ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամությունը որպես մարդու իրավունքի հիմնախնդիր լուսաբանվում է ՀՀ ԶԼՄ-ներով

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

13.

Տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիություն

Քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության վերաբերյալ, կայքէջերի գործարկում

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Disabilityinfo.am(համաձայնությամբ)

Disability.am(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության ապահովում

ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

14.

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամության ունեցող ուսանողների տվյալների բազայի ստեղծում

Հաշմանդամություն ունեցող ուսանողների կարիքների վերհանում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող ուսանողների տվյալների բազայի առկայություն

Ֆինանսավորում չի պահանջվում

15.

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում աչքի ընկած անձանց կամ կազմակերպությունների, ինչպես նաև հաջողությունների հասած հաշմանդամություն ունեցող կանանց և ներառական կրթության ոլորտում հաջողության հասած երեխաների խրախուսում

Հաշմանդամության ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում ներդրում ունեցող անձանց խրախուսում շնորհակալագրերով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ,

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀԿ-ներ(համաձայնությամբ)

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով

Տարվա ընթացքում

Շնորհակալագրերով պարգևատրում

Ֆինանսավորում չի պահանջվում

15.1

Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների պարգևատրում մեդալներով և շնորհակալագրերով:

Արցախյան գոյամարտի և ՀՀ պետական սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների խրախուսում մեդալներով և շնորհակալագրերով:

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀԿ-ներ (համաձայնությամբ)

Տարվա ընթացքում

Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում, նրանց սխրանքի ներկայացում հանրության լայն շերտերին:

Ֆինանսավորում չի պահանջվում

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան