ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-001-14.06.2012-ՍՀ-010/0 |
2. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-005-18.06.2012,07.09.2012-ՊԻ-010/0 |
3. |
«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին |
Կ-009-19.06.2012-ՏՀ-010/0 |
4. |
«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0 |
5. |
ա) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-017-30.06.2012-ՊԻ-010/0 |
բ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-0171 -30.06.2012-ՊԻ-010/0 | |
6. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Պ-018-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0 |
7. |
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-019-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0 |
8. |
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-020-11.07.2012-ԳԿ-010/0 |
9. |
ա) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-022-20.07.2012-ՏՏ-010/0 |
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-0221 -20.07.2012-ՏՏ-010/0 | |
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-0222 -20.07.2012-ՏՏ-010/0 | |
10. |
ա) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-023-20.07.2012-ՍՀ-010/0 |
բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-0231 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
գ) «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-0232 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
դ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-0233 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ե) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-0234 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-0235 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
է) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-0236 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ը) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-0237 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
թ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-0238 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-0239 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ժա) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-02310 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ժբ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-02311 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
ժգ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-02312 -20.07.2012-ՍՀ-010/0 | |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
ա) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Պ-380-21.11.2008-ՄԻ-010/1 |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-3801 -21.11.2008-ՄԻ-010/1 | |
2. |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Պ-418-26.12.2008-ՊԻ-010/1 |
3. |
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Պ-791-08.12.2009-ՏՀ-010/1 |
4. |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-1175-20.05.2011-ՏՀ-010/1 |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-530-09.02.2009-ԳԲ-010/2 |
բ) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին |
Կ-5301 -09.02.2009-ԳԲ-010/2 | |
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-5302 -09.02.2009-ԳԲ-010/2 | |
2. |
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-237-18.03.2008-ԳԿ-010/1 |
3. |
ա) Ֆինանսական համահարթեցման մասին |
Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1 |
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-3531 -20.04.2009-ՏՏ-010/1 | |
4. |
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-866-02.04.2010-ԱՄ-010/1 |
5. |
«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Պ-873-15.04.2010-ԳԿ-010/1 |
6. |
«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-956-28.07.2010-ԳԲ-010/1 |
7. |
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-1017-11.11.2010-ՏՀ-010/1 |
բ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-10171 -11.11.2010-ՏՀ-010/1 | |
8. |
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Պ-1083-08.02.2011-ՊԻ-010/1 |
9. |
ա) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1112-04.04.2011-ՏՀ-010/1 |
բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-11121 -04.04.2011-ՏՀ-010/1 | |
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-11122 -04.04.2011-ՏՀ-010/1 | |
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-11123 -04.04.2011-ՏՀ-010/1 | |
10. |
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/1 |
11. |
ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/1 |
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-12251 -02.09.2011-ՏՀ-010/1 | |
12. |
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/1 |
13. |
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին |
Կ-1259-02.12.2011-ՄԻ-010/1 |
14. |
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-1262-31.10.2011-ՏՀ-010/1 |
15. |
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն |
035-16.08.2012- |
16. |
«2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույց |
1364-26.03.2012- |
17. |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդում |
1365-27.03.2012-ԳԿ |
18. |
ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվություն |
1371-30.03.2012-ՖՎ |
19. |
Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում |
1372-02.04.2012-ԳԿ |
20. |
2012 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր |
Կ-1375-16.04.2012-ՖՎ |
21. |
2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը |
Կ-1376-16.04.2012-ՖՎ |
22. |
Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում |
1111-01.04.2011-ԳԿ |
23. |
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն |
Կ-1378-02.05.2012-ՖՎ-011/0 |
24. |
Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին |
Կ-1379-07.05.2012-ՏՀ-010/0 |
25. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականի ընտրություն |
|
26. |
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
1. |
2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիր |
Ն-024-30.07.2012-ԱՀ-011/0 |
2. |
1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիա |
Ն-106-11.09.2003-ԱՀ-011/0 |
3. |
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ |
Ն-826-15.02.2010-ԱՀ-011/0 |
4. |
2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր |
Ն-1008-28.10.2010-ԱՀ-011/0 |
5. |
2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրություն |
Ն-1156-25.05.2007-ԱՀ-011/0 |
6. |
1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագված «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրություն |
Ն-1187-08.06.2011-ԱՀ-011/0 |
7. |
2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիր |
Ն-1366-28.03.2012-ԱՀ-011/0 |
8. |
2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիր |
Ն-1367-28.03.2012-ԱՀ-011/0 |
9. |
2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցություների մասին» համաձայնագիր |
Ն-1368-28.03.2012-ԱՀ-011/0 |
10. |
2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով) |
Ն-1369-28.03.2012-ԱՀ-011/0 |
11. |
2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն |
Ն-1370-28.03.2012-ԱՀ-011/0 |
12. |
2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութուն |
Ն-1380-08.05.2012-ԱՀ-011/0 |
13. |
2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով) |
Ն-1383-21.05.2012-ԱՀ-011/0 |
14. |
2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիր |
Ն-1384-21.05.2012-ԱՀ 011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
15. |
1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիա (փոփոխություններով) |
Ն-1385-21.05.2012-ԱՀ-011/0 |
16. |
2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն |
Ն-1386-21.05.2012-ԱՀ-011/0 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
10 սեպտեմբերի 2012 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-021-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|