Գլխավոր տեղեկություն
Համար
N 918-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 26 հուլիսի 2012 թվականի N 918-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ NN RACP/CW/ICB-2012/032, RACP/CW/ICB-2012/034 ԵՎ RACP/CW/ICB-2012/036 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանսավորվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացված միջազգային մրցույթների հետևյալ արդյունքները`

1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծին և Վազաշեն համայնքների ջրամատակարարում, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան և Հովք համայնքների գազամատակարարում, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս, Հաղարծին-Աղավնավանք, Կոթի-Բարեկամավան-Ոսկեպար-Ոսկևան-Բաղանիս համայնքների և Դեբեդավան համայնքի միջին ճնշման սնող գազատարի կառուցում Հաղթանակ գյուղի ԳԲԿ-ից N RACP/CW/ICB-2012/032 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա)-«Բլեսկ» ՍՊԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)` 2.392.067.502,00 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Սպանդարյան, Խոզնավար և Վաղատուր համայնքների գազաֆիկացում N RACP/CW/ICB-2012/034 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ն (Հայաստանի Հանրապետություն)` 661.042.073,00 դրամ պայմանագրային արժեքով.

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ափնա, Վարդենուտ, Արագած, Հարթավան, Շենավան, Քուչակ, Կոշ, Ուջան, Վարդենիս, Ալագյազ և Արայի համայնքների գազաֆիկացում ու Կոշ և Ուջան համայնքների միջին ճնշման սնող առբերիչների կառուցում N RACP/CW/ICB-2012/036 ծրագրի համար անցկացված մրցույթի հաղթող ճանաչել հայտատու համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ» ԲԸ (Ֆրանսիա)-«Բլեսկ» ՍՊԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)` 2.508.215.590,00 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան