«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ 
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 18 հունիսի 2015 թ. | N 601-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 862-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`
Հրամայում եմ`
1. Հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ձևը հաստատելու մասին» N 862-Ն հրամանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Ա. Երիցյան | 
| Հավելված | 
Ձ ԵՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը` ______________________________________
________________________________________________________________________________:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտի ռեեստրում գրանցման օրը և համարը`_________________
________________________________________________________________________________:
3. Տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում՝ տեխնիկական անվտանգության զննումների`
1) անցկացման օրը _______________________________________________________________.
2) իրականացնող անձանց տվյալները ________________________________________________
________________________________________________________________________________.
3) արդյունքները ___________________________________________________________________
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________:
4. Օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահարներ/տեխնածին վթարներ`
(ընդգծել կատարված դեպքը)
1) քանակը _______________________________________________________________________.
2) օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________________________.
3) վայրը _________________________________________________________________________.
4) հանգամանքները ________________________________________________________________
________________________________________________________________________________ .
5) արտադրական պատահարների/տեխնածին վթարների պատճառների վերացման նպատակով
(ընդգծել կատարված դեպքը)
իրականացված միջոցառումները`
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
________________________________________________________________________________:
| Տեխնիկական անվտանգության | ||
| ծառայության ղեկավար՝ | ___________________ | ___________________ | 
| ստորագրություն | անուն, ազգանուն | 
| Արտադրական վտանգավոր | ||
| օբյեկտ շահագործող անձ՝ | ___________________ | ___________________ | 
| ստորագրություն | անուն, ազգանուն | 
(կնիքի տեղը)
Տեղեկատվության տրամադրման ամսաթիվը _____ _____________ 20 թ.
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.08.2016, N 791-Ն | 25.08.2016, N 601-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|