Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2012-16.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 90-Ն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը ըստ դասիչների`

ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`

340100

Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ

340101

Քաղաքացիական պաշտպանություն

340102

Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)

340103

Հրդեհային պաշտպանություն

340104

Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)

340105

Փրկարարական գործ

340106

Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու  սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում.

բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`

3500

Կենսագործունեության անվտանգություն

3501

Հրդեհային պաշտպանություն

3502

Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

3503

Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում).

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.

NN
ը/կ

Մասնագիտության անվանումը

 Մասնագիտացումը

1.

 Ջրափրկարարություն

 ա) ջրափրկարար
 բ) ջրասուզակ-փրկարար

2.

 Հրդեհաշիջում  հրշեջ

3.

 Հրշեջ - փրկարարական
 հատուկ տեխնիկայի շահագործում 
 ա) փրկարար-վարորդ
 բ) փրկարար-մոտորանավակավար
4.  Հրշեջ - փրկարարական
 հատուկ տեխնիկայի նորոգում
 վարպետ

(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 4
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1111-Ն 16.07.2023, N 90-Ն
09.08.2012, N 1014-Ն 01.09.2012, N 90-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան