Գլխավոր տեղեկություն
Համար
N 916-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2012-30.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 916-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 569-Ա որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 232-Ա որոշման պահանջների կատարման արդյունքում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 և Զաքիյան փողոցի N 2/1 հասցեներում գտնված շենքերի քանդումից հետո Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0,5081 հեկտար մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 04062012-01-0866) հողամասն ուղղակի վաճառքի ձևով՝ կադաստրային արժեքով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) 100 տոկոս մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվող դուստր փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության և գնորդի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում որպես հիմնական պայմաններ նախատեսելով, որ՝

1) գնորդը պարտավորվում է հողի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի հետ կնքել գործակալության պայմանագիր նշված հողամասում նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և շինարարության իրականացման (հասարակական նշանակության շենք կառուցելու) հետ կապված՝ պատվիրատուի բոլոր գործառույթներն իրականացնելու մասին.

2) գնորդը պարտավորվում է պայմանագրով որոշված հատկանիշներին համապատասխանող և սահմանված կարգով Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվող կառուցման նախագծով հողամասում սեփական միջոցներով կառուցել հասարակական նշանակության նոր շենք` կառուցման ավարտից հետո շենքից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 569-Ա որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 232-Ա որոշման հիման վրա, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնված վթարային շենքի նախկին մասնավոր (ոչ պետական) սեփականատերերին հասանելիք տարածքներից բացի, մնացած տարածքները պետության կողմից գնման նախապատվության իրավունքով.

3) շինարարական (շենքի կառուցման) աշխատանքների ավարտման ընդհանուր ժամկետը սահմանվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը, այդ թվում` մասնավոր (ոչ պետական) սեփականատերերին հանձնման ենթակա առանձին մասնաշենքինը` մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը.

4) «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է գնորդի վարչական ծախսերի, նշված հողամասում շենքերի քանդման ծախսերի փոխհատուցման, հողի գնման, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության, ինչպես նաև շինարարության (շենքի կառուցման ու ավարտական վիճակում դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման) հետ կապված աշխատանքների (ներառյալ գործակալական վարձատրությունը) ֆինանսավորման ապահովման համար պայմանագրով որոշվող ժամանակացույցին համապատասխան գնորդի կանոնադրական կապիտալում ներդնել անհրաժեշտ գումարներ.

5) գնորդին են փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Երևանի քաղաքապետին լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 569-Ա որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 232-Ա որոշման հիման վրա Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնված վթարային շենքի նախկին մասնավոր (ոչ պետական) սեփականատերերի և Հայաստանի Հանրապետության անունից Երևանի քաղաքապետի կնքած գործարքներով Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտականությունները՝ առկա ծավալով, և գնորդը պարտավորվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի համաձայն կառուցվող շենքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնված վթարային շենքի նախկին մասնավոր (ոչ պետական) սեփականատերերի հետ կնքել նախնական պայմանագրեր շենքի կազմում առանձին մասնաշենքի կառուցման ավարտից հետո դրանից առանձին տարածքներ սեփականության իրավունքով տրամադրելու մասին` հողի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային սեփականությամբ հանդերձ, սույն որոշման հավելվածով սահմանված հիմնական պայմաններով, նախատեսելով մասնավոր (ոչ պետական) սեփականատերերի հանդեպ Հայաստանի Հանրապետության համապարտ պարտավորություն գնորդի հանձնման պարտավորության կատարման համար.

6) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև՝ փոխհատուցել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պատվերով քանդման ծախսերը` 106337986 դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվելիք շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարություն իրականացնելու թույլտվության տրամադրումը գնորդին, ինչպես նաև՝ շենքի կառուցման նախագծի համաձայնեցումը:

 4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է հողամասի կադաստրային արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և գնորդի միջև գործակալության պայմանագրի կնքումը՝ գործակալական վարձատրության չափը նախատեսելով կապիտալ շինարարության օբյեկտի նախահաշվային արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ մինչև 0,3 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 19-ի N 916-Ա որոշման

 

ԵրԵՎան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող վթարային շենքի մասնավոր (ոչ պետական) սեփականատերերին շենքի քանդումից հետո կառուցվող նոր շենքի առանձին մասնաշենքից տարածքների տրամադրման հիմնական պայմանները

 

1. Տրամադրվելիք տարածքների հատկանիշները

 

NN
ը/կ

Իրավատիրոջ անվանումը

ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի
N 232-Ա որոշման հիման վրա կնքված խառը պայմանագրի ամսաթիվը

Վերցված տարածքի մակերեսը
(քառ. մ)

Տրամադրվելիք տարածքի հարկը, մոտավոր մակերեսը` նախագծային միավորի արտաքին չափերով
(քառ. մ)

1.

«Եվրոպական բժշկական կենտրոն» ՍՊԸ

19.03.2012 թ.

487,25

766, որից 1-ին հարկում` 112

2.

«Լևոն-1» ՍՊԸ

19.03.2012 թ.

101,7

216, որից 1-ին հարկում՝ 23,5

3.

«Անժելա-91» ՍՊԸ

19.03.2012 թ.

303,5

350, որից 1-ին հարկում՝ 70

4

«Արևիկ հուշանվեր» ՍՊԸ

19.03.2012 թ.

94,5

105, որից 1-ին հարկում՝ 22

5.

«Պողոսյան Սրահ» ՍՊԸ

19.03.2012 թ.

230,5

255, որից 1-ին հարկում՝ 53

6.

Ռազմիկ Ծառուկյան

19.03.2012 թ.

201

250, որից 1-ին հարկում՝ 46,5

7.

Անժելա Ստեփանյան

19.03.2012 թ.

31,5

65, որից 1-ին հարկում՝ 8

 

Ընդամենը

 

1455,95

2007, որից 1-ին հարկում՝ 335

 

2. Սեփականության իրավունքով տրամադրվող տարածքի օտարման գինը պետք է որոշվի 1 քառ. մետրը՝ 100 դրամ հաշվարկով: Օտարման գործարքից ծագող ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 916-Ա որոշման հիմքով իրականացվող մասնակի հատուցմամբ օտարում:

3. Տարածքը տրամադրվում է արտաքին լուսամուտները տեղադրված վիճակում, առանց ներքին հարդարման, ընդհանուր կոմունիկացիաների, ընդհանուր օգտագործման տարածքներում` աստիճանավանդակների և վերելակային համակարգի առկայությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան