Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924).1 Հոդ.1033.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիմնադրույթները ներկայացնող վերլուծական տեղեկատվական նյութերի պատրաստման և հրապարակման համար «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 9,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

 

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Տնտեսական վերլուծությունների ծառայություններ

Նկարագրությունը

1126

ԱԾ02

Տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց հիման վրա հաշվետվությունների, հրատարակումների, ԶԼՄ-ների հրապարակումների և հեռուստահաղորդումների պատրաստում, ՀՀ կառավարության պաշտոնական վեբկայքի սպասարկում

Քանակական

Ծառայությունների փաթեթ

   

0.0

0.0

Որակական

Փաթեթում ընդգրկված ծառայությունների բովանդակային

պահանջների ապահովում

   

0.0

0.0

Ժամկետայնություն

Ամփոփման պարբերականությունը` տարվա ընթացքում, յուրաքանչյուր ամիս՝ հաշվետվություններն ըստ եռամսյակների

   

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

9,800.0

9,800.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1126 Տնտեսական գործունեության աջակցման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տնտեսական գործունեության և օտարերկրյա ներդրումների խրախուսում, արդյունավետության բարձրացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան