ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 1000 ՏՈՆՆԱ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2012 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել ծրագրում ընդգրկված շահառուներից կանխատեսվող 1000 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող՝ վերադարձվելիք 1200 տոննա սերմացուի հետ միասին (1000+1200=2200), սույն որոշման հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` կնքելով համապատասխան պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1130-Ն որոշման |
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ
Մարզի անվանումը |
Ներկայացված պահանջարկը |
Ներկայացված պահանջարկի հիման վրա հաշվարկված գործակցով հատկացվող սերմացուի քանակը |
Արագածոտն |
200 |
115 |
Արարատ |
95 |
97 |
Արմավիր |
0 |
0 |
Գեղարքունիք |
1141 |
653 |
Լոռի |
250 |
143 |
Կոտայք |
50 |
29 |
Շիրակ |
1200 |
687 |
Սյունիք |
500 |
286 |
Վայոց ձոր |
124 |
71 |
Տավուշ |
200 |
115 |
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ |
4 |
4 |
Ընդամենը |
3760 |
2200 |
* 2200 տոննա – 43 տոննա (ՀՀ Արարատի մարզին մորմազգի մշակաբույսերի վնասատուով վարակված տարածքների հողօգտագործողներին) – 4 տոննա (Աջակցություն դատապարտյալներին) = 2153 տոննա
* ՀՀ Արարատի մարզի 97 տոննան ստացվում է գործակցով հաշվարկված 54 տոննային + 43 տոննա
* գործակից՝ 2153 տոննան: 3760 տոննայի = 0,572606383
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.10.2012, N 1321-Ն | 01.11.2012, N 1130-Ն | |
04.10.2012, N 1273-Ն | 20.10.2012, N 1130-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|