ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 սեպտեմբերի 2012 թ. |
N 502-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 182-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N 182-Ն և 2012 թվականի հունիսի 26-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» N 472-Ն որոշումների մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումների 2-րդ կետը «լիազորությունները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված դեպքի,» բառերով, իսկ «ղեկավարներին» բառից հետո լրացնել «, ընդ որում` մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում կազմակերպության գործադիր մարմնի ընտրությունը (նշանակումը) կազմակերպության գործադիր մարմնի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը վերջիններս նախապես համաձայնեցնում են Երևանի քաղաքապետի հետ» բառերով,
2) որոշումները լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Երևանի ենթակայության կազմակերպության գործունեության վերահսկողության արդյունքում իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, հիմք են հանդիսանում կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար, կազմակերպության գործադիր մարմինը պաշտոնից ազատվում է Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |