Գլխավոր տեղեկություն
Համար
N 1111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.19/46(920).1 Հոդ.1033.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 4558.2 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը սույն որոշմամբ նախատեսված ծառայությունների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1111-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

4558.2

4558.2

այդ թվում՝

   

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

4558.2

4558.2

այդ թվում՝

   

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

730.2

730.2

այդ թվում՝

   

- սոցիալական ապահովության վճարներ

730.2

730.2

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

3828.0

3828.0

այդ թվում՝

   

- մասնագիտական ծառայություններ

3828.0

3828.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1111-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի 11.27 աղյուսակում կատարվող լրացումները

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն
ամիս

 տարի

ինն
ամիս

 տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտություն

 

Նկարագրությունը

Անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման համար անհրաժեշտ որոշակի ծառայությունների ձեռքբերում

1143

ԱԾ 07

Քանակական

     

X

X

Որակական

Մշակված չէ

   

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

   

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

4,558.2

4,558.2

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1143 Պետական վիճակագրության պետական քաղաքականության մշակում, իրականացում, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը 

Ծրագիրը նպաստում է Երևան քաղաքում ավելի քան 800 շինարարության թույլտվություն ստացած ու կառուցման ընթացքում գտնվող անհատական բնակելի շենքերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ համապատասխան արժեքային գնահատականների ստացմանը:

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1111-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Գնման առարկայի

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ)

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

3828.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3828.0

Ծրագրման և վիճակագրական ընդհանուր ծառայություններ

     

3828.0

ՄԱՍ II. Ծառայություններ

3828.0

Հարցազրուցավարի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

3078.0

Մուտքագրողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

150.0

Ծրագրավորողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

60.0

Վերստուգողի ծառայություն

ԲԸԱՀ

դրամ

1

540.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան