Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2019-07.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.17/24(407) Հոդ.379
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.09.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10211434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 սեպտեմբերի 2011 թ. N 147-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

28 սեպտեմբերի 2011 թ. N 2770-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1272-Ն որոշման N 2 Հավելվածի 47 և 47.1 կետերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության (այսուհետ՝ Հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ՝ ԴԱՀԿ ծառայություն) էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանի կատարման ապահովումը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վրա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 28.08.2006թ. թիվ 1-06/419-Ա և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի 21.08.2006թ. թիվ 243 համատեղ հրամանը:

 

Հ. Թովմասյան

Գ. Խաչատրյան 

 

 

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի սեպտեմբերի 15-ի
N 147-Ն
և ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2011 թվականի սեպտեմբերի 28-ի
N 2770-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.12.18 թիվ 640-Ն)

 

Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) պարտապանի գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային եղանակով պարտապանի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման գործընթացը:

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ստորև նշված հասկացությունները սույն Հրամանում օգտագործվում են հետևյալ նշանակությամբ՝

1) Հարկ վճարող՝ հարկային օրենսդրության համաձայն չկատարված հարկային պարտավորություն ունեցող անձ.

2) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող.

3) Հարկային մարմին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին.

4) Ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.

5) էլեկտրոնային հաղորդագրություն՝ ձևավորված էլեկտրոնային հաղորդագրություն, որն ապահովում է սույն կարգով սահմանված հաղորդագրություններում նշվող համապատասխան տվյալների փոխանցումը.

6) Հաղորդագրություն՝ տեխնիկածրագրային միջավայրում տեղեկատվության փոխանցման միավոր։ Սույն կարգով սահմանված գործառույթների հետ կապված փոխանցվում են հետևյալ հաղորդագրությունները՝

ա. Թիվ 1 հաղորդագրություն՝ Ծառայության կողմից հարցում,

բ. Թիվ 2 հաղորդագրություն՝ Հարկային մարմնի կողմից հարցման պատասխանի տրամադրում,

գ. Թիվ 3 հաղորդագրություն՝ Ծառայության կողմից տվյալների ստացման հաստատում,

դ. Թիվ 4 հաղորդագրություն՝ Հարկային մարմնի կողմից սխալի մասին հաղորդագրություն

6) էլեկտրոնային համակարգ՝ կիրառվող տեխնիկածրագրային միջոցների համախմբություն, որն ապահովում է Հարկային մարմնի և Ծառայության միջև տվյալների փոխանակման գործընթացի իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՐՑՈՒՄ

 

2. Ծառայությունը Հարկային մարմնին ուղարկում է թիվ 1 հաղորդագրություն:

3. Այն դեպքում, երբ Ծառայության կողմից ուղարկված թիվ 1 հաղորդագրության մեջ կան թերություններ, Հարկային մարմինը մերժում է այդ հաղորդագրությունը (թիվ 4 հաղորդագրություն):

Ընդ որում, յուրաքանչյուր հաղորդագրության ընդունման (ուղարկման) պահ է համարվում՝ այդ հաղորդագրության ընդունման (ուղարկման) մասին համակարգում ձևավորված էլեկտրոնային գրառումը կատարելու ամսաթիվը, ժամը (ժամը/րոպեն), որի վերաբերյալ կարող է ձևավորվել ներքին հաղորդագրություն։

 

ԳԼՈՒԽ 3. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

4. Ծառայության և Հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանցումը կատարվում է առցանց ռեժիմով՝ ՎԵԲ ծառայության միջոցով:

 

ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

5. Ծառայության կողմից ուղարկվող թիվ 1 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

I) Իրավաբանական անձի դեպքում

• Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

• Ժամանակահատված

2) Ֆիզիկական անձի դեպքում

• Հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար

• Ժամանակահատված

6. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 2 հաղորդագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Իրավաբանական անձի դեպքում

• Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակը (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Գործունեության ոլորտ/ներ՝ դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված տվյալներ, տեսակարար կշիռ):

• Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

• Տնօրենի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Հաշվապահի վերաբերյալ տվյալներ (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ հասցե օբյեկտների, ըստ հաշվարկային փաստաթղթերի, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության):

• Ընկերության բանկային հաշվեհամարները։

• ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

• ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթները:

• ՀԴՄ/ների կարգավիճակի ամսաթվերը:

• Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում)։

• Հասույթի գրքեր (առկայության դեպքում):

• Առաքման գրքեր (առկայության դեպքում):

• Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

• Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում)։

2) Ֆիզիկական անձի դեպքում.

2.1) Ֆիզիկական անձ հարկ վճարող.

• Հարկ վճարողի կարգավիճակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկ վճարողի կազմակերպաիրավական տեսակ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Գործունեության ոլորտ/ներ՝ դասիչ և դասիչի նկարագրություն (նշված ժամանակաշրջանում հանձնված հաշվարկով ներկայացված տվյալներ կամ նախնական գրանցման ընթացքում լրացված ոլորտ, տեսակարար կշիռ):

• Հարկման ռեժիմ (ավելացված արժեքի հարկով հարկվող, շրջանառության հարկով հարկվող, ընտանեկան ձեռնարկություն):

• Տնօրենի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Հաշվապահի վերաբերյալ տվյալներ առկայության դեպքում (տվյալները վերցվում է գրանցման հայտից՝ անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (առկայության դեպքում)):

• Գործունեության հասցե/ներ առկայության դեպքում (ըստ ՀԴՄ-ների, ըստ օբյեկտների, հակառակ դեպքում գրանցման ընթացքում նշված գործունեության հասցե):

• Ֆիզիկական անձի բանկային հաշվեհամարները։

• ՀԴՄ/ներ (նշված ժամանակաշրջանում «գործող» «կասեցված», «ժամանակավորապես չգործող», «նորոգման մեջ», «ընթացիկ», «գործողությունից հանելու ընթացքում», «ՀԴՄ-ի աշխատանքի արգելափակում», «խափանված» կարգավիճակ ունեցող ՀԴՄՆ-ներ, գրանցման համարներ):

• Դրամարկղային գրքեր (առկայության դեպքում):

• Համախառն եկամուտ (նշված ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից հանձնված հաշվարկ/հաշվետվություններում նշված համապատասխան ֆինանսական տվյալներ):

• Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակ (առկայության դեպքում):

2.2) Վարձու կամ պայմանագրային հիմունքներով աշխատող ֆիզիկական անձ.

• Ֆիզիկական անձի անձնագրային տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ (թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Հարկային գործակալ հանդիսացող հարկ վճարող/ների տվյալներ (ՀՎՀՀ, անվանում, թիվ 1 հաղորդագրությունը ստանալու պահի դրությամբ):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի աշխատանքային հարաբերության սկիզբ և ավարտ (առկայության դեպքում):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի պաշտոնը (առկայության դեպքում):

• Նշված ժամանակահատվածում ֆիզիկական անձի եկամուտները՝ ըստ հարկային գործակալների և ըստ ամիսների:

7. Հարկային մարմնի կողմից Ծառայությանը տրամադրվող թիվ 4 հաղորդագրությունը պարունակում է սխալների մասին տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն կարգում նշված պահանջների կատարումն ուժի մեջ են մտնում հրամանը ստորագրելուց երկու ամիս հետո:

(հավելվածը խմբ. 28.12.18 թիվ 640-Ն)