Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 օգոստոսի 2015 թվականի N 40
36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականը հայտարարել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի:
2. Հավանություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց համար 2016 թվականը հավասար հնարավորությունների տարի հայտարարելու կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի։
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու հասարակական կազմակերպություններին ապահովել սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած միջոցառումների իրականացումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա կապակցությամբ իրականացվելիք տեղական միջոցառումների ծրագրեր:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թ. օգոստոսի 31-ի նիստի N 40 |
Ց Ա Ն Կ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ տարի հայտարարելու կապակցությամբ անցկացվող միջոցառումների
N/N |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագիրը |
Կատարողը |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենսդրական ակտերի, ոլորտային ռազմավարական և զարգացման ծրագրերի դրույթների համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին |
Օրենսդրական ակտերի և զարգացման ծրագրերի ուսումնասիրություն և լրամշակում ըստ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարույթուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
- |
Տարվա ընթացքում |
Գործող օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին և զարգացման ծրագրերում ներառված միջոցառումներով դրանց կիրակում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
1.1 |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ գործադիր իշխանության համապատասխան լիազոր մարմիններ Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունում և դրա կիրառումն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
1.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված 2016-2021թթ զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված հիմնական մոտեցումների և միջոցառումների ներառում զարգացման ծրագրում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ գործադիր իշխանության համապատասխան լիազոր մարմիններ Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ոլորտի զարգացման ծրագրում սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների ընդգրկում: |
|
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հանրային միջոցառումներ |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանն ու հասարակության իրազեկության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան(համաձայնությամբ) ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորույթունների ապահովման մասին հասարակության իրազեկության աստիճանի բարձրացում իրականացված շուրջ 100 հանրային միջոցառումների արդյունքում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
2.1 |
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում» խորագրով կլոր սեղանների կազմակերպում և հիմնախնդիրների լուսաբանում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ծրագրերի (կրթական, առողջապահական զբաղվածության, մատչելի միջավայրի, ապահովման և այլն) լուսաբանում, նրանց իրավունքների իմացությանն ուղղված գիտելիքների խորացում և հանրային իրազեկման մակարդակի բարձրացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան(համաձայնությամբ) ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իմացությանն ուղղված գիտելիքների խորացում և հանրային իրազեկման մակարդակի բարձրացում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2.2 |
«Շահերի պաշտպանության ինստիտուտի կարևորությունը հասարակական կազմակերպություններում» խորագրով սեմինարների և դասընթացների կազմակերպում |
Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանների կարողությունները զարգացնելուն և հասարակական կազմակերպություններում շահերի պաշտպանության ինստիտուտի կարևորության բարձրացմանը ուղղված դասընթացների կազմակերպում |
ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Հասարակական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ինստիտուտի զարգացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
2.3 |
«Համայնքների դերը և պատասխանատվությունը համայնքի սոցիալ-մշակութային և տնտսական կյանքում, հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության և սոցիալական ներառման հարցերում» խորագրով սեմինարների կազմակերպում |
Հեռուստատեսային, ռադիո և առցանց հրապարակումներ, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀԿ-ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
ՀՀ մարզերում ՏԻՄ-երի մասնակցությամբ սեմինարների կամ կլոր սեղաննների կազմակերոպում և համայնքներում հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքին մասնակցությանը խոչընդոտող լրատվական նյութերի հրապարակում: |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
2.4 |
Հաշմանդամություն ունեցող ուսանողների, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, շահագրգիռ գերատեսչությունների և ՀԿ-ների մասնակցությամբ կլոր սեղանների կազմակերպում |
Ուսումնական հաստատատությունների և ուսանողների կողմից հաշմանդամություն ունեցող ուսանողների կարիքների բացահայտում և գնահատում, համապատասխան առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև կատարված ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող ուսանողների խնդիրների լուծմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագրի կազմում |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսական աղբյուրներ |
2.5 |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ներառմանը վերաբերող օրենսդրության հանրային իրազեկում: |
Սոցիալական հոլովակների նկարահանում, տեղեկատվական պաստառների կազմում, դասընթացների իրականացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀԿ-ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամության ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի իրազեկվածություն |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
2.6 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ գրականության, մեթոդական ուղեցույցերի տարածում |
Հանրային իրազեկման ապահովում |
ՀԿ-ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Իրավունքների լիարժեք իմացություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2.7 |
Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում: |
Արցախյան գոյամարտի և ՀՀ պետական սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների մեծարման միջոցառումների կազմակերպում ուսումնական հաստատություններում, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների, զինծառայողների մարտական ուղին և սխրանքը ներկայացնող դիմանկարների, նյութերի պատրաստում «Զինուժ» հեռուստածրագրով, « Հայ զինվոր» պաշտոնաթերթով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀտարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում, նրանց սխրանքի ներկայացում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ձևավորում |
Փողոցներում, այգիներում, շենք-շինություններում թեքահարթակների կառուցում և վերակառուցում |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) ՀՀ մարզպետարաններ, ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՏԻՄ-եր(համաձայնությամբ) |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել և անվտանգ միջավայրի ապահովում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.1 |
«Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին մշակութային և մարզական շինությունների հարմարեցման կարգի նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
Մարզական և մշակութային շինությունների հարմարեցման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի մշակում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Մարզական և մշակութային շինությունների հարմարեցման կարգի կիրարկում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3.2 |
Տեսողության խնդիրներ ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախազգուշացման և հարմարեցման նոր համակարգերի ապահովում |
Մայթեզրերը և հետիոտնի համար նախատեսված գոտիները տեսողության խնդիրներ ունեցող անձանց և սակավաշարժ խմբերի համար նոր հարմարեցման համակարգերով կահավորում |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել և անվտանգ միջավայրի ապահովում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.3 |
Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ծրագրերի իրականացում |
Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հեռակա սուրդոթարգմանչության ապահովում նորագույն տեխնոլոգիաների միջոցով՝ Skype համակարգչային ծրագրի օգտագործմամբ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովում |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.4 |
Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համապատասխան Կառավարական 3-րդ շենքի հարմարեցում |
Կառավարական 3-րդ շենքի հարմարեցում՝ ներառյալ սանհանգույցներ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովում Կառավարական 3-րդ շենքում |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.5 |
Կառավարական տների, ՏԻՄ-երի, մարզպետարանների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումների կազմակերպում |
Կառավարական տների, ՏԻՄ-երի, մարզպետարանների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումներ մատչելիության ապահովման հնարավոր լուծումներ գտնելու նպատակով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ քաղաքաշիության նախարարություն Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
ՀՀ մարզպետարաններ ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ քննարկումների կազմակերպում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3.6 |
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առնվազն 3 հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում անվասայլակից օգտվող անձանց համար նախատեսված սանհանգույցների կառուցում կամ առկա սանհանգույցների հարմարեցում |
3 բժշկական կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան սանհանգույցների կառուցում կամ հարմարեցում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Բժշկական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
3 բժշկական կազմակերպություններում սանհանգույցների մատչելիության ապահովում սայլակով տեղաշարժվող անձանց համար: |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.7 |
Համաձայն շինարարական նորմերի, ճարտարապետահատակագծային ու նախագծային առաջադրանքների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի և պահանջների ապահովում |
Կրթական, մշակութային, մարզական և առողջապահական նշանակության շենքերի հիմնանորոգման և կառուցման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների ապահովում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան ՏԻՄ-եր |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի կրթական, մշակութային, մարզական և առողջապահական նշանակության շենքերում ազատ տեղաշարժի ապահովում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
3.8 |
Հասարակական, արտադրական և բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողություն: |
Շինարարական օբյեկտներում իրականացվող ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումների, ինչպես նաև մարզպետարաններում անցկացվող տեսչական ստուգումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան ՏԻՄ-եր |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված նոր ավտոբուսների շահագործում Երևանում |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների թվի ավելացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
4.1 |
Տրանսպորտային մատչելիության ապահովման նպատակով օրենսդրական ակտերի վերանայում |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար հարմարեցված ավտոբուսներ ունենալու վերաբերյալ դրույթի ներառում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր օգտագործման տրանսպորտից օգտվելու մատչելիության ապահովում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4.2 |
ՀՀ մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների կազմակերպում |
Շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների անցկացում ՀՀ մարզերում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Մատչելի տրանսպորտային միջավայրի ձևավորման վերաբերյալ քննարկումների անցկացում ՀՀ մարզերում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5. |
«Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության և սպասարկման (այդ թվում` հիվանդանոցային, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման) գործընթացի մշտադիտարկում» |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով մոնիթորինգի անցկացում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետրանան(համաձայնությամբ) |
«Բժշկական կազմակերպություններ (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդյունավետության բարձրացում, վերականգնողական միջոցառումների նպատակային կիրառում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների ընդլայնում |
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար այլընտրանքային ծառայությունների /խնամքի տների/ ստեղծում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ՏԻՄ-եր (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Կարիքների գնահատման հիման վրա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ներառում հասարակություն՝ փակ տիպի հաստատությունների բեռնաթափման միջոցով |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
7 |
Շարադրությունների մրցույթի կազմակերպում |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում «Իմ ներառական դպրոցը» վերնագրով շարադրությունների մրցույթի կազմակերպում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
- |
Տարվա ընթացքում |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների վերաբերյալ իրազեկության տարածում |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
8. |
Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ փառատոնի իրականացում |
Հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք ինտեգրման համար անցկացվող փառատոն 7 անվանակարգերով (թատեր-արվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստ, հեռուստանախագիծ): |
ՀՀ մշակույթի նախարարություն |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում, խոցելի խմբերի երեխաների մշակութային ինտեգրում հասարակությանը |
ՀՀ պետական բյուջե |
8.1 |
1. ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում տարաբնույթ մշակութային ծրագրերում հաշմանդամություն ունեցող երեխաների ընդգրկում |
Ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում և ներգրավածություն մշակութային ծրագրերում: |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
8.2 |
Ստեղծագործական ծրագրերի նպատակային աջակցություն |
Ցուցահանդեսների, համերգների, փառատոների մրցույթների մասնակցության իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Հասարակական և մշակութային կյանքին սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրման ապահովում |
ՀՀ պետական բյուջե | |
8.3 |
«Ես մի թերթն եմ քո ծաղկի» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում |
Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրում: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն |
Տարվա ընթացքում |
Դպրոցականների գեղագիտական դաստիարակության խթանում, «Վարպետաց» դասերի կազմակերպում |
ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
8.4 |
Թատերախմբերի ելույթների կազմակերպում |
Տարբեր խնդիրներից՝ այդ թվում մտավոր խնդիրներից հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների թատերախմբերի ելույթների կազմակերպում |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
9 |
Երգչախմբերի համաշխարհային խաղերին մասնակցություն |
Մասնակցություն երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող երգչախմբերի համաշխարհային խաղերին |
ՀԿ(համաձայնությամբ) |
«Փարոս» կամերային երգչախումբ(համաձայնությամբ |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի ներկայացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
10 |
Հաշմանդամային սպորտի խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում |
1.Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնի կազմակերպում |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնում և ներառում հասարակություն |
ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
11 |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպի խթանում |
1.Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների մարզավերականգնողական ճամբարի կազմակերպում |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) ՀՀ առողջապահության նախարարություն |
«ՀՀ թենիսի ֆեդերացիա» |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպի և հաշմանդամային սպորտի մակարդակի բարձրացման խթանում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
12 |
Մեդիա քարոզարշավ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին վերաբերող մամլո ասուլիսներ,հրապարակումներ հաղորդաշարեր՝ ներառյալ էլեկտրոնային լրատվամիջոցները` ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող լրագրողների և լրագրության ֆակուլտետի ուսանողների: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) Disabilityinfo.am(համաձայնությամբ) Disability.am(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
12.1 |
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանը նվիրված քարոզարշավի իրականացում: |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված քարոզարշավի իրականացում ողջ հանրապետությունում, գործող զբաղվածության ծրագրերի հանրային իրազեկում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀԿ-ներ(համաձայնությամբ) Միջազգային կազմակերպություններ(համաձայնությամբ) |
- |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածություն զբաղվածության ծրագրերում և նրանց զբաղվածության մակարդակի բարձրացում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
12.2 |
Ինչպես խոսել հաշմանդամության թեմայով |
Դասընթացներ, թրեյնինգներ լրագրողների համար |
ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամության թեմայով հրապարակումների ավելացում և ճիշտ բառապաշարի կիրառում լրագրողների կողմից |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
12.3 |
Հաշմանդամություն և մարդու իրավունք թեմայի խթանում ԶԼՄ-ներում |
«Հավասար հնարավորություն» հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակումների ամենամյա մրցույթի կազմակերոպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն(համաձայնությամբ) ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
ԶԼՄ-ներ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամությունը որպես մարդու իրավունքի հիմնախնդիր լուսաբանվում է ՀՀ ԶԼՄ-ներով |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
13. |
Տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիություն |
Քննարկումներ տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության վերաբերյալ, կայքէջերի գործարկում |
ՀԿ-ներ(համաձայնությամբ) |
Disabilityinfo.am(համաձայնությամբ) Disability.am(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Տեղեկատվական տեխնոլոգիաների մատչելիության ապահովում |
ՀՀ օրենքներով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ |
14. |
Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամության ունեցող ուսանողների տվյալների բազայի ստեղծում |
Հաշմանդամություն ունեցող ուսանողների կարիքների վերհանում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ(համաձայնությամբ) Հասարակական կազմակերպություններ(համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող ուսանողների տվյալների բազայի առկայություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
15. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում աչքի ընկած անձանց կամ կազմակերպությունների, ինչպես նաև հաջողությունների հասած հաշմանդամություն ունեցող կանանց և ներառական կրթության ոլորտում հաջողության հասած երեխաների խրախուսում |
Հաշմանդամության ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում ներդրում ունեցող անձանց խրախուսում շնորհակալագրերով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
ՀԿ-ներ(համաձայնությամբ) Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Շնորհակալագրերով պարգևատրում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
15.1 |
Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների պարգևատրում մեդալներով և շնորհակալագրերով: |
Արցախյան գոյամարտի և ՀՀ պետական սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների խրախուսում մեդալներով և շնորհակալագրերով: |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
Տարվա ընթացքում |
Հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների և զինծառայողների մեծարում, նրանց սխրանքի ներկայացում հանրության լայն շերտերին: |
Ֆինանսավորում չի պահանջվում |