Basic information
Number
N 1422-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.10.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.962
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.09.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.09.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.09.2002
Effective date
10.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1422-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 345 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 345 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն» ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« գյուղական բժշկական ամբուլատորիաները կշարունակեն իրենց գործունեությունը՝ միացվելով տարածքային պոլիկլինիկաներին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով».

նշված ենթաբաժնի աղյուսակի 4-րդ սյունակում բոլոր «պահպանվում է» բառերը փոխարինել «միանում է տարածքային պոլիկլինիկային» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation