ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2012 թվականի N 1144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 77-Ն որոշման N 1 հավելվածի 112-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «(տարածքի)» բառը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2.1-ին կետի «ա» ենթակետը.
3) որոշման 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը (բացառությամբ հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների, ինչպես նաև ժամավճարով՝ մինչև 15 օր ժամկետով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան տրամադրվող տարածքների) վարձակալությամբ տրամադրվում է աճուրդով, իսկ սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ մրցույթով՝ վարձավճարների նվազագույն մեծությունը հաշվարկելով սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետին համապատասխան: Սույն կետի պահանջը չի տարածվում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վրա, որոնց ամրացված գույքի վարձակալության կամ օգտագործման տրամադրման համար օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է այլ կարգ:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3-րդ-2.13-րդ կետերով.
«2.3. Սույն որոշման 2.2-րդ կետում նշված վարձակալության տրամադրման աճուրդները կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
2.4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության պայմանագրերը ենթակա են հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից:
2.5. Պետական ոչ առևտրային կազմակերպության գույքն աճուրդով` մինչև մեկ տարի ժամկետով (այդ թվում՝ 15 օրվանից ավելի ժամկետով՝ ժամավճարով) վարձակալության տրամադրման (այսուհետ՝ վարձակալության աճուրդի) նպատակով կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը), կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որը պետք է ներառի՝
ա) գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրման նպատակահարմարությունը, հիմնավորումը և օգտագործման նպատակը,
բ) մինչև մեկ տարի ժամկետով աճուրդով վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և ժամկետները:
2.6. Սահմանել, որ հանրակրթական ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպության գույքն աճուրդով` մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության կարող է տրամադրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ կրթական, գիտական, մշակութային, մարզական, բնապահպանական, սոցիալական գործունեություն ծավալելու նպատակով:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն որոշման 2.5-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 10-օրյա աշխատանքային ժամկետում որոշում է կայացնում այն ընդունելու կամ մերժելու մասին և 3-օրյա աշխատանքային ժամկետում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին (Երևանի քաղաքապետին): Ընդ որում, ներկայացված հայտը կարող է մերժվել, եթե՝
ա) չեն ապահովվել սույն որոշման 2.5-րդ կետով նախատեսված պահանջները,
բ) հայտը չի համապատասխանում սույն որոշման 2.6-րդ կետով սահմանված պահանջներին: Հայտը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
2.8. Ներկայացված հայտն ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը 10-օրյա աշխատանքային ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է գույքի վարձակալության աճուրդը և աճուրդի արդյունքների մասին 3-օրյա աշխատանքային ժամկետում տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին (Երևանի քաղաքապետին)՝ ներկայացնելով աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը:
2.9. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) վարձակալության աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրության հիման վրա 10-օրյա աշխատանքային ժամկետում պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին առաջարկում է կնքել գույքի վարձակալության պայմանագիր:
2.10. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) սույն որոշմամբ սահմանված կարգով իրականացված վարձակալության աճուրդների արդյունքում կնքված պայմանագրերի, ինչպես նաև գույքի նկատմամբ ծագած իրավունքների պետական գրանցման մասին փաստաթղթերի մեկ օրինակը մինչև 30-օրյա աշխատանքային ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ հաշվառում իրականացնելու նպատակով:
2.11. Պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:
2.12. Կազմակերպությանն ամրացված գույքն օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան ժամավճարով տրամադրելու դեպքում կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը 3-օրյա աշխատանքային ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ներկայացնելով տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, գույքի կազմի և օգտագործման ժամկետի մասին:
2.13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդի կազմակերպման կանոնակարգը,
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կնքված՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության, ինչպես նաև ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերի հաշվառման կարգը:».
5) որոշմամբ հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1144-Ն որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող՝ չկառուցապատված հողամասերի (այսուհետ՝ հողամաս) վարձակալության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության տրամադրվող գույքի և հողամասի ամսական վարձավճարների նվազագույն մեծությունները որոշվում են`
1) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`
Վգ = Ահ/(Աժ x 12),
որտեղ`
Վգ-ն` յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,
Ահ-ն` վարձակալության տրամադրվող գույքի հաշվեկշռային (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,
Աժ-ն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը.
2) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`
Վտ = (Ակ x 0,05 x Գկ ) / (12 x Գմ),
որտեղ`
Վտ-ն` շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Ակ-ն` շենքերի, շինությունների «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կադաստրային արժեքն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը,
Գկ-ն` վարձակալության տրամադրվող տարածքում հաղորդակցուղիների (ջուր, սանհանգույց) առկայության գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`
հաղորդակցուղիների առկայության դեպքում՝ 1.1,
հաղորդակցուղիների բացակայության դեպքում՝ 0.9,
Գմ-ն` շենքերի, շինությունների մաշվածության ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`
մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 1.0,
7-9 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.94,
10-12 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.91,
13-15 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.88,
16-18 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.85,
19-21 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.82,
22-24 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.79,
25-27 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.76,
28-30 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.73,
31-40 տարի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.70,
41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շենքի, շինության համար` 0.60:
Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ակվ = Ամիջին x Տվ x Գհ,
որտեղ`
Տվ-ն` վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,
Գհ–ն՝ շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է (որը հաշվարկվում է միայն առանձին գույքային միավոր հանդիսացող, երկու և ավելի հարկեր ունեցող շենք, շինությունների դեպքում), որը սահմանվում է`
առաջին հարկի համար՝ 1.2,
2-րդ և ավելի հարկերի համար` 1.0,
ձեղնահարկի և տեխնիկական հարկի համար` 0.7,
կիսանկուղային հարկի համար՝ 0.7,
նկուղային հարկի համար՝ 0.5,
Ամիջին-ը՝ տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ամիջին = Ակ /Տը,
որտեղ`
Տը-ն՝ շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,
Ակ-ն՝ շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է.
3) ժամավճարով՝ օգտագործման իրավունքի պայմանագրերին համապատասխան տրամադրվող տարածքի համար` հետևյալ բանաձևով`
Վժ = (Վտ /(24 x 30)) x Գժ
որտեղ`
Վժ - ն` ժամավճարով տրամադրվող տարածքի ժամավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Վտ - ն` տարածքի՝ սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն հաշվարկված ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Գժ - ն` ժամավճարով տրամադրվող տարածքի նկատմամբ կիրառվող գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`
ժամը 9.00-ից մինչև 18.00-ն` 15,
ժամը 18.00-ից մինչև 21.00-ն` 9,
ժամը 21.00-ից մինչև 9.00-ն` 6.
4) հողամասի համար` հետևյալ բանաձևով`
Վհ = (Ակհ x Տհ x Գկհ ) / 12,
որտեղ`
Վհ-ն` հողամասի ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,
Ակհ-ն` հողի մեկ քառ. մետրի կադաստրային արժեքն է,
Տհ-ն` վարձակալության տրամադրվող հողամասի մակերեսն է (քառ. մետրով արտահայտված),
Գկհ-ն` վարձակալության տրամադրվող հողամասի ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է 0.01-ի չափով:
3. Հողամասն առանց կառուցապատման իրավունքի կարող է վարձակալությամբ տրամադրվել մրցույթով: Ընդ որում, հողամասի` մրցույթով վարձակալության տրամադրման ժամանակ մրցույթի պարտադիր պայման է սահմանվում հողամասի վարձակալական վճարի մեծությունը:
4. Գույքի վարձակալը վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ունի տվյալ գույքը վարձակալելու նախապատվության իրավունք:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից վարձակալության տրամադրվող գույքի և հողամասերի մասին հայտարարությունները պարտադիր կարգով տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում և www.azdarar.am կայքում:»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |