ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2012 թվականի N 584-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) «Տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում թվային ժառանգության պահպանման ռազմավարության և համապատասխան միջոցառումների ծրագրի մշակման ուղղությամբ առաջնահերթ խնդիրները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը նախապատրաստել Հայաստանի Հանրապետության թվային ժառանգության պահպանման քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակելու և առաջնահերթ միջոցառումների ցանկը սահմանելու համար դրամաշնորհ ստանալու ֆինանսական հայտ` ՅՈՒՆԵՍԿՕ պաշտոնապես դիմելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հուլիսի 2-ի N 584-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողով) ներկայացուցիչ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Բի-լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |