Գլխավոր տեղեկություն
Համար
N 1131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.19/51(925).1 Հոդ.1055.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՆՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 1037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուների քանակությունները, սորտերը և ցանքատարածությունները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմերի ձեռքբերումն ու Հայաստանի Հանրապետություն ներկրումը թույլատրելու մասին» N 1037-Ն որոշման 1-ին կետից հանել «Բեզոստայա 1» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1131-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԲԱՐՁՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, անմասն չի մնացել ճգնաժամի հետևանքներից: Տնտեսավարողների կողմից ձեռք բերվող նյութատեխնիկական միջոցների գների, սպասարկման ծառայությունների սակագների բարձրացման և գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ վճարունակ պահանջարկի անկման հետևանքով հանրապետության ագրոպարենային համակարգում կարող են գրանցվել անցանկալի արդյունքներ: Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսությունում առավել սրվում է հողի և աշխատուժի արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը:

2. Գյուղատնտեսությունում, որպես գերակա ոլորտ, նպատակային քաղաքականության կիրառման՝ առանձին ծրագրերով հողօգտագործողներին տրամադրվող աջակցության, առկա ներուժի լիարժեք օգտագործման միջոցով հնարավոր է հանրապետությունում բարձրացնել ագրոպարենային համակարգի կայունությունը:

3. Նշված քաղաքականությունը պետք է ուղղվի գյուղատնտեսական ծագման արտադրանքի ծավալների ավելացմանը, դրանց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինմանը և նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Վերջինս պահանջում է պետական աջակցության քաղաքականության իրականացման շարունակական միջոցառումների կիրառում:

4. Գյուղատնտեսությունը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման գլխավոր ոլորտ, ընդհանուր ռազմավարության մեջ ունի առանցքային դերակատարություն:

5. Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, որի տեղական արտադրության ծավալները 2009, 2010 և 2011 թվականներին հանրապետությունում համապատասխանաբար կազմել են` 198.1, 183.5 և 224.0 հազ. տոննա կամ հանրապետությունում օգտագործվող ցորենի 34,7-38,6 տոկոսը: Վերջինս բավական ցածր ցուցանիշ է: Միջազգային չափանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 70-75 տոկոսն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

6. Հանրապետության պարենային հաշվեկշռի տվյալները վկայում են, որ մի շարք մշակաբույսեր` կարտոֆիլը, բանջարեղենը, բոստանը, խաղողը, պտուղը և հատապտուղը (ներկրվում են հիմնականում մերձարևադարձային պտղատեսակներ) ունեն ինքնաբավության մակարդակ: Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիր է դրանց արտադրության ծավալների ավելացումն ու արդյունքում ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումը, մասնավորապես, պարենային ցորենի:

7. Հաշվի առնելով պարենային հաշվեկշռում ցորենի ունեցած մեծ տեսակարար կշիռը (սպառված էներգետիկ արժեքի ավելի քան 40 տոկոսը), տվյալ պարենամթերքի ռազմավարական նշանակությունը և ապահովվածության դեռևս ցածր մակարդակը` առաջնահերթ խնդիր է մնում սեփական արտադրության հաշվին հացամթերքով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

8. Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ձևավորվել էր գիտաարտադրական հզոր, հանրապետության պահանջները հիմնականում բավարարող սերմնաբուծության համակարգ, որը ներառում էր հանրապետական նշանակության գիտաարտադրական միավորումներ, մասնագիտացված սերմնաբուծական տնտեսություններ: Սերմնաբուծության նպատակով մշակության տակ էին դրված հանրապետության ամենաբերրի հողերը (շուրջ 30000 հա ջրովի վարելահող), սերմնաբուծության բոլոր օղակներն ապահովված էին երաշխավորված ֆինանսավորմամբ, սերմերի իրացման կենտրոնացված, վճարունակ համակարգով և նյութատեխնիկական հզոր բազայով:

9. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն հացահատիկի սերմնաբուծության և սերմերի արտադրության գծով ներկայումս հանրապետությունում գործում է պետական 2 սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք լիարժեք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով, սարքավորումներով, կարիք ունեն ոռոգման համակարգի բարելավման և հողատարածքների ընդարձակման:

10. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև տարբեր սերմնաբուծական միություններ և անհատ տնտեսավարողներ, որոնցից են` Սյունիքի սերմնարտադրողների միությունը, Սյունիքի ֆերմերների միությունը, «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը և անհատ սերմնարտադրողներ: Սակայն նշված տնտեսություններն ինչպես արտադրանքի որակական, այնպես էլ ծավալային առումով չեն բավարարում հանրապետության սերմերի նկատմամբ պահանջարկը:

11. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրություններից պարզվել է, որ հատկապես հացահատիկային, ինչպես նաև մյուս մշակաբույսերի գծով զգացվում է որակյալ` բարձր վերարտադրության, բերքատվության մեծ ներուժ ունեցող սերմացուների կարիք:

12. Սերմնաբուծությունը որպես գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոէկոլոգիական և գենետիկական բազմազանության վերարտադրության համակարգ, անփոխարինելի նշանակություն ունի բուսաբուծության զարգացման գործում: Ներկայումս հանրապետության բուսաբուծության ոլորտի ամենակարևոր հիմնահարցը սերմնաբուծության արդյունավետ միջոցառումների կազմակերպումն է, որի լուծման արդյունքում կկարգավորվեն նաև ագրոպարենային համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ:

13. Ցորենի սերմնաբուծության ոլորտում ծագած խնդիրներին լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը, որի հիմնական նպատակն է հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով ցորենի ցանքատարածությունների և արտադրության ծավալների ավելացումը՝ արդյունքում ինքնաբավության մակարդակի բարձրացումը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային և էլիտային) սերմերի արտադրությունը և Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 տոննա աշնանացան ցորենի 9 սորտերի սուպերէլիտային վերարտադրության սերմացուների միջոցով 2017 թվականին աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմերի արտադրության ծավալները հասցնել 5500 տոննայի:

15. Աշնանացան ցորենի բարձր և կայուն բերք ստանալու կարևոր գործոններից են սերմնաբուծությունը և սորտաթարմացումը, ինչպես նաև մշակության մեջ ներդրված սորտի ընտրությունը: Յուրաքանչյուր սորտի կենսաբանական և տնտեսական արժեքավոր հատկանիշներն ու հատկություններն առավելագույն չափով դրսևորվում և պահպանվում են սերմնաբուծության արդյունավետ համակարգերի կիրառման պայմաններում:

16. Բարձր վերարտադրության սերմնարտադրության հիմնական խնդիրը սորտի կենսաբանական, տնտեսական, բերքի որակական հատկանիշների և սորտային մաքրության պահպանումն է: Սերմնաբուծության ամբողջ համակարգը պետք է նպատակաուղղված լինի կարճ ժամկետում սորտափոխանակության ու սորտաթարմացման ապահովմանը:

17. Ծրագրի իրականացման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմերի ձեռքբերումն ու Հայաստանի Հանրապետություն ներկրումը թույլատրելու մասին» N 1037-Ն որոշման, հանրապետություն ներկրված 20 տոննա «Կրասնոդար-99», «Տանյա», «Գրոմ», «Գրացիա», «Վասսա», «Լեբեդ», «Սիլա», «Յուկա» և «Յուբիլեյնայա 100» սորտերի աշնանացան ցորենի սերմացուները կհատկացվեն ծրագրում ընդգրկված սերմնաբուծությամբ և սերմնարտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ 2012 թվականին մասսայական ցանք կատարելով էլիտային վերարտադրության սերմացու արտադրելու և հաջորդող 5 տարիներին ստացված սերմացուներով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) հաստատելու մասին» N 164-Ն հրամանի` սերմնաբուծություն կազմակերպելու նպատակով:

18. Ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային և էլիտային) սերմերի արտադրություն կազմակերպելու նպատակով ծրագրում կարող են ընդգրկվել այն տնտեսավարողները, որոնք՝

1) նախկինում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում, մեկ հեկտարից ապահովել են 40 և ավելի ցենտներ միջին բերք, լիարժեք կատարել են իրենց կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները.

2) ունեն անհրաժեշտ հողատարածքներ 2012 թվականի աշնանը ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացուներով ցանք կատարելու և հաջորդող 5 տարիներին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանի, տնկարաններ հիմնելու համար.

3) ապահովված են անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայով կամ ունեն տեխնիկա վարձակալելու հնարավորություն և սերմնաբուծություն կազմակերպելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

19. Ծրագրում ընդգրկվող տնտեսավարողների ընտրությունը կատարելիս առաջնահերթությունը տրվելու է ջրովի հողատարածք ունեցող հողօգտագործողներին` չբացառելով նաև անջրդի հողատարածք ունեցող տնտեսավարողների ընդգրկումը:

20. Ծրագրում ընդգրկված տնտեսավարողները պարտավոր են՝

1) ցորենի սերմնաբուծությունն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) հաստատելու մասին» N 164-Ն հրամանի.

2) սերմնաբուծություն կազմակերպելիս անվերապահորեն ապահովել պահանջվող բոլոր ագրոտեխնիկական միջոցառումների կատարումը և դրանք գրանցել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված ագրոտեխնիկական միջոցառումների և դիտարկումների գրանցամատյանում.

3) սերմնադաշտերում ապահովել ապրոբացիոն աշխատանքների իրականացումը.

4) մեկ հեկտարից նվազագույնն ապահովել 50 ցենտներ ցորենի բերքի ստացումը.

5) պայմանագրային հիմունքներով՝ 2013 թվականի բերքահավաքից հետո, 1:2 փոխհարաբերությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սահմանված կարգով վերադարձնել էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում 2013 թվականի աշնանացանի համար ընդգրկված տնտեսավարողներին հատկացնելու համար:

21. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պարտավորվում է`

1) ծրագրի շահառուներին ընդգրկել հողօգտագործողների պետական աջակցության ծրագրերում.

2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝

ա. պայմանագիր կնքել ծրագրում ընդգրկված շահառուների հետ մինչև 2017 թվականն ընդգրկող ժամանակահատվածում՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) հաստատելու մասին» N 164-Ն հրամանի պահանջներին համապատասխան սերմնարտադրություն կազմակերպելու համար, որի արդյունքում ծրագրի բոլոր շահառուները 2015 թվականի աշնանը՝ 90 հեկտար ընդհանուր թվով հողատարածքի վրա կատարած օրիգինալ սերմերով ցանքերից 2016 թվականի աշնանը կարտադրեն շուրջ 382500 կիլոգրամ սուպերէլիտային վերարտադրության սերմացու, որը 2016 թվականին կտրամադրվի նաև ծրագրում ընդգրկված նոր շահառուներին՝ 1275 հեկտար ցանք կատարելու և 2017 թվականին շուրջ 5500 տոննա էլիտային վերարտադրության սերմացու արտադրելու նպատակով,

բ. 2012 թվականին 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուներով կատարված ցանքերի յուրաքանչյուր հեկտարի հաշվով Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում, տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական արժեքով, շահառուներից գնել սահմանված կարգով արտադրված մինչև 3,5 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` 2013 թվականի աշնանացանին Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին հատկացնելու համար,

գ. ծրագրի իրականացման ժամանակահատվածում շահառուների սերմնադաշտերում կատարել ուսումնասիրություններ և հսկողություն սահմանել ագրոտեխնիկական միջոցառումների և դիտարկումների գրանցամատյանում կատարվող գրառումների նկատմամբ,

դ. վարել ծրագրում ներառված շահառուների գրանցամատյան.

3) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով ապահովել ծրագրի շահառուներին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

22. Ծրագրի շրջանակներում 2012 թվականին կատարված ցանքերի յուրաքանչյուր հեկտարի հաշվով սահմանված կարգով արտադրված` մինչև 3,5 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն` տվյալ ժամանակահատվածում գործող շուկայական գնով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վաճառելուց և պայմանագրային հիմունքներով՝ 1:2 փոխհարաբերությամբ էլիտային վերարտադրության սերմացուն վերադարձնելուց հետո շահառուների մոտ մնացած քանակությունը տնօրինվելու է վերջիններիս կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 30-ի N 1131-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետությունում 2012-2017 թվականներին աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուների քանակությունները, սորտերը ԵՎ ցանքատարածությունները

 

Սորտի
անվանումը

Ներկրված սուպերէլիտային վերարտադրության սերմի քանակությունը
/կիլոգրամ/

Ցանվող տարածությունը
/հեկտար/

Շիրակի մարզ

Սյունիքի մարզ

 Գեղարքունիքի մարզ

Արմավիրի մարզ

Արարատի մարզ

Գյումրու սելեկցիոն կայան
Ռ. Կարախանյան

«Հայ տեխնոլոգիական խումբ (ATG)» հիմնադրամ
Գ. Մկրտչյան

Հ. Գևորգյան

գ. Ախուրյան

Ա. Սերգոյան

գ. Ախուրյան

Հ. Գաբոյան
գ. Կառնուտ

Սյունիքի սերմնարտա-դրողների միություն

Գ. Խաչատրյան

գ. Աղիտու

Ս. Իվանյան

գ. Նորավան

Ա. Թանգյան

գ. Բռնակոթ

Է. Նալբանդյան

գ. Ազատ

Օ. Սարգսյան

գ. Լճաշեն

«Երկրա-գործության ԳԿ» ՊՈԱԿ
Ս. Կարա-պետյան

«Բանջարբոստանային և տեխնիկական մշակաբույսերի ԳԿ» ՊՈԱԿ
Գ. Սարգսյան

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-
րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-
րածք
/հա/

սեր-
մացու
/կգ/

տա-
րածք
/հա/

Գրացիա

1000

3.64

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

1000

3.64

Կրասնո-դարսկայա 99

2000

7.27

2000

7.27

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

Տանյա

3000

10.91

 

0.00

500

1.82

 

0.00

600

2.18

 

0.00

 

0.00

600

2.18

600

2.18

 

0.00

700

2.55

 

0.00

 

0.00

Վասսա

3000

10.91

 

0.00

 

0.00

800

2.91

 

0.00

 

0.00

700

2.55

 

0.00

 

0.00

500

1.82

 

0.00

1000

3.64

 

0.00

Լեբեդ

2000

7.27

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

2000

7.27

 

0.00

Սիլա

2000

7.27

 

0.00

800

2.91

 

0.00

 

0.00

 

0.00

600

2.18

 

0.00

 

0.00

 

0.00

600

2.18

 

0.00

 

0.00

Գռոմ

2000

7.27

2000

7.27

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

Յուկա

2000

7.27

 

0.00

 

0.00

600

2.18

 

0.00

600

2.18

 

0.00

 

0.00

800

2.91

 

0.00

 

0.00

 

0.00

 

0.00

Յուբիլեյնայա 100

3000

10.91

 

0.00

 

0.00

 

0.00

700

2.55

800

2.91

 

0.00

700

2.55

 

0.00

800

2.91

 

0.00

 

0.00

 

0.00

Ընդամենը

20000

72.73

4000

14.55

1300

4.73

1400

5.09

1300

4.73

1400

5.09

1300

4.73

1300

4.73

1400

5.09

1300

4.73

1300

4.73

3000

10.91

1000

3.64

 

* 1 հեկտարի ցանքի նորմա է սահմանվել 275 կգ-ն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան