Գլխավոր տեղեկություն
Համար
N 832-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.867
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2012 թվականի N 832-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.

2) 5-րդ կետում՝

ա. «օրենքին համապատասխան ստուգումների կատարման» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան իրականացվող ստուգումների» բառերով,

բ. «մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը» բառերով, իսկ «նախարարի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «, որը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքերում» բառերով.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Ծրագիրը կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշման համաձայն:».

4) 11-րդ կետի «գ» և «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.

«ը) ապահովում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության նպատակով նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան