Գլխավոր տեղեկություն
Համար
N 924-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 924-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Վրաստանում կայանալիք` Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 27-ի N 924-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ
   
Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ք. Սարգսյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 27-ի N 924-Ա որոշման

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

Տեղաշարժման (տրանսպորտային ծախսերը)

Գումարը
(եվրո)

Օդանավակայան (երկաթուղային կայարան) տեղափոխում (Թբիլիսի և շրջաններ)

30

Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր)

20

Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր)

90

Վարձակալված մեքենաների համար տեղական ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրություն

20

Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ)

10

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ)

130

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը

300

Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր)

120

Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 25 եվրո, 4 օր)

100

Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր)

120

Փաստաթղթերի փոխանցում ( յուրաքանչյուր դիտորդի կողմից)

10

Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (5 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 215 եվրո

1075

Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 50 եվրո, առավելագույնը 6 օր)

300

Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 45 եվրո՝ 2 օրվա համար)

90

Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 45 եվրո՝ 2 օրվա համար)

90

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1905

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

2205

Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x20.000)

20.000 դրամ

Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x 50.000)

50.000 դրամ

Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x 50.000)

50.000 դրամ

 Ընդամենը

120.000 դրամ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան