Գլխավոր տեղեկություն
Համար
N 953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913).1 Հոդ.944.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 953-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ (ԷՋՄԻԱԾՆԻ) ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և 2-րդ մասի «ե» ենթակետերի, ինչպես նաև 7-րդ և 18-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը` սույն որոշման հավելվածում նշված քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից իրականացվող կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի անխափան իրականացումը կապահովի տարրական, հիմնական և ավագ դպրոցներում զգալի թվով աշակերտների ուսուցում.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման, քանի որ կրթահամալիրի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է իրականացնել օժանդակ շինությունների կառուցապատման աշխատանքներ, ինչի համար անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը).

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի նոյեմբերի 1-ն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

5) սույն կետի 1-ին ենթակետում նշված հողամասի ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցել ձեռք բերողին՝ գույքային իրավունքների գրանցման ապահովման հարցում:

5. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից ծագող սահմանափակումները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 953-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ

 

ՀՀ Արմավիրի մարզ

Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքային համայնք

NN
ը/կ

Սեփականության սուբյեկտը

Ծածկագիրը

Գերակա շահ ճանաչված
հողամասի մակերեսը (հա)

1.

Հրաչյա Գարեգինի Վարդապետյան

201-031

0.0277

 

Ընդամենը

0.0277

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան