Գլխավոր տեղեկություն
Համար
N 777-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.2012-23.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 777-Ն

 

ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 777-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» նշանակված անցման կետերում (այսուհետ` սահմանի նշանակված անցման կետ) միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) գործադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի (այսուհետ` արտակարգ իրավիճակ առաջացնող դեպք) ներբերման, միջազգային տարածման կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների, ինչպես նաև հանրային առողջապահության մակարդակում` արագ արձագանքման և պատասխան միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որոնք լրացուցիչ խոչընդոտներ չեն հարուցում միջազգային առևտրի և փոխադրումների համար:

2. Սահմանի նշանակված անցման կետերում կանոնների գործադրման և արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ գործողությունները կանոնակարգում են կանոնների գործադրման և արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ` կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին սահմանված (այսուհետ` ազգային համակարգող մարմին) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և սահմանի նշանակված անցման կետերում պետական սահմանային հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև փոխտեղեկատվությունը և առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումների կազմակերպման գործընթացը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Սահմանի նշանակված անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող յուրաքանչյուր մարմին նշանակում է կանոնների հարցերով պատասխանատու` կանոնների ներդրման, այդ թվում` արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերին արագ արձագանքման նպատակով, իրավասու մարմնի և ազգային համակարգող մարմնի հետ համագործակցությունն ապահովելու համար:

4. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նշանակված անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմիններն իրենց գործունեության ընթացքում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպք հայտնաբերելիս դրա մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաղորդում են այդ ոլորտի պետական լիազոր մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման N 2 հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշմամբ սահմանված իրավասու մարմիններին:

 

III. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի նպատակն է`

1) սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշմամբ սահմանված կանոնների գործադրման հարցերով իրավասու մարմինների` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի (այսուհետ` իրավասու մարմին) և սահմանի նշանակված անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների համագործակցության բարելավման արդյունքում, արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման ու տարածման կանխարգելումը, հանրային առողջապահության մակարդակում արագ արձագանքման և առողջապահական միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) ժամանակին և արդյունավետ կազմակերպումը և իրականացումը.

2) ազգային համակարգող մարմնի և սահմանի նշանակված անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև փոխգործակցության ապահովումը:

6. Ծրագրի խնդիրներն են`

1) սահմանի նշանակված անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների (այսուհետ` անձանց և ապրանքների) և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումների իրականացումը.

2) սահմանի նշանակված անցման կետերում իրավասու մարմինների կողմից հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորինս արդյունավետ պատրաստվածության ապահովումը.

 3) սահմանի նշանակված անցման կետերի իրավասու մարմինների և պետական սահմանում օրենքով սահմանված կարգով հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության ապահովումը:

 

 IV. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

7. Սահմանի նշանակված անցման կետերում կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

 1) կասկածելի վարակիչ հիվանդության դեպքերի արձանագրումը, որոնք կարող են առաջացնել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակներ.

 2) կենսաբանական գործոնով աղտոտված բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտնաբերումը:

 8. Սահմանի նշանակված անցման կետերում կենսաբանական վտանգով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով պետական սահմանի անցման կետերում գործող մարմինները կենսաբանական գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացվում են օրենքով սահմանված կարգով` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում:

9. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

1) ուժեղացնում է սանիտարակարանտինային հսկողությունը և, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է առողջապահական միջոցառումներ (բժշկական, կանխարգելիչ, սահմանափակող)`

ա. իրականացնում է հիվանդ անձանց բժշկական զննումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նշանակված անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում և կազմակերպում է հիվանդ անձանց հոսպիտալացումը,

բ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սանիտարական կարանտինային կետերին ամրագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով,

գ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը մինչև առավելագույն գաղտնի շրջանի ավարտը: Բոլոր կոնտակտավորները լրացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրի հաստատման հասցեական քարտեր».

2) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդություններ արձանագրած տարածքներից ժամանող տրանսպորտային միջոցների և ներմուծվող բեռների (բացառությամբ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների) և ապրանքների նկատմամբ ու, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է առողջապահական միջոցառումներ (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող).

3) հսկողություն է իրականացնում անձանց, բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկացած ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացում) աշխատանքների նկատմամբ.

4) հսկողություն է իրականացնում աղտոտված ջրի, մարդկային կամ կենդանական կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի և այլ ցանկացած աղտոտված նյութի վերցման և անվտանգ հեռացման նկատմամբ.

5) իրազեկում և համապատասխան խորհրդատվություն է տրամադրում մեկնողներին և ժամանողներին` սպառնացող առողջապահական վտանգների մասին.

6) ապահովում է պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների անձնակազմի պաշտպանությունը` անհատական պաշտպանիչ միջոցներով: Անհրաժեշտության դեպքում, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն` համապատասխան անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու համար:

10. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն`

1) հսկողություն է իրականացնում մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների կենսաբանական վտանգի ռիսկեր պարունակող նյութերի նկատմամբ.

2) ապահովում է հիվանդների և կոնտակտավորների ուղեբեռի մաքսային ձևակերպումների արտահերթ իրականացում:

11. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարութան սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը`

1) կազմակերպում և իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների (կարանտին օբյեկտների) բուսասանիտարական վերահսկողությունը.

2) իրականացնում է ներմուծվող, արտահանվող, տարանցիկ փոխադրվող կենդանական ծագման հումքի, մթերքի, կերի, լրացակերի, անասնաբուժական դեղամիջոցների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային հավելումների նկատմամբ պետական վերահսկողություն.

3) իրականացնում է կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման վարակիչ հիվանդությունների ախտորոշում` ախտաբանական նմուշների լաբորատոր հետազոտության միջոցով և ախտորոշման հաստատման դեպքում իրականացնում է կարանտինի սահմանում և տարածման կանխարգելման և վերացման միջոցառումների իրականացում.

4) իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցչի` մարդկանց առողջության համար վտանգավոր լինելու դեպքում առողջապահական մարմինների հետ համատեղ հակահամաճարակային միջոցառումներ:

12. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

1) ապահովում է բժշկական պաշարների (անհատական պաշտպանիչ միջոցների) նպատակային օգտագործումը.

2) կազմակերպում է շրջակա միջավայրի մանրէաբանական վարակվածության դիտարկում և հսկողություն.

3) կազմակերպում է բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունը.

4) իրականացնում է արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին ազդարարումը:

13. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը`

1) իրականացնում են միջոցառումներ արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ սահմանային վերահսկողությունից խուսափելու դեպքերը բացառելու նպատակով.

2) ապահովում է պետական սահմանի «Բագրատաշեն» նշանակված անցման կետում անձանց կողմից կենսական նշանակության օգտագործվող միջոցների` սանիտարական բավարար պայմաններում պահպանումը և վարակի կամ աղտոտման աղբյուրներից զերծ պահումը (ներառյալ վարակիչ հիվանդությունների փոխանցողները և պահոցները):

14. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանարպետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

1) աջակցում է բնակչության ազդարարմանը և իրազեկմանը.

2) ուժեղացնում է հսկողությունը հասարակական կարգի պահպանման նկատմամբ.

3) ապահովում է հիվանդների և կոնտակտավորների մուտքի վիզաների ձևակերպման արտահերթ իրականացումը:

15. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը`

1) համակարգում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, օդանավ շահագործողների և պետական սահմանի «Զվարթնոց» նշանակված անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող մարմինների աշխատանքները.

 2) համակարգում է կանոնների հարցերով իրավասու մարմնի կողմից օգտագործվող սարքավորումների առկայության ապահովումը, ինչպես նաև վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի անվտանգ տեղափոխումն օդանավ և (կամ) ժամանակավոր մեկուսացման համար նախատեսված տարածք.

3) համակարգում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) անվտանգ տեղափոխումը` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նշանակված անցման կետերի առաջին գծում գտնվող բժշկական զննման սենյակ.

 4) համակարգում է աղտոտված ջրի, մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի և այլ ցանկացած աղտոտված նյութի վերցման և անվտանգ հեռացման աշխատանքների ապահովումը.

5) համակարգում է պետական սահմանի «Զվարթնոց» նշանակված անցման կետում անձանց կողմից կենսական նշանակության օգտագործվող միջոցների` սանիտարական բավարար պայմաններում պահպանման և վարակի կամ աղտոտման աղբյուրներից զերծ պահման ապահովումը (ներառյալ վարակիչ հիվանդությունների փոխանցողները և պահոցները).

6) համակարգում է բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկացած ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացիա) աշխատանքների ապահովումը.

7) համակարգում է իր աշխատողների մասնակցությունը կանոնների հարցերով իրավասու մարմնի կողմից առաջարկված առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումներին.

8) համակարգում է ախտահարված օդանավի կայանման ապահովումը սանիտարական կանգառում:

 

V. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

16. Սահմանի նշանակված անցման կետերում ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

1) սուր ճառագայթային հիվանդության ախտանշաններով անձանց հայտնաբերումը.

2) բարձր ճառագայթային ակտիվությամբ բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտնաբերումը, որոնք հանրային առողջության համար վտանգ կարող են ներկայացնել:

17. Սահմանի նշանակված անցման կետերում ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի դեմ պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացնում են պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինները՝ յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում:

18. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

1) ճառագայթային նախնական ախտանշաններ ունեցող անձանց հայտնաբերման ժամանակ իրականացնում է սույն ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործողությունները.

2) հսկողություն է սահմանում Հայաստանի Հանրապետության տարածք ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպք արձանագրած երկրներից ներմուծվող տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքի նկատմամբ ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության դիտարկման, լաբորատոր հսկողության իրականացման կազմակերպման և հետազոտության արդյունքների մասին համապատասխան մարմիններին իրազեկման նկատմամբ.

3) իրականացնում է սույն ծրագրի 9-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված գործողությունները.

4) մասնակցում է ճառագայթային նյութերով աղտոտված գոտուց ժամանող անձանց, բեռների, ապրանքների ապաակտիվացմանը, ինչպես նաև անձանց նկատմամբ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմանը:

19. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն`

1) կազմակերպում և իրականացնում է հսկողություն մաքսային սահմանով տեղափոխվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ճառագայթային անվտանգության նկատմամբ.

2) կազմակերպում է ճառագայթային անվտանգության տեսակետից վտանգավոր բեռների, ապրանքների կամ տրանսպորտային միջոցների անվտանգ վայր տեղափոխման և դրանց պահպանության գործընթացը` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից համապատասխան միջոցառումների կազմակերպումը.

3) հնարավոր ճառագայթահարման նախնական ախտանշաններ ունեցող անձանց, բեռների, ապրանքների նկատմամբ իրականացնում է սույն ծրագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործողությունները:

20. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

1) իրականացնում է սույն ծրագրի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործողությունները.

2) ապահովում է ճառագայթային նյութերով աղտոտված գոտուց ժամանող անձանց, բեռների, ապրանքների ապաբաղարկումը (դեկոնտամինացիա), ինչպես նաև անձանց նկատմամբ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը.

3) կազմակերպում է շրջակա միջավայրի ճառագայթային դիտարկում և հսկողություն.

4) իրականացնում է սույն ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունները:

21. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն իրականացնում են սույն ծրագրի 13-րդ կետով սահմանված գործողությունները:

22. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանարպետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ճառագայթահարման նախնական ախտանշաններ ունեցող անձանց հայտնաբերման դեպքում իրականացնում է սույն ծրագրի 14-րդ կետով սահմանված գործողությունները:

23. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իրականացնում է սույն ծրագրի 15-րդ կետի 1-ին, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված գործողությունները:

24. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ճառագայթային գործոնով պայմանավորված դեպքերի ժամանակ սահմանի նշանակված անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմիններին տրամադրում է խորհդատվություն ճառագայթային իրավիճակի գնահատման, ճառագայթային իրավիճակի փոփոխման մասին կանխատեսումների իրականացման ու անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների վերաբերյալ:

 

VI. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

25. Սահմանի նշանակված անցման կետերում քիմիական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

1) սուր քիմիական թունավորման ախտանշաններով անձանց հայտնաբերումը.

2) քիմիական այրվածքով անձանց հայտնաբերումը.

3) վտանգավոր քիմիական նյութերի հայտնաբերումը, որոնք հանրային առողջության համար վտանգ կարող են ներկայացնել:

26. Սահմանի նշանակված անցման կետերում սահմանային հսկողություն իրականացնող մարմինների կողմից քիմիական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի դեմ պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին» N 861-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան