Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.05.02/13(616) Հոդ.111
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.03.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 ապրիլի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418111

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2018 թվականի մարտի 20-ի

2018 թվականի մարտի 30-ի

N 182-Ն

N 127-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը

 

Հրամայում ենք

 

1. Սահմանել`

1) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

Վ. Արամյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 20-ի
N 182-Ն և
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի մարտի 30-ի
N 127-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենսաթոշակային տարիքը լրացած` կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի (այսուհետ` մասնակից) կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը կարող է դադարեցնել սոցիալական վճարների կատարումը` սույն համատեղ հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով հարկային մարմին դիմում ներկայացնելու միջոցով:

4. Սույն կարգի կիրառության իմաստով` կենսաթոշակային տարիքը լրացած` սոցիալական վճար կատարած (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք) մասնակիցներն են`

1) վարձու աշխատողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) նոտարները.

4) ինքնազբաղված անձինք:

5. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից:

6. Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 20-ի
N 182-Ն և
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի մարտի 30-ի
N 127-Ն համատեղ հրամանի

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

Դ Ի Մ ՈՒ Մ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի մուտքագրման համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից` դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում)

1. Մասնակցի անունը, ազգանունը

2. Մասնակցի բնակության վայրը

   

3. ՀՎՀՀ (առկայության դեպքում)

 

Անձը հաստատող փաստաթղթի

6. Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

7. Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

4. Տեսակը

5. Նույնականացման համարը

     

____ ______________20  թ.

Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ ցանկանում եմ սոցիալական վճարների կատարումը դադարեցնել:

8. Մասնակցի (լիազորված անձի) ստորագրությունը


 

Սույն համատեղ հրամանի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝ ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ անձնագիրը, նույնականացման քարտը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

 

Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 20-ի
N 182-Ն և
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի մարտի 30-ի
N 127-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակցի կողմից ռեեստրը վարողին ներկայացված` կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի (այսուհետ` դիմում) վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի կիրառության իմաստով, դիմում ներկայացրած մասնակիցներ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և 56-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք:

4. Հարկային մարմինը դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող` https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով:

5. Գործատուին ներկայացվող էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը: