ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1156-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1334-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու պայմանները սահմանելու, ինչպես նաև կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 783-Ն որոշման 3-րդ կետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 188-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1334-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|