ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2015 թվականի N 802-Ա
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. սեպտեմբերի 2 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 2-ի N 802-Ա որոշման | 
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | 
| Դ. Տոնոյան | - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ | 
| Ա. Առաքելյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | 
| Վ. Պողոսյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| Ս. Մանասարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Ա. Բադալյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | 
| Ս. Ավետիսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ա. Սամուելյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | 
| Ա. Սուքիասյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Ա. Միրզախանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ | 
| Ս. Տեր-Սիմոնյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ | 
| Մ. Գրիգորյան | - Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
| Գ. Մանասյան | - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ս. Մեսրոպյան | - «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | 
| Հովնան եպիսկոպոս Հակոբյան | - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | 
| Վ. Սուքիասյան | - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) | 
| Դ. Ղազարյան | - «Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ն. Նազարյան | - «Հայաստանի կամերային երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) | 
| Ռ. Շառոյան | - լրագրող, արձակագիր (համաձայնությամբ) | 
| Հ. Շահումյան | - ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ) | 
| Թ. Պողոսյան | - ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր (համաձայնությամբ) | 
| Ն. Հովնանյան | - Վ. Հովնանյանի դուստրը (համաձայնությամբ) | 
| Ա. Ալեքսանյան | - Վ. Հովնանյանի փեսան (համաձայնությամբ) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան |