ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2012 թվականի N 872-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր կառավարիչ-ռեկտոր) նշանակել Արշալույս Թարվերդյանին (անձնագիր` AH 0245115, տրված՝ 30. 08. 2006 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի ժամանակավոր կառավարիչ-ռեկտորին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ այն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին 10 օր առաջ գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
8. Առաջարկել համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471, 2004 թվականի ապրիլի 14-ի N 632-Ն, 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1670-Ն որոշումներով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և դրա մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված ուսումնագիտափորձարարական հողատարածքների համար՝ համաձայն N 3 հավելվածի, կնքված անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ հիմնադրամը հանդիսանում է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը, և դրանք ներկայացնել պետական գրանցման` պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
10. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Համալսարանը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):
3. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
5. Հիմնադրամի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՀԱԱՀ հիմնադրամ.
3) ռուսերեն լրիվ` «Национальный Аграрный университет Армении» фонд.
4) ռուսերեն կրճատ` НАУА Фонд.
5) անգլերեն լրիվ` «Armenian Notional Agrarian University» Foundation.
6) անգլերեն կրճատ` «ANAU» Foundation։
6. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0009, Տերյան փող. 74։
II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. Համալսարանն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
8. Համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
9. Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
11. Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:
12. Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:
13. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
14. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:
15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:
III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Համալսարանի՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ագրարային և հարակից ոլորտների բնագիտական, կենսաբանական, տեխնոլոգիական, տնտեսագիտական, ճարտարագիտական և այլ ուղղություններով կրթության, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը՝ հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
17. Համալսարանի գործունեության նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:
18. Համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն են՝
1) գյուղատնտեսության ոլորտի համար բարձր որակավորում ունեցող տարբեր աստիճանների՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի և հետազոտողի մասնագետների, ինչպես նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, վերաորակավորումն ու խորհրդատվությունը.
2) բնական, տեխնիկական, տնտեսագիտական, հասարակագիտական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական, ուսումնական և գիտամեթոդական հետազոտությունների իրականացումը, ագրարային գիտության բազմակողմանի զարգացումը.
3) կրթության, գիտության և խորհրդատվության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, նոր և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
4) գիտական մշակումների արդյունքների ներդրումն արտադրության մեջ և խորհրդատվական աշխատանքների իրականացումը հանրապետության ագրոպարենային համակարգում, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, վերամշակումը և իրացումը:
19. Իր առաջ դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար համալսարանն իրավասու է իրականացնելու գործունեության հետևյալ հիմնական տեսակները՝
1) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների ու մասնագիտացումների ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.
2) շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու համալսարանի հուշամեդալով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կազմակերպելու ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների և սովորողների ընդունելություն և համապատասխան ուսուցում.
4) անձամբ իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնք սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝
ա. գյուղատնտեսական բարձրագույն, հանրակրթական, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում,
բ. օտարերկրացի դիմորդների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում,
գ. գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում,
դ. գիտահետազոտական աշխատանքների իրականացում,
ե. անասնաբուժական օգնության կազմակերպում,
զ. փորձագիտական գործունեության կազմակերպում,
է. խորհրդատվական ծառայության կազմակերպում,
ը. ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում, գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և արտադրանքի իրացում,
թ. հրատարակչական տպագրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում,
ժ. սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում,
ժա. համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում և համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,
ժբ. հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում,
ժգ. սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:
IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
20. Համալսարանի շահառուները կրթական, գիտական, գիտաարտադրական և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Համալսարանը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից.
3) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.
4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
5) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.
6) պայմանագրային կարգով ներգրավելու ներդնողների՝ ուղղած համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը, ընդ որում, բացառելով հիմնադրի կողմից համալսարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնելը:
22. Հիմնադրամը իրավունք ունի իրեն հանձնված գույքը հանձնել վարձակալության, եթե դա արգելված չի հիմնադրի որոշմամբ: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերում: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են:
23. Համալսարանը պարտավոր է՝
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.
2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
4) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.
6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
24. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
25. Համալսարանի կառավարման մարմիններն են`
1) համալսարանի հոգաբարձուների խորհուրդը.
2) համալսարանի տնօրենը (այսուհետ` ռեկտոր)։
26. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը համալսարանի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ), որը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 28 անդամներից: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից՝
1) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա. հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող,
բ. հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին,
գ. պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.
2) համալսարանի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա. ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),
բ. հաստատության ուսանողական խորհուրդն ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,
գ. ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.
3) հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը).
4) լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը).
5) առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.
6) հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք և չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամները.
7) խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
27. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`
1) առաջարկություններ ներկայացնելու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.
3) ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:
28. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`
1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.
2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով համալսարանի շահերից:
29. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝
1) համալսարանի գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հաստատումը.
2) համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) համալսարանի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և համալսարանի գործունեության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.
4) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշում ընդունելը.
5) համալսարանի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.
6) համալսարանի կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման և խոշոր գիտական ծրագրերում, նախագծերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների հաշվետվության հաստատումը.
7) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
8) խորհրդի նախագահի, ռեկտորի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.
10) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումը.
11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչելը.
12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
13) համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
14) համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
15) համալսարանի կառուցվածքի հաստատումը.
16) համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.
17) համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
18) համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
30. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
31. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին:
32. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
33. Հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավասություններն են`
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 29-րդ կետի 3-րդ, 4-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման իրականացում` դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.
5) համալսարանի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:
34. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
35. Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է համալսարանի ռեկտորը: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:
36. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:
37. Ռեկտորի իրավասություններն են՝
1) տնօրինում է համալսարանի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները) գործարքներ է կնքում համալսարանի անունից.
2) ներկայացնում է համալսարանը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
3) համալսարանի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.
4) տալիս է լիազորագրեր.
5) նշանակում և պաշտոնից ազատում է ռեկտորի տեղակալներին (պրոռեկտորներին), նրանց հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր.
6) ձևավորում է ռեկտորին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները.
7) կնքում է պայմանագրեր մինչև 10 000 000 դրամ կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.
8) իրականացնում է գործադիր-կարգադրիչ ֆունկցիաներ.
9) բանկերում բացում է համալսարանի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.
10) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարման ուղղությամբ.
11) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և համալսարանի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, համալսարանի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
12) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է համալսարանի աշխատողներին, այդ թվում` համալսարանի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին և աշխատողներին: Կնքում է աշխատանքային պայմանագրեր.
13) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
14) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
15) հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվություն:
38. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:
39. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
40. Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:
41. Ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
2) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.
3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:
42. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե՝
1) նա դիմում է դրա մասին.
2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
4) առաջ են եկել սույն կանոնադրության 39-րդ կետով նախատեսված հանգամանքները.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:
43. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: Համալսարանի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորատի քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
44. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն և հանդիսանում է համալսարանի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին:
45. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, դեպարտամենտների ղեկավարները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ և համալսարանի առանձին դասախոսներ ու գիտաշխատողներ, հանրապետության գիտության առաջատար մասնագետներ, համալսարանի ուսանողության ներկայացուցիչներ: Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Համալսարանի ուսանողության ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել գիտական խորհրդի թվակազմի 25 տոկոսից:
46. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:
47. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ գաղտնի քվեարկության մասին:
48. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով:
49. Գիտական խորհրդի նիստերը գումարվում են որպես կանոն ամիսը մեկ անգամ: Սահմանված կարգով կարող են գումարվել արտահերթ նիստեր:
50. Համալսարանի գիտական խորհուրդը՝
1) հաստատում է իր կանոնակարգն ու աշխատակարգը.
2) քննարկում և ռեկտորի ու հոգաբարձուների խորհրդին առաջարկներ է ներկայացնում համալսարանի ուսումնական, գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային կրթական, գիտական համագործակցության հարցերի և ծրագրերի վերաբերյալ.
3) քննարկվում և առաջարկություններ է ներկայացնում նոր ստորաբաժանումներ ստեղծելու մասին, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը՝ բացառությամբ սույն կանոնադրության 27-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանումների.
4) քննարկում և հրատարակության է երաշխավորում համալսարանի աշխատողների ու տվյալ մասնագիտությամբ կազմակերպություններում աշխատող այլ հեղինակների մենագրությունները, ժողովածուները և այլն.
5) քննարկում է կրթության և գիտության զարգացման հրատապ հիմնահարցերը, լսում գիտական հաղորդումներ և ընդունում համապատասխան որոշումներ.
6) հիմնադրի և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտութունների.
7) քննարկում է ուսումնական գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ և հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
8) ընդունում է որոշում նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու մասին և ներկայացնում է այն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատմանը.
9) ընդունում է «Համալսարանի պատվավոր դոկտոր», «Համալսարանի պատվավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր պրոֆեսոր», «Համալսարանի վաստակավոր գիտաշխատող» կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հուշամեդալով պարգևատրելու մասին որոշումներ: Քննարկում և հաստատում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կանոնակարգերը: Իրականացնում է դեկանների, դեպարտամենտների պետերի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ գաղտնի քվեարկությամբ: Սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.
10) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ուսումնական, մեթոդական և հետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
51. Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է ինչպես համալսարանի հիմնադիրը, այնպես էլ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին: Կանոնադրության 58-րդ կետը կարող է փոփոխվել միայն համալսարանի հիմնադրի որոշմամբ:
IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
52. Համալսարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:
53. Համալսարանի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:
54. Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:
55. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս համալսարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:
56. Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
57. Համալսարանը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
58. Հիմնադրի կողմից համալսարանին որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
59. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են: Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
60. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից, որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները համալսարանի սեփականությունն են:
61. Համալսարանի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
62. Համալսարանի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, համալսարանի մարմինների անդամների, ինչպես նաև համալսարանի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և համալսարանի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ համալսարանի հիմնադիրը, համալսարանի մարմինների անդամները, ինչպես նաև համալսարանի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
63. Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:
X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
64. Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
65. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
66. Համալսարանի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից՝ բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:
67. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական եղանակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռբերում` ուսումնափորձնական տնտեսություններում:
68. Համալսարանի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում են համապատասխան որակավորում և բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի և հետազոտողի ավարտական վկայական (դիպլոմ):
69. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
70. Համալսարանի կազմում կամ համալսարանին կից գործող քոլեջների շրջանավարտներին տրվում են կրտսեր մասնագետի որակավորում և համապատասխան ավարտական վկայական (դիպլոմ):
71. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) համալսարանի ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից.
3) նվիրատվություններից.
4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.
5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.
6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
72. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
73. Համալսարանի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են դեպարտամենտները, ֆակուլտետները, ամբիոնները, քոլեջները, վարժարանները, ուսումնափորձնական տնտեսությունները, ուսումնական կենտրոնները: Տարածքային մասնաճյուղերը հանդիսանում են համալսարանի առանձնացված ստորաբաժանումները:
74. Համալսարանի ֆակուլտետը՝
1) գործում է իր կանոնադրության հիման վրա: Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը.
2) ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը, դեկանատի խորհուրդը և դեկանը:
75. Ֆակուլտետի գիտական խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում հաստատման, ընտրում է ֆակուլտետի դեկանին կամ սահմանված կարգով քննարկում և համալսարանի գիտական խորհրդի ընտրությանն է ներկայացնում դեկանի թեկնածուներին, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում է նրա գործունեությունը:
76. Ֆակուլտետի գիտական խորհրդի, որպես կառավարման մարմնի, կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի կանոնադրությամբ:
77. Ֆակուլտետի գիտական խորհուրդը՝
1) ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու և վերակազմակերպելու վերաբերյալ.
2) ռեկտորատին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները՝ համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.
3) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ընդգրկվող ֆակուլտետի ներկայացուցիչներին.
4) լուծում է սույն կանոնադրությունից բխող ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական և այլ գործունեության հետ կապված հարցեր:
78. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:
79. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումը, իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրության համաձայն, իրականացնում է ֆակուլտետի դեկանը:
80. Ֆակուլտետի դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում (կամ ֆակուլտետի գիտական խորհրդում, եթե դրա մասին համալսարանի գիտական խորհուրդն ընդունում է որոշում)՝ փակ (ներբուհական) մրցույթի հիման վրա, փակ, գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ, դեկանի թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65 տարին: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված՝ դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:
81. Ֆակուլտետի դեկանը՝
1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.
2) ապահովում է համալսարանի և ֆակուլտետի գիտական խորհուրդների և ռեկտորատի որոշումների կատարումը.
3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները։
82. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի խորհրդի կողմից, որը դեկանի ղեկավարությամբ գործող մարմին է:
83. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրության հիման վրա:
84. Համալսարանի ամբիոնները կարող են լինել նաև համալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ, ասիստենտներ, ստաժոր դասախոսներ և խորհրդատուներ:
85. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում, բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի թեկնածուի տարիքային սահմանափակումը կարգավորվում է Հայաստանի Հանարպետության աշխատանքային օրենսգրքով:
86. Համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններն են՝
1) «Բալահովիտ», որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում.
2) «Ոսկեհատ», որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում։
87. Ուսումնափորձնական տնտեսություններն իրականացնում են ուսումնական, գիտական և արտադրական գործունեություն և արտադրանքի իրացում ինքնաֆինանսավորման նպատակով:
88. Համալսարանի մասնաճյուղերն են Վանաձորի, Սիսիանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի, «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն», «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» և «Շիրակի ակադեմիակոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղերը: Մասնաճյուղերը գործում են իրենց կանոնադրության հիման վրա:
89. Համալսարանում հանրակրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է հենակետային վարժարանում (ավագ դպրոց) և դրա մարզային հոսքային դասարաններում: Հենակետային վարժարանի շրջանավարտներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է ավարտական փաստաթուղթ:
90. Համալսարանում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերպվում է համալսարանի կազմում գործող քոլեջներում և մասնաճյուղում, շրջանավարտներին տրվում է միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և դրա ներդիրը:
91. Համալսարանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհում են մասնագիտական խորհուրդները՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան:
92. Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են համալսարանի և ֆակուլտետների մեթոդական խորհրդի կողմից:
XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
93. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս և ուրիշներ): Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնական, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
94. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
95. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն՝
1) ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների գիտական խորհուրդներում և մեթոդական խորհուրդներում.
2) միավորվելու արհմիություններում և հասարակական այլ կազմակերպություններում.
3) օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:
96. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
97. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների և արդյունքների ազատ շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ՝ այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:
98. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են՝
1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրությամբ և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.
2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
5) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.
6) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին:
99. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն՝
1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.
2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության.
3) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության.
4) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման.
5) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության.
6) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ:
100. Համալսարանի ուսանողներ են համարվում առնվազն քառամյա բակալավրային ուսուցման և հնգամյա դիպլոմավորված մասնագետների պատրաստման ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:
101. Համալսարանի ուսանողն իրավունք ունի՝
1) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
2) հաճախելու համալսարանում կարդացվող ցանկացած դասախոսություններին.
3) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
5) օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.
6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ՝ ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.
8) ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.
9) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու պետական, անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
11) ծանոթանալու սույն կանոնադրությանը և նորմատիվային այլ փաստաթղթերին, կնքելու պայմանագիր համալսարանի հետ՝ ուսումնառության պայմանների վերաբերյալ.
12) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
13) հանրակացարանի կարիք ունենալու դեպքում՝ սահմանված կարգով ստանալու համապատասխան տեղ հանրակացարանում.
14) համալսարանում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոխադրվելու այլ բուհ՝ ներառյալ արտասահմանյան.
15) կրթությունն ընդհատած նախկին ուսանողը սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:
102. Արգելվում է ուսանողներին ներգրավելու արտադրական աշխատանքներում՝ առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության:
103. Համալսարանի ուսանողները պարտավոր են՝
1) սահմանված ժամկետներում կատարելու ուսումնական առաջադրանքների բոլոր տեսակները.
2) տիրապետելու ապագա բարձր որակավորման մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
3) պահպանելու ներքին կարգապահական կանոնները:
104. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:
105. Ուսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը: Արգելվում է ուսանողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
106. Ավարտական վկայականում (դիպլոմում) նշվում են ուումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:
107. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:
108. Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավրային) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա՝ առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով:
109. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:
110. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:
111. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային՝ թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարուց ավելի ժամկետով:
112. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներին:
113. Համալսարանի սովորողներ են համարվում հենակետային վարժարանի աշակերտներն ու քոլեջի ուսանողները: Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են վարժարանի, քոլեջի կանոնադրություններով:
XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
114. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
115. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Համալսարանի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:
116. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
117. Համալսարանը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
118. Համալսարանի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
119. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
120. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:
121. Համալսարանը կարող է լուծարվել, եթե`
1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) իր գործունեությամբ համալսարանը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.
4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ, կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) համալսարանն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։
122. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
123. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
124. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Շենքերի և շինությունների անվանումը |
Գտնվելու |
Շահա-գործ-ման տարե-թիվը |
Մակե-րեսը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածու-թյունը |
Հաշվեկշռա-յին արժեքը |
Սեփականության իրավունքի գրանցման վկայականի տալու տարին, ամսաթիվը և համարը |
Վիճակը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
I ուս. մասնաշենք |
Տերյան 74 |
1933 թ. |
15549.2 |
289718.4 |
229594.0 |
60124.4 |
19. 08. 09 թ. |
բավարար |
|
2. |
Iա ուս. մասնաշենք |
Տերյան 74 |
1999 թ. |
1800 |
130015.3 |
90427.4 |
39587.9 |
19. 08. 09 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին և ներառված է ՀՀ կառավարության 2002 թվականի |
3. |
II ուս. մասնաշենք |
Տերյան 74 |
1975 թ. |
19423.2 |
367564.0 |
304385.0 |
63179.0 |
19. 08. 09 թ. |
բավարար |
|
4. |
III ուս. մասնաշենք |
Կորյունի 15 |
1932 թ. |
2785 |
63176.7 |
59272.8 |
3903.9 |
01. 02. 07 թ. |
բավարար |
|
5. |
IV ուս. մասնաշենք |
Կորյունի 17 |
1989 թ. |
2024.3 |
83694.4 |
41847.2 |
41847.2 |
01. 02. 07 թ. |
բավարար |
|
6. |
V ուս. մասնաշենք |
Կորյունի 19 |
1953 թ. |
2785 |
107099.5 |
53549.7 |
53549.8 |
01. 02. 07 թ. |
բավարար |
|
7. |
VI ուս. մասնաշենք |
Էրեբունի 10 |
1955 թ. |
2843.5 |
22774.5 |
19328.0 |
3446.5 |
30. 01. 07 թ. |
բավարար |
|
8. |
Ուսանողների և աշխատողների հանգստյան ճամբար |
Կոտայքի մարզ |
2001 թ. |
3069.36 |
23756.3 |
11878.1 |
118078.2 |
18. 01. 07 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին և ներառված է ՀՀ կառավարության 2002 թվականի |
9. |
Ուսանողական ճաշարան |
Տերյան 74 |
2009 թ. |
516.4 |
90619.7 |
13593.0 |
77026.7 |
19. 08. 09 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին |
10. |
Արաբկիրի ուս. հանրակացա-րան |
Արաբկիրի 37 |
1965 թ. |
3201 |
28554.2 |
14277.1 |
14277.1 |
01. 02. 07 թ. |
բավարար |
|
11. |
Ջերմոց |
Տերյան 74 |
2001 թ. |
240 |
13395.7 |
6710.7 |
6710.7 |
19. 08. 09 թ. |
բավարար |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին և ներառված է |
12. |
Ավտոհավաքա-կայան |
Տերյան 74 |
1970 թ. |
50 |
2352.0 |
1176.0 |
1176.0 |
29. 10. 07 թ. |
||
13. |
Արևային ջերմոց |
Արմավիրի մարզ |
1987 թ. |
3.8195 |
17128.4 |
8564.2 |
8564.2 |
23. 03. 07 թ. |
ենթակա է վերա-նորոգման |
|
14. |
Կաթսայատուն |
Տերյան 74 |
1970 թ. |
384 |
36462.3 |
18231.2 |
18231.2 |
19. 08. 09 թ. |
բավարար |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին և ներառված է ՀՀ կառավարության 2002 թվականի |
15. |
Հանգստյան ճամբարի կաթսայատուն |
Կոտայքի մարզ, |
2005 թ. |
50 |
25696.0 |
11695.0 |
14001.0 |
18. 01. 07 թ. |
լավ |
կառուցված է |
16. |
Կաթսայատուն Կորյունի մասնաշենքերի |
Կորյունի 15, 17, 19 |
2005 թ. |
53.5 |
74435.3 |
30872.6 |
43562.7 |
01. 02. 07 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին |
17. |
Բալահովիտի գրասենյակի մասնաշենք |
Կոտայքի մարզ, |
1981 թ. |
799.8 |
253.1 |
253.1 |
__ |
20. 02. 07 թ. |
լավ |
|
18. |
Ուսումնա- |
Արմավիրի մարզ, |
1987 թ. |
4338.9 |
6118.8 |
6118.8 |
__ |
23. 03. 07 թ. |
ենթակա է հիմնա-կան նորոգման |
|
19. |
Պահեստ՝ 3 բաժանմունքով |
Արմավիրի մարզ, |
1989 թ. |
1011.6 |
1319.3 |
1319.3 |
__ |
23. 03. 07 թ. |
բավարար |
|
20. |
Անասնապահա-կան համալիր |
Կոտայքի մարզ, |
1940 թ. |
7140.12 |
4150.4 |
4150.4 |
__ |
16. 04. 09 թ. |
բավարար |
|
21. |
Լաբորատոր մասնաշենք՝ կաթսայատնով |
Արմավիրի մարզ, |
1987 թ. |
214 |
5684.3 |
5684.3 |
__ |
23. 03. 07 թ. |
ենթակա է հիմնա-կան նորոգման |
|
22. |
Տրանսֆոր-մատորի ենթակայան |
Արմավիրի մարզ, |
1987 թ. |
573.2 |
573.2 |
__ |
լավ |
|||
23. |
Կաթի ուսումնաար-տադրական կոմբինատի մասնաշենք |
Կոտայքի մարզ, |
2010 թ. |
868 |
160941.8 |
20760.0 |
149181.8 |
20. 02. 07 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին |
24. |
Լաբորատոր մասնաշենքի կիսակառույց |
Կոտայքի մարզ, |
2004 թ. |
1743.1 |
755.3 |
__ |
755.3 |
25. 04. 07 թ. |
անավարտ կառուց-ված է հիմքը և |
|
25. |
Խորքային ջրհոր՝ պոմպով |
Արմավիրի մարզ, |
1987 թ. |
17.2 |
17.2 |
__ |
լավ |
|||
26. |
Սիլոսի հոր |
Կոտայքի մարզ, |
1987 թ. |
414.4 |
50.7 |
50.7 |
16. 04. 09 թ. |
լավ |
||
27. |
Խմելու ջրի ջրագիծ |
Կոտայքի մարզ, |
2003 թ. |
479.0 |
479.0 |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին | |||
28. |
Էլեկտրական ենթակայան |
Կոտայքի մարզ, |
1980 թ. |
19.5 |
2083.2 |
2083.2 |
__ |
20. 02. 07 թ. |
լավ |
|
29. |
Կոյուղի |
Կոտայքի մարզ, |
1973 թ. |
219.3 |
219.3 |
__ |
լավ |
|||
30. |
Ցանկապատ |
Կոտայքի մարզ, |
1987 թ. |
262.9 |
262.9 |
__ |
լավ |
|||
31. |
Սյուներով ծածկ |
Կոտայքի մարզ, |
2003 թ. |
1642 |
3455.8 |
3455.8 |
16. 04. 09 թ. |
լավ |
կառուցված է համալսարանի արտաբյուջե-տային միջոցների հաշվին |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
1. |
Վանաձորի մասնաշենք |
Լոռու մարզ, |
1981 թ. |
2572.2 |
27037.2 |
7314.4 |
19722.8 |
15. 07. 07 թ. |
լավ |
|
2. |
Վանաձորի արհեստանոց |
Լոռու մարզ, |
1968 թ. |
244 |
1850.0 |
1850.0 |
15. 07. 07 թ. |
լավ |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղ
NN |
Շենքերի և շինությունների անվանումը |
Գտնվելու վայրը |
Շահա-գործ-ման տարե-թիվը |
Մակերեսը(քառ. մետր) |
Սկզբնական արժեքը(հազ. դրամ) |
Մաշվածու-թյունը(հազ. դրամ) |
Հաշվեկշռա-յին արժեքը(հազ. դրամ) |
Սեփականության իրավունքի գրանցման վկայականի տալու տարին, ամսաթիվը և համարը |
Վիճակը |
Այլ նշումներ |
1. |
Վարչական շենք |
Արմավիրի մարզ |
1965 թ. |
1752.6 |
1800.4 |
1770.5 |
29.9 |
12. 03. 07 թ. |
լավ |
|
2. |
Գինու, կոնյակի լաբորատոր շենք (գրադարան) |
քաղ. Երևան, Իսակովի պողոտա, |
1898 թ. |
1106.7 |
2190.0 |
2190.0 |
0 |
05. 09. 05 թ. |
լավ |
|
3. |
Վարչական շենք |
Արմավիրի մարզ |
1954 թ. |
154.4 |
45.3 |
45.6 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
|
4. |
Ծածկ |
1954 թ. |
47.7 |
6.0 |
6.0 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
||
5. |
Ծածկ |
1954 թ. |
93.5 |
6.0 |
6.0 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
||
6. |
Օժանդակ շինություն |
1954 թ. |
308.5 |
44.8 |
44.8 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
||
7. |
Պահեստ |
1954 թ. |
24.4 |
9.8 |
9.8 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
||
8. |
Պոմպակայան |
1954 թ. |
70.5 |
909.8 |
909.8 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
||
9. |
Ծածկ |
1954 թ. |
88.0 |
6.0 |
6.0 |
0 |
13. 09. 11 թ. |
բավարար |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ
NN ը/կ |
Շենքերի և շինությունների անվանումը |
Գտնվելու վայրը |
Շահա-գործման տարեթիվը |
Մակերեսը(քմ) |
Սկզբնական արժեքը(հազ. դրամ) |
Մաշվա-ծությունը(հազ. դրամ) |
Հաշվեկշռա-յին արժեքը(հազ. դրամ) |
Հողամասի մակերեսը(հա) |
Սեփականու-թյան իրավունքի գրանցման վկայականի տալու տարին, ամսաթիվը և համարը |
Վիճակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
Վարչական շենք (լաբորատոր) |
քաղ. Երևան, Իսակովի 24 |
1967 թ. |
2226.8 |
14269112 |
96.4 |
510276 |
1.82545 |
26. 05. 06 թ. N 2020017 |
բարվոք |
2. |
Արհեստանոց պահեստ |
քաղ. Երևան, Իսակովի 24 |
1967 թ. |
508.8 |
1227630 |
97.3 |
32898 | |||
3. |
Ջերմոց |
քաղ.Երևան, Իսակովի 24 |
1980 թ. |
276.8 |
2788350 |
64.5 |
989000 | |||
4. |
Էլ. ենթակայան |
քաղ.Երևան, Իսակովի 24 |
1967 թ. |
126.4 |
2630359 |
97.3 |
71538 | |||
5. |
Լողավազան, հանդերձարան |
քաղ.Երևան, Իսակովի 24 |
1963 թ. |
311.8 |
895217 |
100 |
0 | |||
6. |
Ավտոհանգրվան |
քաղ.Երևան, Իսակովի 24 |
1967 թ. |
532.4 |
3073233 |
97.4 |
80579 | |||
7. |
Ավտոհանգրվան |
քաղ.Երևան, Իսակովի 24 |
1967 թ. |
64.0 | ||||||
8. |
Վարչական(հանրակա-ցարան) |
Արմավիրի մարզ, գ. Երասխահուն |
1960 թ. |
2974.6 |
14840274 |
96.3 |
550728 |
285.5 (1-ին 2815, 2-րդ 1.2, 3-րդ 25) |
08. 12. 05 թ. N 2101012 |
|
9. |
Կիսակառույց |
Արմավիրի մարզ, գ. Երասխահուն |
1960 թ. |
134.6 |
2013792 |
96.2 |
76490 | |||
10. |
Ջրաճնշման աշտարակ |
Արմավիրի մարզ, գ. Երասխահուն |
1969 թ. |
6.0 |
1599271 |
100 |
0 | |||
11. |
Պարիսպ, անասնաշենք |
Արմավիրի մարզ, |
1969 թ. |
425.0 |
2423121 |
81.3 |
452000 | |||
12. |
Անասնաշենք |
Արմավիրի մարզ, |
1980 թ. |
397.6 |
1725454 |
43.1 |
985000 | |||
13. |
Կաթսայատուն |
Արմավիրի մարզ, |
1960 թ. |
104.0 |
2391129 |
98.4 |
37185 | |||
14. |
Ծածկոց-ավտոտնակ |
Արմավիրի մարզ, |
1963 թ. |
567.5 |
228840 |
100 |
0 | |||
15. |
Դարբնոց |
Արմավիրի մարզ, |
1963 թ. |
32.0 |
0 | |||||
16. |
Սառնարան |
Արմավիրի մարզ, |
1963 թ. |
1133.9 |
7373225 |
98.1 |
142795 | |||
17. |
Ծածկոց |
Արմավիրի մարզ, |
1159.2 |
0 |
0 |
0 | ||||
18. |
Արհեստանոց |
Արմավիրի մարզ, |
74.4 |
0 |
0 |
0 | ||||
19. |
Պահակատուն |
Արմավիրի մարզ, |
1979 թ. |
66.5 |
91536 |
100 |
0 |
|||
20. |
Պոմպակայան |
Արմավիրի մարզ, |
1950 թ. |
159.0 |
1840285 |
17 |
1528000 | |||
21. |
Կշեռք |
Արմավիրի մարզ, |
44.0 |
0 |
0 |
0 | ||||
22. |
Խորքային հոր |
Արմավիրի մարզ, |
1980 թ. |
20.0 |
1481503 |
95.3 |
70000 | |||
23. |
Սանհանգույց |
Արմավիրի մարզ, |
5.6 |
0 |
0 |
0 | ||||
24. |
Ջերմատուն |
Արմավիրի մարզ, |
1950 թ. |
1000.0 |
990461 |
91.5 |
85000 | |||
25. |
Լաբորատորիա |
Լոռու մարզ, |
1965 թ. |
66.6 |
1048536 |
97.6 |
25098 |
3 |
22. 07. 04 թ. | |
26. |
Ագրոքիմիական հենակետ |
Կոտայքի մարզ, գ. Բջնի |
1963 թ. |
108.8 |
4783443 |
98.7 |
64181 |
0.25 |
23. 10. 08 թ. |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» Գյումրու մասնաճյուղ
NN ը/կ |
Շենքերի և շինությունների անվանումը |
Գտնվելու վայրը |
Շահա-գործման տարեթիվը |
Մակերեսը(քմ) |
Սկզբնական արժեքը(հազ. դրամ) |
Մաշվա-ծությունը(հազ. դրամ) |
Հաշվեկշռային արժեքը |
Հողամասի մակերեսը(հա) |
Սեփականու-թյան իրավունքի գրանցման վկայականի տալու տարին, ամսաթիվը և համարը |
Վիճակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
1. |
Ուսումնական մասնաշենք |
Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի |
1975 թ. |
515.76 |
4748.5 |
1781.3 |
2967.2 |
0.0832 |
29. 02. 2012 թ. |
բարվոք |
2. |
Ավտոտնակներ |
Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի |
1975 թ. |
682.95 |
2089.5 |
822.5 |
1267.0 |
0.0935 |
29. 02. 2012 թ. N 20922012-08-0033 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական նշանակության հողամասեր
NN ը/կ |
Հողի անվանումը |
Համայնքի անվանումը |
Հողի հատկացման տարեթիվը |
Հողամասի մակերեսը(հա) |
Սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման տարին, ամսաթիվը և համարը |
1. |
Էլիջա հողամասեր |
Կոտայքի մարզ, գ. Զառ |
2002 թ. |
1077 |
20. 02. 07 թ. |
2. |
Բալահովիտի հողամասեր |
Կոտայքի մարզ, |
2002 թ. |
4.9794 |
25. 04. 07 թ. |
3. |
Ոսկեհատի հողամասեր |
Արմավիրի մարզ, |
2002 թ. |
62.7 |
19. 03. 07 թ. |
4. |
Ստեփանավանի հողամաս |
Լոռու մարզ, |
2011 թ. |
1.6 |
Ստեփանավան համայնքի 2011 թվականի նոյեմբերի 7-ի |
5. |
Վարելահող |
քաղ. Սպիտակ |
23 |
22. 07. 04 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|