Գլխավոր տեղեկություն
Համար
N 1161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1161-Ա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետի`

1. Հաստատել 2010 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով հաստատված Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ներքո հետևյալ ոլորտների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների`

1) Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ոլորտ.

2) արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտ.

3) Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների ոլորտ:

2. Սույն որոշման հավելվածներով նախատեսված մարմինների ղեկավարներին՝ որոշման հավելվածներով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների:

(2-րդ կետը լրաց. 25.01.12 N 42-Ա)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(3-րդ կետը լրաց. 25.01.12 N 42-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 1-ի N 1161-Ա

որոշման

 

 ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Ասոցացման համաձայնագրի բանակցություններ

 

I. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է հնարավորություն ստեղծել բարելավելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ավելի ընդգրկուն բարեփոխումների գործընթացի կառավարումը և բարձրացնելու պետական ծառայությունների տրամադրման արդյունավետությունն ու թափանցիկությունը: Հայաստանը Եվրոպական միության հետ (այսուհետ` ԵՄ) բանակցում է ասոցացման համաձայնագրի շուրջ (այսուհետ` ԱՀ), որի իրականացումը կխթանի նաև բարեփոխումների գործընթացը: Ասոցացման համաձայնագրի գլխավոր բաղադրիչն է լինելու ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (այսուհետ` ԽՀԱԱԳ) հիմնումը:

2. ԱՀ-ի, ԽՀԱԱԳ-ի և հարակից մուտքի վիզաների դյուրացման ու հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցումը և ապա իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնային կարևորություն են ներկայացնում: Դրանցից ամենահրատապն այն պետական մարմինների ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային ռեսուրսների ամրապնդման անհրաժեշտությունն է, որոնք ներգրավված են կամ ներգրավվելու են բանակցման և իրականացման գործընթացներում:

3. Այս նպատակներին հասնելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջակցելու համար ԵՄ-ն նախաձեռնել է Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը (այսուհետ` ՊԿՄԶՀԾ): Որպես ՊԿՄԶՀԾ-ի գործընթացի մաս` Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ԵՄ-ն կնքել են շրջանակային փաստաթուղթ (այսուհետ` ՇՓ), որում արտացոլված են հիմնական գործունեության ոլորտները, նշված են առանցքային մարմինները, որոնց կարողությունները պետք է ամրապնդվեն, և ուրվագծված են աջակցության տրամադրման հնարավոր մեխանիզմները: Երկու կողմերը շրջանակային փաստաթուղթը պաշտոնապես հաստատել են 2010 թվականի նոյեմբերի վերջին, որում սահամանվում են ՊԿՄԶՀԾ-ի միջոցով աջակցություն ստացող բարեփոխումների երեք ուղղությունները (խմբերը) և թիրախային մարմինները.

1) բարեփոխումների ուղղություն (խումբ) 1՝ ԱՀ-ի բանակցությունների նախապատրաստում և վարում.

2) բարեփոխումների ուղղություն (խումբ) 2՝ արդարադատություն, ազատություն և անվտանգություն.

3) բարեփոխումների ուղղություն (խումբ) 3՝ ԽՀԱԱԳ-ի բանակցությունների նախապատրաստում:

4. Բարեփոխումների այս ուղղությունները (խմբերը) հիմք հանդիսացան ՊԿՄԶՀԾ-ի ծրագրավորման երկրորդ մասի համար: Դա ներառում էր նշված խմբերի համար Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի (այսուհետ` ԻԲԾ) նախապատրաստումը: ԻԲԾ-ները ՇՓ-ում նշված առանցքային պետական մարմիններից կամ մարմինների խմբերից յուրաքանչյուրի համար բազմամյա ինստիտուցիոնալ զարգացման ծրագրեր են: ԻԲԾ-ների նպատակն է վեր հանել ինստիտուցիոնալ կարողություններում առկա բացերը, ձևակերպել միջոցառումների շարք, որոնք անհրաժեշտ են այդ բացերը լրացնելու համար, և նախանշել անհրաժեշտ ռեսուրսները (ֆինանսներ, սարքավորումներ, տեխնիկական աջակցություն և վերապատրաստում):

5. Այս փաստաթուղթը բարեփոխումների առաջին ուղղության (խմբի ԱՀ բանակցությունների նախապատրաստման և վարման ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրն է: Ինստիտուցիոնալ բարեփոխումների երեք ծրագրերը միասին հիմք են ավելի ընդգրկուն ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի համար:

6. Թեպետ ԻԲԾ-ները կազմվել են ՊԿՄԶՀԾ-ի շրջանակում՝ կարևոր է ընդգծել, որ այդ հանգամանքը չի բացառում ԵՄ-ի անդամ երկրների, այլ երկկողմանի դոնորների և միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցության իրականացման գործընթացին:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

7. Ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը և, մասնավորապես, ամրապնդել այն կառույցների ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսները, որոնք ներառված են ԱՀ-ի նախապատրաստման և բանակցությունների համակարգման գործում:

8. ԻԲԾ-ի առանձնահատուկ նպատակներն են ամրապնդել ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարության և, մասնավորապես, ԱԳՆ-ի տեխնիկական, ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները` համակարգելու համար ԱՀ-ի բանակցային գործընթացները և դիտանցելու (մոնիթորինգ) դրա հետագա իրականացումը:

 

III. ՌԻՍԿԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

 

9. Արդյունքների և գործունեության մակարդակում ռիսկերի և ենթադրությունների մասին յուրաքանչյուր ծրագրված գործողության համար մանրամասն նշվում է գործողությունների ծրագրերում:

10. Ակնկալիքները նպատակների մակարդակում՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հետամուտ լինել բարեփոխումների օրակարգին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ԵՄ-ն հանձնառու են մնում բանակցելու ԱՀ-ի, ԽՀԱԱԳ-ի շուրջ և իրականացնելու մուտքի վիզաների ու հետընդունման համաձայնագրերը.

3) ԵՄ-ն շարունակում է աջակցել ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի իրականացմանը և Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում միջոցների հատկացմանը:

11. Ռիսկերը նպատակների մակարդակում. բոլոր բարեփոխումների գործընթացներում առկա են ռիսկեր՝ կապված նպատակների իրականացման հետ: Ի թիվս այլնի՝ դրանք կարող են ներառել`

1) հնարավոր տարածաշրջանային անկայունությունը.

2) մակրոտնտեսական անկումը խաթարում է համաֆինանսավորում տրամադրելու Հայաստանի կարողությունը.

3) թույլ շահագրգռվածությունից և սեփականության զգացումից բխող ոչ բավարար հետաքրքրվածությունը բարեփոխումների նկատմամբ.

4) ԻԲԾ-ների մշակման ուշացումը հանգեցնում է ՊԿՄԶՀԾ-ի ֆոնդերի տրամադրման ուշացմանը:

 

IV. ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

12. ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններն իրավաբանորեն կարգավորվում է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (այսուհետ` ԳՀՀ), որն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 22-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից: ԳՀՀ-ն կնքվել է նախնական 10 տարի ժամկետով, և ժամկետն ամեն տարի երկարաձգվում է: Արևելյան գործընկերությունը նախատեսում է ԵՄ-Հայաստան ԱՀ-ի կնքման հնարավորություն, որի հիմնական նպատակներն են լինելու սերտ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը Հայաստանի և ԵՄ-ի միջև: Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը և կաջակցի Հայաստանի ջանքերին՝ զարագացնելու իր տնտեսական ներուժը միջազգային ընդլայնված համագործակցության և իր օրենսդրությունը ԵՄ-ի օրենսդրության հետ մոտարկելու միջոցով: ԱՀ-ն նաև նախատեսում է ընդլայնված շարժունակություն և միջմարդկային շփումներ, աճող սերտ համագործակցություն փոխադարձ հետաքրքրության այլ ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանությունը և այլն: Ավելին, ԱՀ-ի կենտրոնական նպատակներից է խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու հիմնումը: Ստորագրվելուց հետո Հայաստան-ԵՄ ԱՀ-ն կփոխարինի ԳՀՀ՝ որպես երկու կողմերի միջև ապագա հարաբերություններն ուղղորդող փաստաթուղթ:

13. ԱՀ-ի շուրջ բանակցությունները պահանջում են արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածք գործընթացի նախապատրաստման, ղեկավարման և վարման համար: 2010 թ. հուլիսի 15-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-115-Ա կարգադրությամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության բանակցային թիմը և գործունեության իրավաբանական հիմքը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ԵՄ ԱՀ-ի շուրջ բանակցությունները համակարգող մարմինն է՝ ինչպես ներքին համընդհանուր համակարգումն ապահովելու, այնպես էլ ԵՄ-ի հետ պաշտոնական բանակցությունները վարելու առումով: Բանակցությունների ընդհանուր համակարգողն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, գլխավոր բանակցողն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը: Գլխավոր բանակցողն ունի երեք հիմնական գործառույթ` վարել բանակցային գործընթացը, բանակցող կոմերի լիագումար նիստերում քննարկել ԱՀ-ի ընդհանուր նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ, ընդհանուր և վերջնական դրույթները և հաստատել այն դիրքորոշումները, որոնց շուրջ բանակցողները համաձայնվել են, և լուծումներ առաջարկել տարաձայնությունների դեպքում: Գլխավոր բանակցողի ուղղորդմամբ` ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության ԵՄ-ի բաժինը պատասխանատու է բանակցությունների նախապատրաստման, ճյուղային գերատեսչությունների հետ աշխատանքների համակարգման, օրակարգը կազմելու և կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԱՀ-ի հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության շրջանում իրազեկության բարձրացման համար: Այս համատեքստում ԱԳՆ-ի ԵՄ-ի բաժնի վարիչը նշանակվել է բանակցությունների հայկական կողմի գործադիր քարտուղար: Գործադիր քարտուղարն աջակցում է գլխավոր բանակցողին և ապահովում ներքին համակարգումն ու բանակցությունների նախապատրաստումը:

14. Բանակցությունները վարելու համար ստեղծվել է երեք խումբ. I խումբ` քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, համագործակցություն արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում, որը ղեկավարում է գլխավոր բանակցողը, II խումբ` արդարադատություն, ազատություններ և անվտանգություն, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, և III խումբ` տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցություն, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը: ԱՀ-ի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասի շուրջ բանակցությունների մեկնարկից հետո կստեղծվի չորրորդ խումբ, որը, նախատեսվում է, կղեկավարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

15. Հայաստան-ԵՄ ԱՀ-ի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ. հուլիսին: Երկու կողմերի գնահատմամբ՝ բանակցությունները վարվում են կառուցողական ու դրական մթնոլորտում, և էական առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր համաձայնություն կա քաղաքական երկխոսության, արտաքին ու անվտանգության քաղաքականության և արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտներին վերաբերող մասերի շուրջ: Լավ առաջընթաց կա համաձայնագրի նպատակների և ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև ինստիտուցիոնալ և ընդհանուր դրույթների շուրջ: Ոլորտային համագործակցության 28 գլուխներից 19-ը ժամանակավորապես փակվել են. մնացածի շուրջ բանակցությունները շարունակվում են: Բանակցություններն անցկացվում են երկու ձևաչափով` լիագումար նիստերի, որոնք հերթականությամբ կազմակերպվում են Երևանում ու Բրյուսելում, և տեսակոնֆերանսների միջոցով: Բանակցությունների մեկնարկից ի վեր կազմակերպվել են յոթ լիագումար նիստ և շուրջ 30 տեսակոնֆերանսներ: Յուրաքանչյուր լիագումար նիստի ավարտին բանակցային կողմերի գործադիր քարտուղարների կողմից ընդունվում և ստորագրվում են գործառնական եզրակացություններ: Տեսակոնֆերանսները տեղի են ունենում ոլորտային համագործակցությանն առնչվող գլուխների և ԵՄ-ի համապատասխան օրենսդրությունը Հայաստանի Հանրապետությունում մոտարկելուն առնչվող հարցերի քննարկման նպատակով: ԱԳՆ-ն կազմակերպում և վարում է ԵՄ-ի օրենսդրության մոտարկման շուրջ քննարկումները Հայաստանի Հանրապետության ճյուղային նախարարությունների հետ:

16. Արդյունավետ կառավարման սկզբունքները պահանջում են ԱՀ-ի գործընթացներին քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն: ԱՀ-ի իրականացման և մոնիթորինգի գործում քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար նախատեսված է հիմնել քաղաքացիական հասարակության պլատֆորմ՝ որպես ապագա ԱՀ-ի ինստիտուցիոնալ շրջանակի մաս: Դա լինելու է մի հարթակ, որտեղ հանդիպելու և մտքեր են փոխանակելու կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ԵՄ-ն և Հայաստանը խրախուսելու են իրենց քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումները, որպեսզի նրանց տեղյակ պահեն համաձայնագրի իրականացման գործընթացի մասին և ստանան նրանց առաջարկները դրա վերաբերյալ: Այս ԻԲԾ-ով նախատեսվում են միջոցառումներ՝ աջակցելու քաղաքացիական հասարակության պլատֆորմ հիմնելուն և դյուրացնելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների արդյունավետ մասնակցությունը ԱՀ-ի իրականացման գործընթացին:

17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դերը և գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքով (լրամշակվել է 2004 թ. և 2010 թ.) և Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրերով ու կարգադրություններով և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա: Այն գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: («Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 7.1-ին հոդված): Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մեջ են մտնում դիվանագիտական ծառայության մարմինները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, դրա առանձնացված ստորաբաժանումները և օտարերկրյա պետություններում գործող ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության դեսպանությունները, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում գործում են 35 դեսպանություն, 6 մշտական ներկայացուցչություն և 6 հյուպատոսական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է Հայաստանի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում («Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 7.3-րդ հոդված): Այս վերջին դերակատարությունից ելնելով է, որ ԱԳՆ-ն լիազորվել է (2010 թ. հուլիսի 15-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիր) ստանձնել Հայաստանի և ԵՄ-ի միջև ԱՀ-ի շուրջ բանակցությունները համակարգելու և ղեկավարելու պատասխանատվությունը:

 

V. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

18. Բարեփոխումների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ՝

1) հրատապ անհրաժեշտություն կա ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները՝ ԱՀ-ի շուրջ բանակցումը, կառավարումը և իրականացումը համակարգելու համար: Սա պահանջում է նոր կառուցվածքների զարգացում, թափանցիկ խորհրդատվական գործընթացների ներդրում և ԱՀ-ի իրականացման արդյունավետության մոնիթորինգի ու գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմների ներդնում.

2) ընդհանուր առմամբ, պետական մարմինների աշխատողները ԵՄ-ի հարցերի, քաղաքականության, օրենսդրության, կարգավորումների և չափանիշների մասին ունեն սահմանափակ գիտելիքներ ու իրազեկության ցածր մակարդակ: ԱՀ-ի արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտություն կա ամրապնդելու մարդկային ռեսուրսների կարողությունները` վերապատրաստումների, ուսուցողական այցերի, մասնագիտական փոխանակումների և Թվինինգ ծրագրի միջոցով.

3) քաղաքացիական հասարակության շրջանում սահմանափակ տեղեկատվություն կա՝ կապված Հայաստանի կողմից ԱՀ-ի բովանդակության և դրա կնքման հնարավոր ազդեցության հետ: Բարեփոխումների գործընթացի և ԱՀ-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ վստահության ընդլայնման նպատակով կառավարությունը վճռորոշ է բարելավելու հաղորդակցությունը քաղաքացիական հասարակության հետ և ավելի մատչելի դարձնելու եվրոինտեգրման մասին տեղեկատվությունը.

4) արդյունավետ և ժամանակակից դիվանագիտական ծառայության հաստատման անհրաժեշտություն։

19. Թեև այս ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել («Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը վերջին անգամ լրամշակվել է 2011 թվականի դեկտեմբերին: Ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ, որոնք կոչված են բարելավելու հյուպատոսական ծառայությունների որակը, ԱԳՆ-ում ներդրվել է էլեկտրոնային թղթաշրջանառության համակարգ, 2010 թ. ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով հիմնվել է ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցը, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության լուսաբանման և պատշաճ ներկայացման նպատակով 2011 թվականի մարտից թողարկվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի նոր կայքէջը), ԱՀ-ի շուրջ բանակցությունները, մուտքի վիազների և հետընդունման համաձայնագրերի իրականացման նախապատրաստումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի համար` կադրային և տեխնիկական կարողությունների տեսակետից:

 

VI. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. 2011-2013 թվականների համար սահմանվել են մի շարք բարեփոխումների առաջնահերթություններ: Ի թիվս այլնի՝ դրանք ներառում են՝

1) Հայաստան-ԵՄ ԱՀ-ի շուրջ բանակցությունների վարման և դրա հետագա իրականացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացում և ամրապնդում.

2) եվրոպական ինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավում` ԱԳՆ-ին կից տեղեկատվության, հաղորդակցության և տեխնիկական աջակցության կենտրոն հիմնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ինտեգրման վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ծրագրի ընդունման միջոցով.

3) ԱԳՆ-ի, ճյուղային նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների կարողությունների ամրապնդում ԱՀ-ի շուրջ բանակցություններին և դրա իրականացմանն արդյունավետ մասնակցելու համար.

4) համապատասխան ԵՄ-ի օրենսդրության և քաղաքականությանն առնչվող փաստաթղթերի թարգմանություն.

5) ԱԳՆ-ի կարողությունների ամրապնդում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու համար, որը հնարավորություն կտա արդյունավետ դերակատարություն ունենալու մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման գործում:

 

VII. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

 

21. Այս ԻԲԾ-ի իրականացման առաջին փուլում ուշադրության կենտրոնում կլինեն հետևյալ ոլորտները՝

1) աջակցություն ԱՀ-ով նախատեսված ինստիտուցիոնալ շրջանակին` ԱՀ-ի շուրջ բանակցելու, դրա իրականացումն ուղղորդելու և մոնիթորինգ իրականացնելու համար: Ի թիվս այլնի՝ սա ներառելու է ԱՀ-ի համակարգման մեխանիզմների հետագա զարգացումը (ներառյալ ասոցացման խորհրդի, ասոցացման կոմիտեի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում), արտաքին աջակցության համակարգման ավելի սերտ համաձայնեցումը, մոնիթորինգի ու գնահատման մեթոդաբանության և գործընթացների մշակումը, ԱՀ-ի և ԵՀՔ-ի գործողությունների ծրագրով նախատեսված ինստիտուցիոնալ շրջանակների ներդաշնակեցումը.

2) տեղեկատվության, հաղորդակցության և տեխնիկական աջակցության կենտրոնի հիմնում, որի գործառույթներն են լինելու ԵՄ-ին ինտեգրման վերաբերյալ քաղաքացիների իրազեկության բարձրացումը, ԵՄ-ին ինտեգրման մասին նյութերը մատչելի դարձնելը և աջակցությունը Հայաստան-ԵՄ ԱՀ-ի իրականացմանը, դիտարկմանը և հանրայնացմանը: Անհրաժեշտ կլինի նաև մշակել կենտրոնի աշխատակարգ ու գործողությունների ծրագիր, ստեղծել դրա համար համապատասխան իրավական հիմքեր և մշակել եվրոպական ինտեգրման վերաբերյալ Հայաստանի տեղեկատվական ռազմավարության հայեցակարգը.

3) ԱԳՆ-ում «Էլ-գրանցում» համակարգի ներդնում էլեկտրոնային հյուպատոսական ծառայությունների համար, որի նպատակն է բարելավել ծառայությունների տրամադրումը, բարձրացնել հյուպատոսական ծառայությունների արդյունավետությունը և անվտանգությունը: Առաջին փուլում պետք է մշակվի «Էլ-գրանցում» համակարգի մանրամասն հայեցակարգ.

4) աջակցություն ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցին. կառավարչական կարողությունների ամրապնդում, ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսների ընդլայնում, ժամանակակից ուսումնական ծրագրերի մշակում: Անհրաժեշտություն կլինի գնելու սարքավորումներ, ուսումնական ձեռնարկներ, գրքեր, առցանց ռեսուրսների բաժանորդագրում.

5) աջակցություն ԱԳՆ-ի «Դավիդյան» գրադարանին՝ արդիական գրականության համալրման, էլեկտրոնային քարտադարանի մշակման, առցանց ռեսուրսների բաժանորդագրման և այլ միջոցներով.

6) դիվանագետների և ԵՄ-ի հետ համագործակցության հարցերով զբաղվող պետական ծառայողների կարողությունների զարգացում: Ուշադրության կենտրոնում է լինելու այն պետական պաշտոնյաների կարողությունների զարգացումը, որոնք ներառված են ԱՀ-ի շուրջ բանակցման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում.

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից գործող թարգմանչական կենտրոնի կարողությունների ուժեղացում` առանձնացված ստորաբաժանում հիմնելով, որը կզբաղվի ԱՀ-ին վերաբերող տեքստերի թարգմանությամբ:

 

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄԻՋՈՑՆԵՐ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇԱՀԱՌՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

22. Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը ֆինանսավորվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, ԵՄ-ի կողմից տրամադրվող ուղիղ բյուջետային աջակցությամբ, ոլորտային բյուջետային աջակցությամբ և (կամ) այլ դրամաշնորհներով ու վարկերով: ԻԲԾ-ները կիրականացվեն տարբեր եղանակներով (տեխնիկական աջակցություն, աշխատանքային պայմանագրեր, մատակարարման պայմանագրեր, Թվինինգ, ԹԱՅԵՔՍ, Սիգմա, ԵՄ-ի խորհրդատվական աջակցություն և այլն):

23. Առաջնային շահառուներն այն կազմակերպություններն են, որոնք նշվում են կից գործողությունների աղյուսակում՝ որպես պատասխանատու մարմիններ: Երկրորդային շահառուներն այլ ճյուղային նախարարություններն ու պետական գերատեսչություններն են: Անուղղակի շահառուներն են մասնավոր գործարարները, հասարակական կազմակերպությունները և, ընդհանուր առմամբ, բնակչությունը, որոնք կօգտվեն պետական մարմինների բարելավված արդյունավետությունից և ծառայությունների որակի բարձրացումից:

24. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է որպես ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և իրականացման համակարգող: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության ԵՄ-ի ծրագրերի բաժինը գործում է որպես պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առօրյա պլանավորման և իրականացման համակարգող ստորաբաժանում: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի և արդարադատության նախարարների տեղակալները պատասխանատու են համապատասխան ուղղության գործողությունների համակարգման համար: Ձևավորվել է պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող հանձնաժողով, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացում ներգրավված շահառու մարմիններից: Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող հանձնաժողովը կարող է հրավիրել նաև ներկայացուցիչներ դոնոր կազմակերպություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ այն դեպքերում, երբ դա նախատեսվում է օրակարգով:

25. Առանձին գործողությունների իրականացման համար պատասխանատու պետական մարմինները նշվում են փաստաթղթին կից ներկայացվող աղյուսակում:

 

IX. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

26. ԻԲԾ–ները պարբերաբար դիտանցվելու են։ Ձեռք բերված տեղեկատվությունը կօգտագործվի առաջընթացը գնահատելու, տրամադրվող օժանդակության ազդեցությունը չափորոշելու նպատակով, ինչպես նաև՝ որպես ԻԲԾ-ների բարելավման և նորացման հիմք: ԻԲԾ-ների ընդհանուր գնահատման և մոնիթորինգի համար պատասխանատու է Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը:

27. Սույն հավելվածի, NN 2 և 3 հավելվածների աղյուսակներում որպես պատասխանատու մարմին սահմանված մարմիններն իրենց իրավասության սահմաններում կատարելու են միջոցառումների կանոնավոր մոնիթորինգ: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունների ենթակայությամբ համապատասխան ուղղության համակարգողին և պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համարգողին ներկայացնում է առաջընթացի մասին հաշվետվություն: Հաշվետվություններում, ընդհանուր առմամբ, նկարագրվում են իրականացման առաջընթացի վարկանիշը, բացատրվում են հետաձգումների հիմնական պատճառները, արվում են առաջարկություններ շտկիչ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև հատկորոշվում են գործողությունները հաջողությամբ իրականացնելու հնարավոր և փաստացի խոչընդոտները: Հաշվետվությունները պետք է պարունակեն նաև մինչև տվյալ հաշվետու ժամանակահատվածը կատարված ծախսերի մասին համառոտ տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունների ուղղությունների համակարգողները պատասխանատու են շտկիչ գործողությունների ընտրության համար:

28. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, էկոնոմիկայի և արդարադատության նախարարությունների ուղղությունների համակարգողները պետք է պատրաստեն առաջընթացի մասին տարեկան հաշվետվություն և ներկայացնեն Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողին: Առաջընթացի մասին տարեկան հաշվետվությունը պետք է չափի առաջընթացը՝ իրենց ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոփումների ծրագրի գործողությունների իրականացման տեսակետից պետք է պարունակի բացատրություններ հետաձգված գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև պետք է նկարագրի ցանկացած գործողության իրականացման հնարավոր կամ փաստացի խոչընդոտները: Առաջընթացի մասին տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի նաև առաջարկություններ գոյություն ունեցող ԻԲԾ-ների փոփոխությունների և այդ ծրագրերում նոր գործողություններ ներառելու վերաբերյալ:

29. Առաջընթացի մասին հաշվետվությունների և անկախ վերլուծությունների հիման վրա պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը և ծրագրի աշխատողները մշակում են տարեկան հաշվետվություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Տարեկան հաշվետվությունը պետք է ունենա երեք բաժին՝

1) ԻԲԾ-ների՝ մինչև հաշվետու ժամանակահատվածն արձանագրված առաջընթացի, առաջ եկած խնդիրների, ինչպես նաև տրված լուծումների և ԻԲԾ-ների իրականացման հնարավոր ու փաստացի խոչընդոտների համառոտ նկարագրություն.

2) շահառու մարմնի ինստիտուցիոնալ կարողությունների վրա` տրամադրված օժանդակության ազդեցության գնահատական.

3) վերանայված և թարմացված ԻԲԾ-ներ:

30. Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը սահմանում է հաշվետվությունները ներկայացնելու ժամանակացույցը և ապահովում ԻԲԾ-ների՝ ժամանակին վերանայումը և թարմացումը, որպեսզի հնարավոր լինի համապատասխան տեղեկատվությունը ներառել Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի պլանավորման մեջ:

31. Բոլոր գործողությունները ենթակա են ֆինանսական մոնիթորինգի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից:

32. Երկկողմ և բազմակողմ դոնոր կազմակերպությունները կարող են իրականացնել այն գործողությունների մոնիթորինգ և գնահատում, որոնց համար նրանք տրամադրում են օժանդակություն:

 

X. ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

33. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է աջակցության տրամադրման ազգային համակարգող, իսկ 2010 թվականի նոյեմբերին հաստատվել է որպես պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող: Այս առումով նրան աջակցում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչությունը, մասնավորապես, իր երեք բաժիններով` ԵՄ-ի ծրագրերի կառավարման բաժին, Եվրամիության հետ համագործակցության բաժին և ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժին: Այս բաժինները բացառապես գործ ունեն ԵՄ-ի և Հայաստանի միջև աջակցության համակարգման խնդիրների հետ և պատասխանատվություն են կրում դոնոր կազմակերպությունների` ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող օժանդակության համար:

34. Ներկայումս գոյություն չունի որևէ կառույց, որը պատասխանատու կլինի դոնորների ընդհանուր համակարգման համար։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ դոնորների համայնքի նախաձեռնությամբ դոնորների ընդհանուր համակարգման հանդիպումներ են տեղի ունենում, որին ներկա է լինում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

Եվրոպական միության պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ներկայացված Հայաստանի Հանրապետության ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթությունների

 

NN
ը/կ

Գործողությունը

Նպատակը և ամփոփ նկարագրությունը

Ակնկալվող արդյունքները

Կատարման ցուցանիշը

Վերջնաժամկետը

Պատասխանատու մարմինը
(մարմինները)

Բյուջեն

ՀՀ պետական բյուջեի միջոցները
(աջակցությունը)

Դոնորների կողմից ակնկալվող աջակցության տեսակը

Դոնորների պարտավո-րությունները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

Տեղեկատվության, հաղորդակցության և տեխնիկական աջակցության կենտրոնի (այսուհետ` ՏՀՏԱԿ) հիմնում

Գործողության ընդհանուր նպատակն է հիմնել ՏՀՏԱԿ, որի գործառույթներն են լինելու ԵՄ-ի ինտեգրման վերաբերյալ քաղաքացիների իրազեկության բարձրացումը, ԵՄ-ի ինտեգրման մասին նյութերը մատչելի դարձնելը և աջակցությունը Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի իրականացմանը, մոնիթորինգին և հանրայնացմանը:

1.1.

Տեղեկատվության, հաղորդակցության և տեխնիկական աջակցության կենտրոնի (ՏՀՏԱԿ) բիզնես նախագծի (աշխատակարգի) մշակում

սահմանել ՏՀՏԱԿ-ի կառռւցվածքը, գործառույթները, բյուջեն, պաշտոնների նկարագրերը և ընթացակարգերը

ՏՀՏԱԿ-ի բիզնես նախագծի (աշխատակարգի) ընդունումը
ՀՀ ԱԳՆ-ի կողմից

ՏՀՏԱԿ-ի կազմավորում

2011 թ. վերջ-2012 թ. 2-րդ եռամսյակ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

€0.2 միլիոն

Կիրառելի չէ:

Տեխնիկական աջակցության համաձայնագիր
ԵՄ-ի խորհրդա-
տվական խումբ

 

1.2.

ՏՀՏԱԿ հիմնելու համար կանոնակարգի մշակում

ՏՀՏԱԿ-ի համար համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում

ՀՀ կառավարության որոշում, նախարարի հրաման

ՏՀՏԱԿ-ի գործարկում

2012 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կիրառելի չէ:

նախարարության բյուջե

Կիրառելի չէ:

Կիրառելի չէ:

1.3.

ՏՀՏԱԿ-ի համար սարքավորումների և կահավորանքի գնման նպատակով տեխնիկական տվյալների մշակում

տենդերային փաթեթի նախապատրաստում և աջակցություն տեխնիկական փաստաթղթերին

մատակարարման տենդերային փաթեթ

մատակարարման տենդերի մեկնարկ և մատակարարման համաձայնագրի ստորագրում

2012 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կորոշվի 1.1-ին գործողությամբ:

Տեղը կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ որպես համաֆինանսավորում:

մատակարարման համաձայնագիր

 

սարքավորումների գնում

սարքավորումների մատակարարում և օժանդակ վերապատրաստման տրամադրում

ամբողջապես գործող սարքավորւմներ

Պետք է որոշվի:

մատակա-
րարման համաձայնագիր

1.4.

Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության հայեցակարգի մշակում

իրազեկության և տեղեկատվության
ռազմավարությունների մշակում

հանրային իրազեկության ռազմավարություն
տեղեկատվական ռազմավարություն

ՀՀ կառավարության կողմից ռազմավարության ընդունում

2011 թ. վերջ- 2012 թ. սկիզբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

€0.1 միլիոն

Կիրառելի չէ:

Տեխնիկական աջակցության համաձայնագիր
ԵՄ-ի խորհրդա-
տվական խումբ

 

1.5.

Տեղեկատվական և իրազեկության ռազմավարության իրականացում

բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ԵՄ-ի վերաբերյալ

 

ԵՄ ինտեգրման հարցերի մասին նյութերի (տեղեկատվության) մատչելիության ապահովում քաղաքացիների համար

ՀՀ քաղաքացիներն ավելի լավ տեղեկացված և իրազեկված են ԵՄ-ին ինտեգրման հարցերի վերաբերյալ:

հանրային կարծիքի անկախ հարցումների անցկացում

2012 թ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՏՀՏԱԿ

Կորոշվի 1.4-րդ գործողությամբ (ներառյալ €0.75 մլն):

Կիրառելի չէ:

Ներառված է 1.4-րդ կետի տեխնիկական աջակցության տրամադրման համաձայ-
նագրում:

 

2.

ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և ՀՀ ԱԳՆ-դիվանագիտական ներկայացուցչություններ տվյալների փոխանցման անվտանգ համակարգերի զարգացում

Ընդհանուր նպատակն է բարելավել հյուպատոսական ծառայությունների տրամադրման արդյունավետությունը և անվտանգությունը:

2.1.1.

«Էլ-գրանցում» համակարգի հայեցակարգի մշակում

դյուրացնել հյուպատոսական հարցերի շուրջ նախարարության և դեսպանությունների միջև հաղորդակցությունը, որով կբարձրացվի արդյունավետությունը, կկրճատվի թղթաբանությունը և քաղաքացիների համար կապահովվի հյուպատոսական ծառայությունների օո-liոe հասանելիությունը

հայեցակարգի ընդունում

հայեցակարգի ընդունումը ՀՀ արտաքին գործերի նախարարության և այլ շահագրգիռ մարմինների կողմից

2011 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Կիրառելի չէ:

նախարարության բյուջե

Կիրառելի չէ:

Կիրառելի չէ:

2.1.2.

«Էլ-գրանցում» համակարգչային ծրագրային փաթեթի
մշակում

մշակել համակարգչային ծրագիր տվյալների ավտոմատ մշակման և տվյալների հասանելիության մեծացման համար

համակարգչային ծրագրի պատրաստում

համակարգչային ծրագրի փորձարկում և գործարկում

2012 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն


 

ՀՀ արդարադատության նախարարություն

0.2 մլն եվրո

Կիրառելի չէ:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր (շրջանակային համաձայնագիր)

 

2.1.3.

Տեխնիկական բնութագրերի պատրաստում, գնումների իրականացում և
«Էլ-գրանցում» համակարգի տեղադրում

«Էլ-գրանցում» համակարգի գործարկման և կառավարման համար անհրաժեշտ սարքավորումների գնում և տեղադրում

տեխնիկական բնութագրերի պատրաստում և տենդերային փաթեթի նախապատրաստում,
սարքավորումների գնում

մատակարարման տենդերի մասին հայտարարում,
ամբողջապես գործող «Էլ-գրանցում» համակարգի և դրա համար անձնակազմի վերապատրաստում

2012 թ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

ՀՀ կառավարությանն առընթեր 

ՀՀ ոստիկանություն


 

ՀՀ արդարադատության նախարարություն

Կորոշվի 2.1.2-րդ գործողու-
թյամբ

ՀՀ ԱԳՆ 20% համաֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

մատակարարման համաձայնագիր

 

2.2.

«Էլ-ֆինանս» համակարգի հայեցակարգի մշակում

դյուրացնել նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ֆինանսական գործառույթները, ապահովել միջոցների ծախսի թափանցիկությունն ու հսկողությունը, պակասեցնել թղթաբանությունը

հայեցակարգի մշակում

հայեցակարգի ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից

2012 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կիրառելի չէ:

ՀՀ պետական բյուջե

Կիրառելի չէ:

Կիրառելի չէ:

2.2.1.

«Էլ-ֆինանս» համակարգչային ծրագրային փաթեթի
մշակում

մշակել համակարգչային ծրագիր՝ տվյալների ավտոմատ մշակման և տվյալների հասանելիության մեծացման համար

համակարգչային ծրագրի պատրաստում

համակարգչային ծրագրի փորձարկում և գործարկում

2012 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 դիվանագիտական ներկայացուց-
չություններ

Կորոշվի 2.2-րդ գործողությամբ։

Կիրառելի չէ:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր (շրջանակային համաձայնագիր)

 

2.2.2.

Տեխնիկական բնութագրերի պատրաստում, գնումների իրականացում և
«Էլ-ֆինանս» համակարգի տեղադրում

«Էլ-ֆինանս» համակարգի գործարկման և կառավարման համար անհրաժեշտ սարքավորումների գնում և տեղադրում

տեխնիկական բնութագրերի պատրաստում և տենդերային փաթեթի նախապատրաստում

մատակարարման տենդերի մեկնարկ

2012 թ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

դիվանագիտական ներկայացուցչություններ

Կորոշվի 2.2-րդ գործողությամբ։

ՀՀ ԱԳՆ 20% համաֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

սարքավորումների գնում

ամբողջապես գործող «Էլ-ֆինանս» համակարգի և դրա համար անձնակազմի վերապատրաստում

մատակարարման համաձայնագիր

2.3.

Տվյալների փոխանակման անվտանգ համակարգի տեղադրում

Ապահովել ՀՀ արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների միջև բոլոր տեսակի տվյալների փոխանակման անվտանգությունը

հայեցակարգի մշակում

հայեցակարգի ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից

2011 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կիրառելի չէ:

ՀՀ պետական բյուջե

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

Կիրառելի չէ:

2.3.1.

տեխնիկական բնութագրերի պատրաստում, կատարող ընկերության ընտրություն և համակարգի տեղադրում

տեխնիկական բնութագրերի պատրաստում և տենդերային փաթեթի նախապատրաստում

մատակարարման տենդերի մեկնարկ

2012 թ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

դիվանագիտական ներկայացուց-
չություններ

Կորոշվի 2.3-րդ գործողությամբ։

ՀՀ ԱԳՆ 20% համաֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

սարքավորումների գնում

ամբողջապես գործող համակարգի և դրա համար անձնակազմի վերապատրաստում

մատակարարման համաձայնագիր

2.4.

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ներկայացուցչություններ միասնական տեսաձայնային համակարգի տեղադրում

դյուրացնել նախարարության և դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ամենօրյա աշխատանքային շփումները

հայեցակարգի մշակում

հայեցակարգի ընդունում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից

2011 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կիրառելի չէ:

Կորոշվի

Կիրառելի չէ:

Կիրառելի չէ:

2.4.1.

տեխնիկական բնութագրերի պատրաստում, կատարող ընկերության ընտրություն և համակարգի տեղադրում

տեխնիկական բնութագրերի պատրաստում և տենդերային փաթեթի նախապատրաստում

մատակարարման տենդերի մեկնարկ

2012 թ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

դիվանագիտական ներկայացուցչություններ

Կորոշվի 2.4-րդ գործողությամբ։

ՀՀ ԱԳՆ 20% համաֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

սարքավորումների գնում

ամբողջապես գործող համակարգի և դրա համար անձնակազմի վերապատրաստում

մատակարարման համաձայնագիր

3.

Աջակցություն դիվանագիտական դպրոցին

Ընդհանրական նպատակն է ամրապնդել դիվանագիտական դպրոցի կառավարչական կարողությունները, ընդլայնել ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսները, մշակել և ներկայացնել ժամանակակից ուսումնական ծրագրեր:

3.1.

Աջակցություն դիվանագիտական դպրոցի կառավարմանը

դպրոցի կառավարման և վարչարարության ամրապնդում

համապատասխան կանոնակարգերի ընդունում, կառավարման ոլորտի արդիական փորձի ներդրում, ընդունելության ընթացակարգերի բարելավում և թափանցիկության բարձրացում

հստակ կարգավորիչ շրջանակի հիմնում,
X թվով շրջանավարտներ

2010-2011 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ԵՄ -ի խորհրդա-
տվական խմբին ընթացիկ աջակցություն: Պահանջվում է շարունակական աջակցություն:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

ԵՄ-ի խորհրդա-
տվական խումբ

 

3.2.

Դիվանագիտական դպրոցի հիմնական ուսումնական ծրագրի արդիականացում

մեթոդական խորհրդատվության և տեխնիկական աջակացության տրամադրում դպրոցի կառավարմանը` դիվանագիտական ծառայության նորեկների համար ժամանակակից ուսումնական ծրագիր ներդնելու համատեքստում

աշխատելու ընթացքում ուսուցման ծրագրերի ներդրում

նոր ուսումնական ծրագրերի նախապատրաստում՝ հիմնական առարկաների համար` արտաքին քաղաքականություն, միջազգային և ԵՄ-ի իրավունք, քաղաքատնտեսություն, հակամարտությունների կառավարում և լուծում, դիվանագիտություն ու արարողակարգ և այլն

հիմնական ուսումնական ծրագրերի նորացում` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան

2010-2012 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ԵՄ-ի խորհրդա-տվական խմբին ընթացիկ աջակցություն: Պահանջվում է շարունակական աջակցություն:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

ԵՄ-ի խորհրդա-
տվական խումբ

 

3.3.

Դիվանագիտական դպրոցի դասախոսների մանկավարժական հմտությունների բարելավում` տեղական և միջազգային դասախոսների հավաքագրման և լավագույն փորձի փոխանակման միջոցով

ընդլայնել դպրոցի դասախոսական կազմի մանկավարժական հմտությունները

դասախոսներ հրավիրել միջազգային և ազգային համալսարաններից

ուսուցման նոր մեթոդների ներդրում,
գործող աշխատակազմի հմտությունների բարելավում

ուսումնական մեթոդների կիրառում և անձակազմի հիմքային գիտելիքներ` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան

2010-2012 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ԵՄ-ի խորհրդա-տվական խմբին ընթացիկ աջակցություն: Պահանջվում է շարունակական աջակցություն:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

ԵՄ-ի խորհրդա-
տվական խումբ

 

3.4.

Դիվանագիտական դպրոցի դերի և հնարավորությունների մասին իրազեկության բարձրացում

բարձրացնել հանրային իրազեկությունը դպրոցի դերի մասին` համապետական և միջազգային մակարդակով

հանրային իրազեկության բարձրացում, Տեղեկատվության և հաղորդակցության հայեցակարգ, եվրոպական ակադեմիաների հետ համագործակցության հաստատում

Դպրոցը համապետական և միջազգային մակարդակով ճանաչվում է որպես գերազանցության կենտրոն:

2011-2012 թթ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ԵՄ-ի խորհրդա-տվական խմբին ընթացիկ աջակցություն: Պահանջվում է շարունակական աջակցություն:

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

ԵՄ-ի խորհրդա-տվական խումբ

 

3.5.

Դիվանագիտական դպրոցի ենթակառուցվածքների ամրապնդում

ամրապնդել դիվանագի-տական դպրոցի ենթակառուցվածքները` սարքավորումներ, ուսումնական ձեռնարկներ, գրքեր գնելու, առցանց ռեսուրսների բաժանորդագրման և այլ միջոցներով

մատակարարման մրցույթի փաթեթի համար տեխնիկական բնութագրերի պատրաստում


 

սարքավորումների գնում

տենդերի հայտարարում և համաձայնագրի ստորագրում


 

Սարքավորումներն ամբողջապես գործում են:

2012 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Պետք է որոշվի:

Պահանջվում է 20% համաֆինանսավորում:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր


 

մատակարարման համաձայնագիր

 

4.

Աջակցություն ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դավիդյան» գիտահետազոտական գրադարանին

Նպատակն է ապահովել գրադարանի շարունակական համալրումը միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, պատմության և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ հայտնի հրատարակչությունների ու հեղինակների թարմ գրականությամբ:

4.1.

ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դավիդյան» գրադարանի ֆոնդերի շարունակական համալրում

արդիական գրականության համալրում և առցանց ռեսուրսների բաժանորդագրում

մատակարարման մրցույթի փաթեթի համար տեխնիկական բնութագրերի պատրաստում

տենդերի հայտարարում և համաձայնագրի ստորագրում

2011-2013 թթ.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

0,2 միլիոն եվրո

Պահանջվում է 20% համաֆինանսավորում:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

նյութերի գնում

Նյութերը մատակարարվել են և դասակարգվել:

մատակարարման համաձայնագիր

4.2.

ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դավիդյան» գրադարանի ֆոնդերի էլեկտրոնային քարտադարանի մշակում և տեղադրում

կօգնի հեշտացնել գրադարանի ֆոնդերի տնօրինումն ու կառավարումը, ինչպես նաև՝ անհրաժեշտ գրականության արագ տրամադրումը

մատակարարման մրցույթի փաթեթի համար տեխնիկական բնութագրերի պատրաստում

մրցույթի հայտարարում և համաձայնագրի ստորագրում

2011 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Ֆինանսա-
վորվելու է 4.1-ին կետի հետ համատեղ:

Պահանջվում է 20% համաֆինանսավորում:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

Սարքավորումներն ամբողջապես գործում են:

մատակարարման համաձայնագիր

5.

ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի կարողությունների ուժեղացում

Ընդհանուր նպատակն է ուժեղացնել ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի կարողությունների ամրապնդում՝ ասոցացման համաձայնագրի իրականացմանը վերաբերող փաստաթղթերը թարգմանելու համար:

5.1.

ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի կարողությունների ամրապնդում

ՀՀ արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնում ստորաբաժանման հիմնում` ասոցացման համաձայնագրի իրականացմանը վերաբերող փաստաթղթերի թարգմանություն կատարելու համար

ստորաբաժանման կառուցվածքի և գործառույթների սահմանման համար տեխնիկատնտեսական հիմնավորման մշակում


 

ԵՄ-ի համապատասխան դիրեկտիվների, կանոնակարգերի և այլ նյութերի ժամանակին թարգմանություն

ամբողջապես գործող կենտրոն,
N թվով փաստաթղթերի թարգմանություն

2011 թ. վերջ-2012 թ. վերջ

ՀՀ արդարադատության նախարարություն


 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Պետք է որոշվի:

Պահանջվում է 20% համաֆինանսավորում:

ֆինանսավորման համաձայնագիր

 

6.

Աջակցություն ասոցացման համաձայնագրով նախատեսված ինստիտուցիոնալ շրջանակին

Ընդհանրական նպատակն է հիմնել ինստիտուցիոնալ շրջանակ ասոցացման համաձայնագրի իրականացումը համակարգելու և մոնիթորինգ իրականացնելու նպատակով:

6.1.

Հիմնել համապատասխան ինստիտուցիոնալ շրջանակ՝ ասոցացման համաձայնագրի համակարգման, կառավարման և մոնիթորինգի համար

մշակել կոմիտեների համակարգ՝ ասոցացման համաձայնագրի իրակա-նացման համար,
ներդաշնակեցնել և կատարելագործել
ասոցացման համաձայնագրով, ԵՄ-ՀՀ գործողությունների ծրագրով և գործընկերության ու համագործակցության համաձայնագրով նախատեսված մարմինները,
ամրապնդել աջակցու-թյան համակարգման կառուցվածքները,
հիմնել ասոցացման համաձայնագրի իրակա-նացման մոնիթորինգ և գնահատման գործընթաց

կոմիտեների համակարգի նախագծում.
պարզեցված կոմիտեների համակարգի սահմանում


 

աջակցության համակարգման վերանայման նպատակով գործողությունների ծրագրի մշակում


 

մոնիթորինգի և գնահատման մոտեցում, մեթոդոլոգիայի և գործիքակազմերի սահմանում

ՀՀ կառավարության որոշումներ կոմիտեների համակարգի և օգնության համակարգման վերաբերյալ, մոնիթորինգի և գնահատման մոտեցման ընդունում,
մոնիթորինգի և գնահատման մասին զեկույցներ

2011-2012 թթ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

ասոցացման համաձայ-
նագրի շուրջ բանակցու-
թյուններում ներառված բոլոր կառույցները

€0.2 միլիոն

Կիրառելի չէ:

շրջանակային համաձայնագիր

 

6.2.

Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնում

քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցություն ասոցացման համաձայնագրի իրականացման հետ կապված գործընթացներում

գործողությունների ծրագիր՝ քաղաքացիական հասարակությանը ասոցացման համաձայնագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման գործընթացներում ներառելու համար


 

քաղաքացիական հասարակության պլատֆորմի կանոնակարգերի և աշխատակարգերի ընդունում

խորհրդատվական մեխանիզմների հասատատում


ամբողջապես գործող քաղաքացիական հասարակության պլատֆորմ

2011 թ. –
2012 թ. վերջ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

ասոցացման համաձայ-
նագրի շուրջ բանակցու-
թյուններում ներառված բոլոր կառույցները


 

քաղաքացիական հասարակություն

€0.2 միլիոն

Կիրառելի չէ:

քաղաքացիական հասարակությանն ուղղված ԵՄ-ի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում

 

7.

Դիվանագետների և ԵՄ-ի հարցերով զբաղվող պետական ծառայողների կարողությունների ուժեղացում

Ընդհանրական նպատակն է ամրապնդել ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցման և իրականացման գործում ներառված պետական պաշտոնյաների կարողությունները:

7.1.

Դիվանագետների և ԵՄ-ի գործերով զբաղվող պետական ծառայողների կարողությունների ուժեղացում

Նպատակն է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցման և իրականացման գործում ներառված պետական պաշտոնյաների կարողությունների զարգացումը` վերապատրաս-տումների, փոխանակման ծրագրերի, սեմինարների միջոցով:

որոշակի թվով վերապատրաստված պաշտոնյաներ, որոշակի թվով փոխանակման ծրագրեր, որոշակի թվով վերապատրաստվողներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն


 

այլ ճյուղային նախարարություններ

€1.0 միլիոն

Կիրառելի չէ:

Տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիր

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 1-ի N 1161-Ա

որոշման

 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Արդարադատություն, ազատություններ և անվտանգություն

 

I. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկնարկել է ինստիտուցիոնալ բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակը բարեփոխումների առավել լայն գործընթացի արդյունավետ կառավարումը հնարավոր դարձնելը և հանրային ծառայությունների ու հանրային բարիքների տրամադրման ծախսային և նպատակային արդյունավետությունն ու թափանցիկությունը բարելավելն է։ Բարեփոխումների գործընթացին օժանդակելու նպատակով Հայաստանի իշխանությունները ձգտում են Ասոցացման համաձայնագրի (այսուհետ` ԱՀ) իրականացման շուրջ բանակցություններ վարել Եվրոպական միության հետ։ Ասոցացման համաձայնագրի առանցքային տարրը Եվրոպական միության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (այսուհետ` ԽՀԱԱԳ) ստեղծումն է։

2. Այս քայլերն իրականացնելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությանն աջակցելու նպատակով Եվրոպական միությունը նախաձեռնել է Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ զարգացման ծրագիրը (այսուհետ` ՊԿՄԶՀԾ): ՊԿՄԶՀԾ-ի մշակման գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Եվրոպական միությունն ստորագրել են Շրջանակային փաստաթուղթ (այսուհետ` ՇՓ), որով նախատեսվում են լուծման ենթակա առանցքային խնդիրները, ամրապնդման ենթակա հիմնական կառույցներն ու օժանդակության տրամադրման հնարավոր մեխանիզմները։ 2010 թվականի նոյեմբերի ավարտին երկու կողմերը պաշտոնապես հաստատեցին Շրջանակային փաստաթուղթը և սահմանեցին բարեփոխումների իրականացման երեք քայլերն ու այն թիրախային կառույցները, որոնց ուղղությամբ պետք է ՊԿՄԶՀԾ–ի շրջանակում ձեռնարկվեն գործողություններ.

1) բարեփոխումների ուղղություն (խումբ) – ԱՀ-ի շուրջ բանակցությունների նախապատրաստում և վարում.

2) բարեփոխումների ուղղություն (խումբ) – Արդարադատություն, ազատություն և անվտանգություն (այսուհետ` ԱԱԱ).

3) բարեփոխումների ուղղություն (խումբ) – ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների նախապատրաստում:

3. ԱՀ–ի «Արդարադատություն, ազատություն և անվտանգություն» գլխի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հոկտեմբերին, և կլոր սեղանի շուրջ արդեն անցկացվել է 5 քննարկում, որոնց ընթացքում ԵՄ-ի և Հայաստանի բանակցող խմբերը ներկայացրել են իրենց առաջարկներն ու մտահոգությունները նախագծի վերաբերյալ։

4. ԱՀ-ի ԱԱԱ գլխի գերակայությունները ներառում են համագործակցություն օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, միգրացիայի, ապաստան տրամադրելու և սահմանների կառավարման, կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, իրավական համագործակցություն տարբեր հարցերի շուրջ և այլն։

5. Հայաստանի Հանրապետությունն արդարադատության ոլորտում բարեփոխումները մեկնարկել է անկախացմանը հաջորդող առաջին հինգ տարվա ընթացքում՝ նպատակ ունենալով ստեղծելու մի պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության, ազատ շուկայի, ժողովրդավարական արժեքների վրա, և որտեղ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները։ Դա արդյունավետորեն իրականացնելու նպատակով պահանջվում են լայնածավալ բարեփոխումներ, քանի որ համակարգի տարրերը խիստ փոխկապակցված են, և մեկ ոլորտում ձախողումը կամ բարեփոխումներ չիրականացնելը կարող է մեծապես ազդել մյուս ոլորտների վրա։

6. Տարբեր կառույցներում առանձին բարեփոխումների իրականացումից հետո բարեփոխումների վերաբերյալ պահանջվում էր համապարփակ փաստաթուղթ։ Համալիր ոլորտային բարեփոխումների համար, հետևաբար, պահանջվում էր բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ ոլորտային, բյուջետային և դոնորների համակարգման գործընթացի մշակումը հնարավոր դարձնելու նպատակով։ 2008 թվականին բոլոր համապատասխան կողմերը հանդիպեցին և մշակեցին ընդհանուր ռազմավարական փաստաթուղթ՝ Դատաիրավական բարեփոխումների իրականացման ռազմավարական գործողությունների 2009-2011 թվականների ծրագիր, որը հետագայում հաստատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 21–ի հրամանագրով։ Դատաիրավական բարեփոխումների շարունակելիությունն ապահովելու և ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով՝ ռազմավարական գործողությունների 2009-2011 թվականների ծրագրի իրականացումից հետո մշակվել է Դատաիրավական բարեփոխումների իրականացման ռազմավարական գործողությունների 2012-2014 թվականների գործողությունների ծրագիրը։ Ռազմավարության նախագիծը համապատասխանում է նախորդ ռազմավարությանը, Հայաստանի Հանրապետության մյուս ռազմավարական փաստաթղթերին և Եվրոպական հարևանության քաղաքականությանը, և դրանց շարունակությունն է։

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

7. Այս ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի ընդհանուր նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանն օժանդակելն է և, մասնավորապես, այն կառույցների ինստիտուցիոնալ ու մարդկային ռեսուրսների կարողություններն ամրապնդելը, որոնք ներգրավված են ԱԱԱ-ի բաժինների շուրջ բանակցությունների և դրանց իրականացման, դիտանցման ու գնահատման գործընթացում։

8. ԱԱԱ-Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի (այսուհետ` ԻԲԾ) կոնկրետ նպատակներն են՝

1) ԱԱԱ խմբում ներգրավված կառույցների կարողություններն ամրապնդելը.

2) արդարադատության մատչելիությունը, դատական համակարգի անկախությունն ու արդար դատավարության իրավունքն ապահովելը.

3) տեղեկությունների բաշխման համալիր համակարգի ստեղծումը՝ պետական տարբեր գործակալությունների կողմից միգրացիոն հոսքերը գրանցելու նպատակով.

4) ոստիկանության և համայնքի անդամների միջև փոխըմբռնում ու վստահություն հաստատելու ծրագրի և այլ ծրագրերի հաջողությամբ իրականացումը.

5) դատախազության տեխնիկական կարողություններն ամրապնդելը։

 

III. ՌԻՍԿԵՐ ԵՎ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Արդյունքների ու գործողությունների մասով ռիսկերը և ենթադրությունները նշված են գործողությունների մանրամասն ծրագրերում։ Բարեփոխումների բոլոր գործընթացներում նպատակների իրականացումն ուղեկցվում է ռիսկերով։ Գլխավոր մտահոգությունն այն է, որ թիրախային կառույցները կարող են չտրամադրել բավականաչափ ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ ԻԲԾ–ի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

10. Նպատակների իրականացման մասով ենթադրությունները՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իրականացնել բարեփոխումների իր օրակարգը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Եվրոպական միությունը շարունակում են վարել բանակցություններ ԱՀ-ի, ԽՀԱԱԳ–ի և Մուտքի արտոնագրի տրամադրումը դյուրացնելու և անօրինական միգրանտների հետընդունման մասին ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքման շուրջ.

3) Եվրոպական միությունը շարունակում է նպաստել Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի իրականացմանը, և այդ գործընթացը խթանելու նպատակով Համապարփակ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակում տրամադրվող դրամական միջոցները կանոնավոր և ժամանակին են հատկացվում։

11. Նպատակների իրականացման մասով ռիսկերը

Բարեփոխումների բոլոր գործընթացներում նպատակների իրականացումն ուղեկցվում է ռիսկերով։ Դրանք, մասնավորապես, կարող են ներառել՝

1) տարածաշրջանային հնարավոր անկայունությունը.

2) մակրոտնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի կողմից տրամադրվող համաֆինանսավորման դադարեցումը.

3) առաջարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների նկատմամբ թիրախային կառույցների բարձր ու միջին մակարդակի ղեկավարների ընդդիմանալը.

4) ԻԲԾ–ի մշակման ձգձգումները հանգեցնում են ՊԿՄԶՀԾ-ի դրամական միջոցների օգտագործման ձգձգումներին.

5) թիրախային կառույցները չեն տրամադրում բավականաչափ ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ ԻԲԾ–ի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

 

IV. ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

12. ԱԱԱ–ն ընդգրկում է հինգ հիմնական ոլորտ, որոնք ենթակա են միջամտության՝ ԱԱԱ–ի շուրջ բանակցությունների և իրականացման ընդհանուր համակարգման օժանդակում, բարեփոխումների իրականացում՝ արդարադատության, միգրացիայի, դատախազության և ոստիկանության ոլորտներում։

13. Ընդհանուր համակարգումը. 2010 թվականի հուլիսին ԵՄ–ն և Հայաստանը Ասոցացման համաձայնագրի շուրջ մեկնարկեցին բանակցությունները։ Բանակցությունները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հուլիսի 15-ի ՆՀ–115–Ա կարգադրությամբ ստեղծվեց բանակցային խումբ, որի աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, ինչպես նաև ստեղծվեցին առանձին ոլորտային բանակցային խմբեր։ ԱԱԱ-ի խմբի համակարգողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է։ Ներկա դրությամբ ԱԱԱ-ի ընդհանուր համակարգման իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը մշակված ու հստակեցված են։ Այնուամենայնիվ, գործողությունների ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները դեռ բավարար չեն։

14. Արդարադատության մատչելիությունը, դատական համակարգի անկախությունն ու արդար դատավարության իրավունքը. Արդարադատության ոլորտում բարեփոխումները կենտրոնացած են արդարադատության, քրեական արդարադատության, վարչական արդարադատության և քրեակատարողական ոլորտում բարեփոխումների վրա։

15. Արդարադատության մատչելիությունը. Չնայած Փաստաբանների պալատն սկսել է ակտիվորեն կատարել պետության կողմից իրեն վերապահված պաշտոնական պարտականությունները, մասնավորապես, փաստաբանների գործունեության կարգավորման և հանրային պաշտպանի՝ ծառայություններ տրամադրելու հետ կապված, դեռևս բացեր կան մանդատի շրջանակի ու իրականացման մասով։ Հանրային պաշտպանի ծառայությունների տրամադրման հաջող գործընթացի համար պետք է տրամադրվի համապատասխան տեխնիկական օժանդակություն, և պետք է զգալիորեն մեծացվեն, մասնավորապես, անձնակազմի ու ինստիտուցիոնալ կարողությունները։

16. Քրեական արդարադատություն. Ձևավորվել է պատիժների նշանակման ընթացակարգային նոր մշակույթ։ Նախկինում դատարան ուղարկված քրեական գործերի մեծ մասի դեպքում կայացվում էին մեղադրական դատավճիռներ։

17. Այլընտրանքային պատիժների նշանակումը քրեական արդարադատության համակարգի տեսանելիության բարձրացման արդյունավետ մեթոդ է։ Դատախազները, դատավորները և դատապաշտպանները, հաշվի առնելով գերծանրաբեռնված ու սոցիալական վերականգնում չապահովող բանտերի խնդիրը, նախապատվությունը տալիս են այլընտրանքային պատիժներին, մասնավորապես, այն դեպքերում, որոնք կապված չեն բռնության հետ։ Այլընտրանքային պատիժները ենթադրում են, որ դատախազները և դատավորները կարող են դատապարտյալներին բանտարկելու փոխարեն նշանակել այլ պատիժներ կամ նշանակել տուգանքներ, կիրառել պայմանական պատիժ կամ գրավով ազատ արձակման մեխանիզմներ, մասնավորապես, կարճաժամկետ պատիժների (մեկ տարվանից պակաս) և նախնական կալանքի դեպքում։

18. Այլընտրանքային պատժամիջոցների կիրառման համար պահանջվում է ենթակառուցվածքների ցանցային համակարգ, որով կկազմակերպվի այնպիսի այլընտրանքային պատիժների կատարումը, ինչպիսիք են տնային կալանքը, պրոբացիան և դրանց հետ կապված գործողությունների իրականացումը։ Հասարակական ներգործության պատժամիջոցները և միջոցները քրեական դատավարության բոլոր փուլերում ապահովում են հանցագործների ազատազրկմանը փոխարինող մի շարք այլընտրանքային պատիժներ։

19. Վարչական արդարադատություն. Վարչական արդարադատության մատչելիությունը ժամանակակից հասարակությունում արդար դատաքննության կարևոր մասն է կազմում։

Ներկայումս վարչական իրավախախտումները ներկայացված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որն ընդունվել է 1985 թվականին և առավել քան հնացած է։ Շատ վարչական իրավախախտումներ կարգավորվում են տարբեր օրենքներով և իրավական ակտերով։

Վարչական արդարադատության ակտիվ և արդյունավետ համակարգ ապահովելու համար պետք է նախագծվի և ընդունվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրք։

20. Քրեակատարողական համակարգի բարեփոխումներ. Ներկայումս Հայաստանը խնդիրներ ունի՝ կապված գերծանրաբեռնված բանտերի հետ։ Համաներում շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մոտավորապես 420 բանտարկյալ ազատ է արձակվել։ Խնդիրը լուծելու համար, այնուամենայնիվ, պահանջվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Բանտերում գերծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով պետք է խրախուսվի ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը համապատասխան մակարդակով տեխնիկապես հագեցած չէ, ինչը հնարավոր կդարձներ այնպիսի այլընտրանքային պատժամիջոցների կիրառումը, ինչպիսիք են տնային կալանքը, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված այլ պատիժների պատշաճ վերահսկողությունը։

Այս ոլորտի մյուս խնդիրը բանտերի՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության պահանջն է։ Չնայած մի շարք բանտեր վերակառուցվել են, բանտերի մեծ մասը չի համապատասխանում ազատազրկման պահանջներին։

21. Միգրացիա, ապաստանի տրամադրում և սահմանների կառավարում. Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ ոչ ամբողջական և անբավարար չափով համապարփակ պաշտոնական տվյալները լուրջ խոչընդոտներ են առաջացնում միգրացիոն իրավիճակի գնահատման, դրա արդյունքում ի հայտ եկող խնդիրների բացահայտման և դրանց կարգավորմանն ուղղված միջոցների ու ծրագրերի մշակման համար։ Այսպիսով, միգրացիոն հոսքերի մասին պաշտոնական վիճակագրությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) անձնագրային վարչությունից ստացված տվյալների հիման վրա, որոնք չեն արտացոլում իրական միգրացիոն պատկերը և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության բնակչության միգրացիոն հոսքերի միայն մի փոքր մասը։

Մյուս կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում ուղևորների հոսքերի մասին տվյալների արդյունքների, 2008-2010 թվականների ընթացքում տարեկան կտրվածքով ուղևորների հոսքերի բացասական զուտ տարբերությունը համապատասխանաբար կազմել է 23,1 հազ., 25,0 հազ. և 29,9 հազ. մարդ։ Ելնելով սրանից՝ կարելի է եզրակացնել, որ վերջին տարիների ընթացքում բնակչության ընդհանուր արտահոսքը պահպանվել է, և դրա ուղղությամբ պետք է միջոցներ ձեռնարկվեն։

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միգրացիոն փոփոխությունների մասին պաշտոնական տվյալներն անհամեմատելի են՝ քաղաքացիների մասին Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների նկատմամբ, որոնց համաձայն 2009 թվականին 370000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, 191000 մարդ լքել է, և այդ նույն տարվա ընթացքում տարբերությունը կազմել է 179000 քաղաքացի, ինչը ցույց է տալիս, որ այդքան մարդ այդ մեկ տարվա ընթացքում մնացել է Ռուսաստանում։ Նույն աղբյուրի համաձայն 2010 թվականին 372000 մարդ մուտք է գործել Ռուսաստանի Դաշնություն, 263000 մարդ լքել է Ռուսաստանի Դաշնությունը և բացասական զուտ տարբերությունը կազմել է 109000 քաղաքացի։

Ներկայումս չկա համալիր տեղեկատվական համակարգ, որը կգրանցի Հայաստանում միգրացիոն հոսքերը. չկա նաև հստակ մոտեցում այն տվյալների նկատմամբ, որոնք դասակարգվում են որպես միգրացիոն վիճակագրություն, և որը հիմնված կլինի միջազգային փորձի վրա։ Հայաստանի պետական գործակալությունները հավաքագրում, պահպանում և մշակում են միգրացիայի մասին տվյալները, սակայն պարզ չէ՝ արդյոք այս տվյալները տվյալ գործակալությունում կամ մյուս գործակալություններում հավաքագրվում, պահպանվում և մշակվում են միևնույն համակարգի միջոցով։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ` ՄՊԾ) յուրաքանչյուր ամիս ստանում է տեղեկություններ սահմանների անցման և դրամական փոխանցումների մասին, վերլուծում ու ամփոփում է դրանք և այնուհետև հանձնարարականներ է կազմում։

22. Բարեփոխումներ դատախազության ոլորտում. Ներկայումս դատախազությունում օգտագործվում է ներքին համակարգչային ցանց՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր դատախազությունները և ստորաբաժանումները միացնելու համար, սակայն ցանցն ամբողջությամբ չի գործում ու պետք է ենթարկվի ուսումնասիրությունների ու թեստավորման։

Չի գործում էլեկտրոնային վերահսկողության համակարգ, բացառությամբ փաստաթղթերի համակարգչային շրջանառության, որը գործում է միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, սակայն համակարգը նախնական և թեստավորման փուլում է, ամբողջությամբ չի գործում, իսկ անձնակազմը դեռևս վերապատրաստվում է։

Հայաստանի Հանրապետության դատախազությունում վիճակագրությունը կազմվում է փաստաթղթային հաշվետվությունների ձևով՝ «Դատախազի գործունեության մասին տարեկան ու կիսամյակային հաշվետվությունները նախապատրաստելու և ներկայացնելու ձևերը» հրամանագրով սահմանված կարգի համաձայն, և դրանք նախապատրաստում ու ներկայացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները, և դատախազությունները հաշվետվությունները կազմում են կիսամյակային և տարեկան կտրվածքով, և դրանք պետք է կազմվեն ու գլխավոր դատախազություն ներկայացվեն դատախազությունների, կառուցվածքային ստորաբաժանումների ու գլխավոր դատախազների կողմից, իսկ կոռուպցիոն հանցագործությունների դեպքում հաշվետվությունները պետք է կազմվեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ և պետք է արտացոլեն դատախազի աշխատանքի այդ շրջանի որակն ու արդյունավետությունը։

Վիճակագրական հաշվետվությունները կազմելը, ներկայացնելը, ամփոփելը և վերլուծությունը ներկայումս փաստաթղթային տարբերակով է իրականացվում, սակայն ներկա համակարգն արդյունավետ չէ, ծախսատար ու ժամանակատար է, և հնարավոր չի դարձնում դրանց ուսումնասիրությունն ըստ տարբեր չափորոշիչների (ժամանակահատվածի, տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանցագործությունների տեսակների, առանձին լիազորությունների, գործընթացների և այլն)՝ վերլուծություններ, եզրակացություններ և կարծիքներ մշակելու նպատակով ամբողջական տեղեկություններ ստանալը։ Բացի դրանից՝ գործող հրամանի համաձայն սահմանված կարգով նախապատրաստված հաշվետվությունները հստակորեն արտացոլում են տարբեր ոլորտների գործունեության հետ կապված թվերը, սակայն դրանք չեն պարունակում տվյալներ աշխատանքի բովանդակության՝ ներառյալ դատախազների գործունեությանը վերաբերող փաստաթղթերի մասին, և նման տեղեկությունները հնարավոր է ստանալ միայն փաստաթղթեր ներկայացնելու և փոխանակելու ավանդական համակարգի միջոցով՝ վատնելով ժամանակ ու միջոցներ։ Հետևաբար, կա ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտություն։

23. Բարեփոխումներ ոստիկանության ոլորտում. Համակարգի տեխնիկական հագեցվածությունն անբավարար է և գտնվում է բավականաչափ ցածր մակարդակի վրա։ Համաձայն 2011 թվականի հունվարի 1-ի հաշվետվության՝ ոստիկանությունում հիմնական տեխնիկայի կորուստը կազմել է մոտավորապես 80 տոկոս:

Տարածաշրջանային ստորաբաժանումները բավարար չափով հագեցած չեն տեխնիկայով, հաղորդակցության միջոցներով և համակարգիչներով։

Ոստիկանության ստորաբաժանումներում անհրաժեշտ է հրատապ ստեղծել էլեկտրոնային տվյալների համակարգ, ընդլայնել համակարգչային ցանցի շրջանակը, ներմուծել փաստաթղթերի էլեկտրոնային հոսքի համակարգ, ինչպես նաև ստեղծել իրավապահ մարմինների և այլ պետական շահագրգիռ մարմինների տվյալների կենտրոնացված մեկ համակարգ։

Ոստիկանության անձնակազմի աշխատանքային պայմանները նույնպես պետք է բարելավվեն։ Ոստիկանության շատ բաժինների շինությունները երկար տարիներ չեն նորոգվել, իսկ կահույքը չի թարմացվել։ Շատ բաժիններ չունեն անհրաժեշտ շենքային պայմաններ և ստիպված են շինություններ վարձել։

Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում ոստիկանության և լրատվամիջոցների միջև համագործակցությունը բարելավելու համար, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ։ Մասնավորապես, լրատվամիջոցների միջոցով անհրաժեշտ է բարձրացնել իրազեկությունը ոստիկանության գործունեության և նախագծերի վերաբերյալ։

 

V. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

24. Ընդհանուր համակարգումը. Չնայած Հայաստանի Հանրապետության կառավարությունը հստակ արտահայտել է ԱՀ-ի (ԱԱԱ-ի) շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը, և այդ բանակցությունները վարելու ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները հստակ պարզեցվել են, այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կան քիչ թվով աշխատողներ, ովքեր անմիջական փորձ ունեն բանակցություններ վարելու մասով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չունի բավարար տեղեկություններ և գործիքներ՝ բարեփոխումների իրականացման հարցում պատասխանատվություն ունեցող այլ մարմիններին ուղղորդելու համար, օրինակ՝ միգրացիայի, դատախազության և ոստիկանության ոլորտներում։

25. Արդարադատության մատչելիություն, դատական համակարգի անկախություն և արդար դատավարության իրավունք. Հայաստանի Հանրապետությունն արդարադատության ոլորտում բարեփոխումները մեկնարկել են անկախացմանը հաջորդող առաջին հինգ տարվա ընթացքում՝ նպատակ ունենալով ստեղծելու մի պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության, ազատ շուկայի, ժողովրդավարական արժեքների վրա, և որտեղ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները։ Հայաստանում գործող արդարադատության համակարգով արդարադատությունն ապահովվում է բոլորի համար՝ երաշխավորելով արդար դատավարության, մեղավորներին դատապարտելու և պատժելու, օրինազանցներին հասարակություն վերադարձնելու և նրանց որպես պիտանի քաղաքացիներ վերաինտեգրելու, շուկայական հարաբերությունները խթանելու և սեփականության իրավունքները պաշտպանելու միջոցով։ Այս ամենն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում են լայնածավալ բարեփոխումներ, քանի որ համակարգի տարրերը փոխկապակցված են, և ձախողումը կամ բարեփոխումներ չիրականացնելը մեկ ոլորտում կարող է մեծապես ազդել մյուս ոլորտների վրա։ Բարեփոխումների հիմնական հիմնախնդիրներից մեկը դրանց շարունակականության և հետևողականության բացակայությունն է։

26. Միգրացիա, ապաստանի տրամադրում և սահմանների կառավարում. Բարեփոխումները միտված են Հայաստանում միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանը, քանի որ միգրացիան խաթարում է գենդերային և տարիքային հավասարակշռությունն ու վտանգում է երկրի անվտանգությունը։

27. Բարեփոխումներ դատախազության ոլորտում. Տվյալ ծրագրի առավելությունը հետևյալն է՝ վիճակագրություն վարելու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունում էլեկտրոնային (համակարգչային) վերահսկման համակարգի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, որն իր հերթին կբարձրացնի հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ինչը ցանկացած պետության կարևոր խնդիրներից է։

28. Բարեփոխումներ ոստիկանության ոլորտում. Այս բարեփոխումների իրականացման միջոցով հնարավոր կլինի ոստիկանության գործունեությունը կազմակերպելու միջազգային չափանիշների վրա հիմնված նոր մեթոդներով, որոնք ներկայումս չեն կիրառվում։

 

VI. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

29. ԱԱԱ-ի ԻԲԾ–ում նշված առաջնային խնդիրներն են՝

1) ընդհանուր և համապարփակ համակարգումը. ամրապնդել իրավական օժանդակության վարչության, միջազգային իրավական հարաբերությունների վարչության և օրենսդրության վերլուծության ու կատարելագործման վարչության տեխնիկական ենթակառուցվածքի կարողությունները՝ տեխնիկական հագեցման, կադրերի վերապատրաստման և գրասենյակային կահույք ձեռք բերելու միջոցով.

2) արդարադատության մատչելիությունը, դատական համակարգի անկախությունն ու արդար դատավարության իրավունքը. բարելավել պետության կողմից տրամադրվող անվճար իրավական օժանդակության որակը, հանրային պաշտպաններին ապահովել անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով ու համակարգչային ծրագրերով (Windows, Office, հակավիրուսային ծրագրեր, Հայաստանի օրենքների մասին տվյալների բազա).

3) քրեական արդարադատությունը. ողջամիտ չափով մեծացնել այլընտրանքային կանխարգելիչ միջոցների կիրառությունը, սահմանափակել՝ նպատակ հետապնդելով նախնական կալանք կիրառելու դեպքերը և կիրառել այլընտրանքային կանխարգելիչ միջոցներ.

4) վարչական արդարադատությունը. Հայաստանի Հանրապետության տարբեր օրենսդրական ակտերում նշված վարչական իրավախախտումներն ամփոփել մեկ իրավական ակտում և ապահովել դրանց արդյունավետ կիրարկումը.

5) քրեակատարողական համակարգի բարեփոխումները. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը տրամադրել համապատասխան տեխնիկական սարքավորումներ. սա կնպաստի պատժի այլընտրանքային ձևերի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև ազատազրկման վայրերի վերանորոգմանը.

6) միգրացիան, ապաստանի տրամադրումը և սահմանների կառավարումը. առաջարկվող գործունեությունն առաջնային խնդիր է, որը բխում է Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մասին նոր հայեցակարգից և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։

Ներկայումս ՄՊԾ–ում առանձին ստորաբաժանում չկա, որը կկարողանա արդյունավետ կերպով զբաղվել այս հարցով։ Այս գործունեությունը մասամբ իրականացվում է միգրացիայի քաղաքականության բաժնի կողմից. բաժինն ունի չորս աշխատողից բաղկացած անձնակազմ՝ բաժնի պետի հետ միասին։ Միգրացիայի քաղաքականության մշակումը պետք է հիմնվի միգրացիոն իրավիճակի գնահատման վրա։ Միգրացիայի քաղաքականության բաժինը չի կարող միևնույն ժամանակ արդյունավետորեն իրականացնել երկու բաժնի գործառույթները։

Ներկա իրավիճակում ճիշտ կլիներ ստեղծել վիճակագրության բաժին։ Այդ բաժնում լավ կլիներ, որ աշխատեին երկու վիճակագրագետ.

7) բարեփոխումներ դատախազության ոլորտում. Հայաստանի Հանրապետության դատախազությունում վարվող վիճակագրությունը վերաբերում է քրեական իրավիճակին, կառուցվածքին, զարգացումներին, հանցագործությունների թվի աճի կամ նվազման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ նկարագրությանը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի ուղղությունների կանխատեսմանն ու իրականացմանը. նախաքննություն և քննություն իրականացնող ու մեղադրանք ներկայացնող մարմինների նկատմամբ դատախազական վերահսկողության իրականացում՝ հիմնվելով վերջիններիս լիազորությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված են դատախազությանը, նախաքննության (հարցաքննության) վերլուծության և ամբողջականության, դատախազության գործունեության ու դատական պրակտիկայի վրա. դատախազների և քննիչների իրավասության ու գործունեության շրջանակի սահմանում։

Այսօր դատախազների աշխատանքի մասին տեղեկություններ հավաքագրելու համար անհրաժեշտ է ընդունել ծրագրեր, կազմել վիճակագրություն։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի ընդունումը ժամանակ և գումար խնայելու, ինչպես նաև մատչելիություն և արդյունավետություն ապահովելու հնարավորություն կտա։ Ծրագրի ընդունումը հնարավորություն կտա օգտագործելու ոչ միայն թվային տվյալներ, այլև ցանկացած ժամանակահատվածում պատկերացում կազմելու աշխատանքի իրական ծավալի, դրա բովանդակության ու ընթացքի մասին.

8) բարեփոխումներ ոստիկանության ոլորտում

Այս ոլորտում պահանջվում են հետևյալ բարեփոխումները՝

ա. ստեղծել համայնքային ոստիկանության ինստիտուտ,

բ. կրթական բարեփոխումներ,

գ. երթևեկության անվտանգության բարեփոխումներ,

դ. ծառայության որակի բարելավում սահմանակետերում՝ սահմանների համալիր կառավարման համար,

ե. մարդկանց և թմրանյութերի առևտրի դեմ արդյունավետ պայքար,

զ. կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և համակարգչային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար,

է. ամրապնդել ոստիկանության աշխատանքի հանդեպ հանրության վստահությունը և զանգվածային լրատվամիջոցների հետ արդյունավետ համագործակցությունը,

ը. ոստիկանական ծառայության տեխնիկական հագեցում։

 

VII. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

 

30. ԱԱԱ–ԻԲԾ–ի իրականացման առաջին փուլում շեշտը կդրվի հետևյալի վրա՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՝ ԱԱԱ-ի բանակցություններն արդյունավետորեն վարելու համար.

2) շարունակական օրենսդրական բարելավումներ ՄՍԻ–ի գրանցման և վարման հարցում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ ՄՊԾ–ում նոր բաժին բացելու հարցով.

4) ՄՊԾ-ի կողմից քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնել պահանջ՝ պաշտոնների, պաշտոնների անձնագրերի ցանկում փոփոխություն կատարելու և հարցաշարերը հաստատելու մասին.

5) նոր աշխատատեղերի համար հայտարարության հրապարակում.

6) համակարգչային սարքավորումների տրամադրում.

7) միգրացիայի տվյալների վերլուծության համակարգչային ծրագրի ստեղծում.

8) նոր բաժնի կահավորում.

9) նոր բաժնի աշխատակազմի վերապատրաստում.

10) դատախազությանը համակարգչային սարքավորումների տրամադրում.

11) Հայաստանի Հանրապետության դատախազությունում վիճակագրության համակարգչային վերահսկման համակարգի ընդունման նպատակով համակարգչային ծրագրի ստեղծում՝ ըստ ծրագրի գործառույթների.

12) դատախազության ներքին ցանցում մշակված ծրագրի փորձնական ընդունում և մշակված ձևի հիման վրա ծրագրի թեստավորում՝ գործառույթների ծավալին ու պահանջներին համապատասխան.

13) թեստավորման ընթացքում հայտնաբերված հակասությունների և նման հակասություններ պարունակող առաջարկների մերժում ու ծրագրի վերանայում.

14) դատախազության ներքին ցանցում ծրագրի վերջնական ընդունում.

15) ոստիկանությունը տեխնիկական սարքավորումներով համալրում.

16) Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներմուծում.

17) ոստիկանության աշխատողների վերապատրաստում, ուսումնական այցեր, փոխանակման ծրագրեր, որոնք պետք է կազմակերպեն կազմակերպված հանցավորության ոլորտի փորձագետները.

18) ԶԱՆԳ (արդարադատությունը խթանող գաղափարների մշակում) ծրագրի մշակում և ընդունում։

 

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԸ

 

31. Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը կֆինանսավորվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ուղղակի բյուջետային միջոցներից, ոլորտային բյուջետային միջոցներից և (կամ) այլ դրամաշնորհներից ու վարկերից։ ԻԲԾ–ները կիրականացվեն տարբեր մեթոդների օգտագործմամբ՝ տեխնիկական օժանդակություն, աշխատանքային պայմանագրեր, մատակարարման պայմանագրեր, Թվինինգ, ԹԱՅԵՔՍ, Սիգմա, ԵՄ-ի խորհրդատվական ծառայությունների մատուցում և այլն։

32. Առաջնային շահագրգիռ կողմերն այն կազմակերպություններն են, որոնք կից ներկայացվող գործողությունների նկարագրում սահմանվել են որպես պատասխանատու ինստիտուտներ։ Երկրորդային շահագրգիռ կողմերը ճյուղային նախարարություններն են, պետական գերատեսչությունները և տվյալ ոլորտում գործող հանրային ինստիտուտները։ Անուղղակի շահառուները մասնավոր կազմակերպություններն են, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և լայն հասարակությունը, որոնք օգուտ կքաղեն պետական մարմինների առավել բարձր արդյունավետությունից և առավել որակով ծառայություններից։

33. Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի նախապատրաստման և իրականացման ընդհանուր համակարգող է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով վարչության ԾԿԳ–ն Համապարփակ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի ընթացիկ աշխատանքների ծրագրավորման և իրականացման կողմ է։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարների տեղակալները պատասխանատու են համապատասխան ճյուղերի գծով գործողությունների համակարգման համար։ Ստեղծվել է ՊԿՄԶՀԾ համակարգող կոմիտե, որը կազմված է ինստիտուցիոնալ բարեփոխումների զարգացումների մասով հիմնական շահագրգիռ կողմերից։ ՊԿՄԶՀԾ-ի համակարգման կոմիտեն կարող է ներկայացուցիչներ հրավիրել դոնոր/ միջազգային ֆինանսական կազմակերպություններից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, եթե օրակարգով նման բան պահանջվում է։

Առանձին գործողությունների իրականացման համար պատասխանատու կառավարական մարմինները սահմանված են կից ներկայացվող աղյուսակում։

 

IX. ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

34. ԻԲԾ–ները պարբերաբար դիտանցվելու են։ Ձեռք բերված տեղեկությունները կօգտագործվեն առաջընթացը և տրամադրված օժանդակության ազդեցությունը գնահատելու համար։ Դրանք նաև կօգտագործվեն որպես հիմք՝ ԻԲԾ–ները վերանայելու և թարմացնելու համար։ ԻԲԾ–ների դիտանցման և գնահատման ընդհանուր պատասխանատվությունը վերապահվում է ազգային ՊԿՄԶՀԾ համակարգողին։

35. Սույն հավելվածի, NN 1 և 3 հավելվածների աղյուսակներում նշված ինստիտուտները, որոնք նշանակված են որպես պատասխանատու ինստիտուտ, իրենց իրավասությունների սահմաններում կանոնավոր կդիտանցեն այդ գործողությունների իրականացումը։ Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անվամ պատասխանատու ինստիտուտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և ՊԿՄԶՀԾ ազգային համակարգողի գրասենյակ՝ որպես ճյուղային համակարգող կներկայացնի ընթացիկ հաշվետվություն։ Այդ հաշվետվություններում ամփոփվում է ծրագրերի իրականացման առաջընթացի տեմպը, ուշացումների պատճառները, ուղղիչ գործողությունների վերաբերյալ առաջարկները և գործողության հաջող ավարտի մասով բոլոր հնարավոր և իրական խոչընդոտները։ Այդ հաշվետվություններում նաև նշվում է մինչև տվյալ պահը կատարված ծախսերի ամփոփագիրը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնող ճյուղային համակարգողը պատասխանատու կլինի՝ որոշելու համար, թե արդյոք պետք է ձեռնարկվի ուղղիչ գործողություն, և եթե՝ այո, ապա՝ ինչպիսի։

36. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնող ճյուղային համակարգողը կնախապատրաստի տարեկան ընթացիկ հաշվետվություն և այն կներկայացնի ՊԿՄԶՀԾ ազգային համակարգողին։ Տարեկան ընթացիկ հաշվետվությունը կգնահատի գործողությունների իրականացման մասով առաջընթացը՝ իրենց ճյուղային ԻԲԾ–ի գծով, կպարզաբանի ուշացումները և կսահմանի գործողությունների հաջող ավարտի համար պոտենցիալ և իրական սահմանափակումները։ Տարեկան ընթացիկ հաշվետվությունը նաև կպարունակի գործող ԻԲԾ–ներում փոփոխություններ կատարելու և նոր գործողություններ ներառելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություններ։

 

X. ԴՈՆՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

37. Ներկայումս գոյություն չունի որևէ կառույց, որը պատասխանատու կլինի դոնորների ընդհանուր համակարգման համար։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ դոնորների համայնքի նախաձեռնությամբ տեղի են ունենում դոնորների ընդհանուր հանդիպումներ, որոնց ներկա է լինում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

NN
ը/կ

Գործողությունը

Նպատակը և համառոտ նկարագիրը

Ակնկալվող արդյունքը (արդյունքները)

Ձեռքբերման ցուցանիշը

Վերջնա-
ժամկետը

Պատասխանատու մարմինը
(մարմինները)

Բյուջեն
(եվրո)

ՀՀ պետական բյուջեի
միջոցներ/
բնաիրային օժանդա-
կությունը

Դոնորի կողմից ցուցաբերվող անհրաժեշտ օժանդակության տեսակը

Դոնորի պարտա-վորությունը, եթե այդպիսին կա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

I. Ընդհանուր համակարգում

1.

ԱԱԱ-ի ինստիտուտների ֆունկցիոնալ ուսումնասիրություններ

իրականացնել ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցություններում և ԽՀԱԱԳ–ին առնչվող գործողությունների իրականացման գործում ներգրավված հիմնական ինստիտուտների ֆունկցիոնալ ուսումնասիրություն և ինստիտուցիոնալ զարգացման համապարփակ ծրագրերի մշակում

մշակված ֆունկցիոնալ ուսումնասիրություններ

 

հիմնական ինստիտուտներում կառուցվածքային և ընթացակարգային բարեփոխումների հարցերով առաջարկներ

 

առաջարկվող փոփոխությունները կառավարելու ռազմավարական ծրագրեր

ռազմավարական ծրագրերի հաստատում ՀՀ կառավարության կողմից


 

ինստիտուտների կողմից կառավարման և ընթացակարգային բարեփոխումների իրականացում

2012 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

O,5 մլն եվրո

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն
կամ ԵՄԽԽ

 

2.

ԱԱԱ-ի շուրջ բանակցություններով և դատաիրավական ու ոլորտային բարեփոխումներում ներգրավված՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 3 հիմնական վարչությունների կարողությունների հզորացում

հզորացնել իրավական օժանդակության վարչության, միջազգային իրավական հարաբերությունների վարչության և օրենսդրության վերլուծության ու կատարելագործման վարչության տեխնիկական ենթակառուցվածքի կարողությունները՝ տեխնիկական սարքավորումների և գրասենյակային կահույքի ձեռքբերման միջոցով

գրասենյակային անհրաժեշտ սարքավորումների և կահույքի ձեռքբերում՝ համակարգիչներ, ծնկադիրներ, ֆաքս, տպիչներ, օդորակիչներ, սկաներներ/պատճենահանման մեքենաներ, գրասենյակային կահույք և այլ գրասենյակային սարքավորումներ

Սարքավորումները տեղադրված են և օգտագործվում են ամենօրյա աշխատանքում։

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարու-թյուն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

մատակարարման պայմանագիր

 

3.

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական օժանդակության վարչությանը, միջազգային իրավական հարաբերությունների վարչությանը և ԱԱԱ-ի շուրջ բանակցություններում և դրանց իրականացման գործում ներգրավված այլ նախարարությունների աշխատակազմերի վարչությունների և ստորաբաժանումների կարողությունների զարգացման այլ միջոցառումներ

կազմակերպել մասնագիտացված վերապատրաստման դասընթացներ ու սեմինարներ և նպաստել փորձագետների կարճաժամկետ այցերին

վերապատրաստման դասընթացներ միջազգային առևտրի, բանակցային հմտությունների թեմաներով, անգլերենի դասընթացներ,
ուսումնական այցեր դեպի ԵՄ-ի նոր անդամ պետություններ

վերապատրաստման միջոցառումների, ուսումնական այցերի, անգլերենի դասընթացների թիվը,
միջազգային առևտրի, ԵՄ-ի հարցերով բավարար գիտելիքներ և անգլերենի իմացության բարձր մակարդակ ունեցող փորձագետների թիվը,
ԵՄ-ի ինստիտուտներ գործուղված փորձագետների թիվը

2012-2014 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն


 

ճյուղային նախարարություններ և գերատեսչություններ

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն

Թվինինգներ

 

II. Արդարադատության մատչելիությունը, դատական համակարգի անկախությունն ու արդար դատավարության իրավունքը

Արդարադատության մատչելիությունը

4.

Հանրային պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացում

բարելավել պետության կողմից անվճար տրամադրվող իրավաբանական օգնության որակը, ապահովել հանրային պաշտպանի գրասենյակն անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և համակարգչային ծրագրերով (Windows, Office, հակավիրուսային ծրագրեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրության տվյալների բազա)

անհրաժեշտ գրասենյակային սարքավորումների ձեռքբերում՝ ծնկադիրներ, տպիչներ, սկաներներ,
անհրաժեշտ համակարգչային ծրագրերով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության տվյալների բազայով ապահովում

առնվազն 50 հանրային պաշտպանների տրվում է սեփական ծնկադիրներ
(windows, office, հակավիրուսային ծրագրերի և «Արլիս»–ի տեղադրմամբ), սկաներներ ու տպիչներ

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

80000 եվրո

Կիրառելի չէ։

մատակա-րարման պայմանագիր

 

Քրեական արդարադատություն

5.

Նոր արդյունավետ կանխարգելիչ միջոցներ տեղծելու և դրանք իրականացնելու հնարավորությունները սահմանող ուսումնասիրություն

ողջամիտ կերպով մեծացնել այլընտրանքային կանխարգելիչ միջոցների կիրառությունը՝ սահմանափակելու համար նախնական կալանավորման կիրառությունը

Այս ուսումնասիրությունը հնարավորություն կտա սահմանելու ՀՀ–ում արդյունավետ կանխարգելիչ միջոցների շրջանակը։

ավարտված ուսումնասիրություն

2012 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

Տեխնիկական աջակցությունը տրամադրված է ԹԱՅԵՔՍ սեմինարների և (կամ) Շրջանակային պայմանագրի միջոցով։

 

6.

Ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված օրենսդրության փոփոխություն՝ կանխարգելիչ միջոցների շրջանակը մեծացնելու նպատակով

արդյունավետ այլընտրանքային կանխարգելիչ միջոցների կիրառում, օրինակ՝ ոստիկանությունում գրանցումը, տնային կալանքը և գրավի դիմաց ազատումը

այլընտրանքային կանխարգելիչ միջոցների կիրառության ընդլայնում՝ սահմանափակելու համար նախնական կալանավորման կիրառությունը

Ընդունվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

ՀՀ պետական բյուջե

տեխնիկական աջակցություն

 

7.

Ապահովել, որ գոյություն ունենա մեղադրյալին ազատության մեջ թողնելու կանխավարկածը՝ նախքան նրան դատապարտելը

սահմանափակել մեղադրյալի ազատությունը միայն հիմնավոր և բացառիկ դեպքերում

կալանավորումը կարող է կիրառվել մեղադրյալի նկատմամբ միայն, եթե մյուս կանխարգելիչ միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը և հանրային շահերի բավարար պաշտպանվածությունը

արդյունավետ այլընտրանքային կանխարգելիչ միջոցների կիրարկում

Ընդունվել են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն


 

դատախազություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

ՀՀ պետական բյուջե

տեխնիկական աջակցություն

 

8.

Դատավորների, դատախազների և հանրային պաշտպանների վերապատրաստում՝ արդյունավետ այլընտրանքային կանխարգելիչ միջոցների թեմաներով

ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունավետ կիրարկման համար հարկավոր է իրականացնել համապատասխան վերապատրաստումներ

Վերապատրաստումների և նոր գիտելիքների միջոցով դատավորները, դատախազները և հանրային պաշտպանները տեղեկացվում են ընդունված օրենսդրական փոփոխությունների և դրանց կիրարկմանը վերաբերող հարցերի մասին ։

Բոլոր դատախազները, հանրային պաշտպանները և քրեական գործերով դատավորներն անցել են վերապատրաստում։

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն


 

դատական դեպարտամենտ


 

դատախազություն
փաստաբանների
պալատ

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն՝ տրամադրված ԹԱՅԵՔՍ սեմինարների միջոցով և ըստ Շրջանակային պայմանագրի

 

Վարչական արդարադատություն

9.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հայեցակարգի մշակում

ստեղծել ազգային (և անհրաժեշտության դեպքում՝ միջազգային փորձագետներից բաղկացած) աշխատանքային խումբ, որը կմշակի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հայեցակարգ

Վարչական իրավախախտումների կանոնների հայեցակարգի նախագիծը ներկայացվում է շահագրգիռ կողմերին։

Հայեցակարգն ընդունվել է։

2012 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն

 

10.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծում

ՀՀ տարբեր օրենսդրական ակտերում նշված վարչական իրավախախտումները կամփոփվեն մեկ օրենսդրական ակտում

Վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագիծը ներկայացվում է շահագրգիռ կողմերին։

Վարչական իրավախախտումների նոր օրենսգիրքն ընդունվել է։

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն

 

11.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի թեմաներով վերապատրաստումների իրականացում

Նոր օրենսգրքի արդյունավետ կիրարկման բարելավում ՀՀ վարչական դատարանի դատավորների կողմից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը և դրա կիրարկման մանրամասները կներկայացվեն ՀՀ վարչական դատարանի դատավորներին

ՀՀ վարչական դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով կարգավորվող հարցերի վերաբերյալ

2013 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

դատական դեպարտամենտ

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

տեխնիկական աջակցություն

 

12.

Տնային կալանքի վերահսկման էլեկտրոնային մեխանիզմների համակարգչային ծրագրերի կիրառում՝ որպես կանխարգելիչ միջոց

Համապատասխան տեխնիկական սարքավորումների օգնությամբ հնարավոր կլինի տնային կալանքը կիրառել որպես պատիժ և (կամ) կանխարգելիչ միջոց ու իրականացնել վերահսկում։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը տրամադրել համապատասխան տեխնիկական սարքավորումներ

 X թվով մարդիկ օգտվում են այլընտրանքային պատժամիջոցների կիրառությունից՝ նոր համակարգի միջոցով։

2014 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

30000 եվրո

Կիրառելի չէ։

մատակարարման պայմանագիր

 

13.

Կարողությունների հզորացում՝ տեխնիկական սարքավորումներ գնելու միջոցով

ամրապնդել ազատազրկման վայրերի տեխնիկական ենթակառուցվածքները՝ դրանք տեխնիկական սարքավորումներով և կահույքով համալրելու միջոցով

տեխնիկական մասնագրերի և մրցույթի փաստաթղթերի նախապատրաստում

Մրցույթը մեկնարկեց հաջողությամբ։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

0.1 մլն եվրո

 

տեխնիկական աջակցություն

 

14.

Ազատազրկման առկա վայրերի վերանորոգում, այդ թվում՝ անվտանգության տեխնոլոգիայի համակարգերի տեղադրում

բարելավել ազատազրկման վայրերի հարմարությունները և պայմանները

Ազատազրկման վայրերի ենթակառուցվածքը և պայմանները հասնում են եվրոպական ստանդարտներին։

Մեկ ազատազրկման վայր վերանորոգվել է։

2014 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն

460000 եվրո

Կիրառելի չէ։

մատակարարման պայմանագիր

 

Միգրացիայի, ապաստանի և սահմանների կառավարում

15.

Տեղեկատվական համակարգի ստեղծում՝ միգրացիայի հոսքերն արձանագրելու համար

համընդհանուր տեղեկատվական համակարգի ստեղծում՝ պետական մարմինների կողմից՝ նշված ստորաբաժանումում միգրացիայի հոսքերն արձանագրելու համար: Այն կնպաստի տեղեկատվության հավաստիության մեծացմանը ՀՀ բնակչության շրջանում միգրացիայի փոփոխությունների առումով և կապահովի տեղեկությունների ամբողջականությունը միգրացիայի հոսքերի առնչությամբ

համակարգիչներ՝ միգրացիայի տվյալների վերլուծության համակարգի համար

Նկարագրական զեկույցում նշված նպատակն իրականացվել է։

2013 թ.

Միգրացիոն պետական ծառայություն


ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

մոտավորապես 50000 եվրո

մասնագետների ներգրավում և աշխատավարձերի վճարում, աշխատավայրի տրամադրում

ԹԱՅԵՔՍ-ի ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր (վերապատ-
րաստումների համար)


 

համակար-
գիչների և համակարգչային ծրագրերի ձեռքբերման պայմանագիր

 

Թվինինգ

 

16.

Փաստերով հիմնավորված աշխատանքային միգրացիայի ուժեղացում՝ Հայաստանում

Իրազեկության բարձրացման քարոզարշավներ, որոնք նպաստում են շրջանառու միգրացիային՝ Հայաստանի քաղաքացիների շրջանում և բացատրում են եվրոպական միգրացիայի, զբաղվածության ու աշխատանքի կարգավորման հարցերը։

«Umbrella» զբաղվածության գործակալությունների տեղեկատվական աջակցության համակարգի ստեղծում (ULISSES) ԵՄ-ի երկրներում աշխատանքի պահանջարկի մասին վերջին տվյալները հավաքելու, մշակելու և կիրառելու համար. տվյալների հավաքագրման, վերլուծության և քաղաքականությունների մշակման գործողությունների բարելավում ու օրենսդրական շրջանակի կատարելագործում

Աշխատանքի վերաբերյալ երկկողմանի համաձայնագրերն ստորագրված են, շրջանառու միգրացիայի մակարդակը բարձրացել է։

2013 թ.

Միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Զբաղվածության պետական ծառայություն

զբաղվածության մասնավոր գործակալություններ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կենտրոնական բանկ

2450035 եվրո

Կիրառելի չէ։

 

Ֆինանսական միջոցները՝ ԵՄ, իրականացնող կազմակեր-
պություն՝
ՄԶՄԿ, ՄՄԿ

16.1.

Հզորացնել միգրացիայի վերաբերյալ տվյաների հավաքագրման, վերլուծության և քաղաքականության ձևավորման ազգային կարողությունները

«Umbrella» զբաղվածության գործակալությունների տեղեկատվական աջակցության համակարգի ստեղծում (ULISSES)՝ ԵՄ-ի երկրներում աշխատանքի պահանջարկի մասին վերջին տվյալները հավաքելու, մշակելու և կիրառելու համար. տվյալների հավաքագրման, վերլուծության և քաղաքականությունների մշակման գործողությունների բարելավում և օրենսդրական շրջանակի կատարելագործում

ULISSES–ը ներդրված է և աշխատանքի առաջարկի և պահանջարկի համապատասխանության աճ է գրանցված.
բարելավվել են միգրացիայի մասին տեղեկությունների և տվյալների հավաքման ու մշակման մեխանիզմները և ընթացակարգերը

16.2.

Բարձրացնել միգրացիայի կառավարման մասով օրենսդրության և ԵՄ-ի կանոնագրքի միջև հնարավոր համապատասխանեցման իրազեկությունը

Միգրացիայի կառավարման մասով ազգային կարգավորող օրենսդրության և ընթացակարգերի ու ԵՄ-ի կանոնագրքի համապատասխանեցման զարգացման պլանի մշակում

Համապատասխանեցման Զարգացման պլանը մշակվել է և օրենսդրությունը կիրարկվել է

17.

Հոլանդիայից հայրենիք վերադարձած հայերին վերադառնալուց հետո օժանդակության տրամադրում

Խթանել Հոլանդիայում ապրելու օրինական իրավունք չունեցող առնվազն 30 Հայաստանի քաղաքացիների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը և կանխել նրանց անկանոն կրկնակի միգրացիան ԵՄ-ի անդամ պետություններ (կայուն վերադարձ)՝ վերջիններիս տրամադրելով խորհրդատվություն և աշխատանք գտնելու հարցում ուղղորդում

Կամավոր և ոչ կամավոր վերադարձած անձանց աշխատանքի և ինքնազբաղվածության հարցում օժանդակություն

Կամավոր և ոչ կամավոր վերադարձած այն միգրանտների թիվը, որոնք հաջողությամբ ինտեգրվել են հայկական տնտեսության և հայ հասարակության մեջ

2012 թ.

Միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

50985 եվրո

Հաշվի կառնվի

 

Ֆինանսական միջոցներ՝ ԵՄ, իրականացնող կազմակեր-
պություն՝ ՄԶՄԿ

Վերադարձած անձանց կրթության և վերապատրաստման հարցում օժանդակություն (այդ թվում՝ երեխաների կրթության և մասնագիտական կրթության ու մասնագիտական հմտությունների զարգացման հարցում)

Բուժօգնություն (այդ թվում՝ կամավոր բժշկական զննում և հիվանդությունների ախտորոշում, անհրաժեշտության դեպքում՝ բուժօգնության տրամադրում, սոցիալհոգեբանական խորհրդատվություն և օգնություն)

Իրավաբանական օգնություն (այդ թվում՝ իրավաբանական, աշխատանքի շուկայի, սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվությունը և խորհուրդներ. փաստաթղթերի հետ կապված օժանդակություն և այլն)

18.

Օժանդակություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ՄՊԾ-ին՝ Միգրացիայի կառավարման գործողությունների համապարփակ ծրագիր մշակելու հարցում

Օժանդակել Հայաստանի Հանրապետությանը և ոչ կառավարական կազմակերպություններին երկրի միգրացիայի կառավարման համակարգի բարելավման հարցում՝ դրա համար մշակելով Ազգային գործողությունների ծրագիր՝ պետական միգրացիոն ռազմավարություն իրականացնելու համար

Գործողությունների ազգային ծրագիրը մշակելու հարցում օժանդակություն

Բոլոր շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելու օժանդակություն

Գործողությունների ազգային ծրագիրը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության կողմից

2011 թ.

Միգրացիոն պետական ծառայություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

ՄԶՄԿ-ն տրամադրում է 2 ազգային փորձագետներ

 

Ֆինանսական միջոցներ՝ ԵԱՀԿ,
ԱՄԿ և «Կարիքավոր մարդիկ»,
Տրամադրվում է ազգային փորձագետ
ՄԶՄԿ–ի կողմից

19.

Միգրացիոն պետաան ծառայությանն օժանդակություն Հայաստանում միգրացիայի կառավարումն ամրապնդելու հարցում

Համապատասխանեցնել միգրացիան և ապաստանը կարգավորող իրավական դաշտը ԵՄ-ի կանոնագրքի համապատասխան բաժնին

ԵՄ-ի կանոնագրքի՝ միգրացիաները և ապաստանը կարգավորող իրավական շրջանակը որոշակիացված է և ՀՀ օրենքների, օրենսդրական ակտերի և կանոնակարգերի համապատասխանեցումն ընթացքի մեջ է

Օրենքները և օրենսդրական ակտերը փոփոխվել են՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ-ի իրավական դաշտին

2014 թ. հուլիս

Միգրացիոն պետական ծառայություն

1 մլն եվրո

Կիրառելի չէ։

Թվինինգ ծրագիր

 

19.1.

Խթանել միգրացիայի կառավարման համակարգի արդյունավետությունն ու Հայաստանի՝ միգրացիայի հարցերով զբաղվող մարմինների միջև համագործակցությունը

Միգրացիայի հարցերով զբաղվող մարմինների միջև համագործակցությունը խորացել է՝ հնարավորություն տալով ՄՊԾ-ին ավելի լավ կատարելու իր գործառույթները

Բացերը սահմանվել և վերացվել են։ Համագործակցությունը խորացվել և ուժեղացվել է։ Անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները փոխանակվել են տարբեր կառավարական մարմինների միջև

19.2.

Ապաստանի և միգրացիայի գծով տվյալների մշակման և փոխանակման համապարփակ համակարգի կիրառում

Ապաստանի և միգրացիայի գծով տվյալների մշակման և փոխանակման համակարգը ստեղծվել է

Ներմուծվել են միգրացիայի գծով տվյալների մշակման և փոխանակման համակարգի ներմուծման հնարավորություններ։ Կազմվել և մշակվել է Միգրացիայի քաղաքականության տարեկան հաշվետվություն

20.

Կարողությունների հզորացում տեխնիկական սարքավորումների ձեռքբերման միջոցով

Հզորացնել ենթակառուցվածքի տեխնիկական կարողությունները՝ Վարչությունը համալրելով տեխնիկական սարքավորումներով

Տեխնիկական մասնագրերի և մրցույթի փաստաթղթերի նախապատրաստում

Մրցույթը հաջողությամբ մեկնարկել է

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Միգրացիոն պետական ծառայություն

0.1 մլն եվրո

 

Տեխնիկական աջակցություն

 

21.

ՀՀ-ում բիոմետրիկ պարամետրերով էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրում

Բիոմետրիկ պարամետրերով էլեկտրոնային անձնագրեր և նույնականացման քարտեր թողարկելու համակարգի իրականացում (էլեկտրոնային անձնագրեր և էլեկտրոնային նույնականացման քարտեր)

Էլեկտրոնային անձնագրերի պիլոտային թողարկում՝ սկսած 2012 թվականից։
Էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը ծրագրի վերջում հասցվել է ավարտին (2012 թվականի հուլիս)

Համակարգը ներդրվել է և ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը բարելավվել է

2012 թ. հուլիս

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

ՀՀ պետական բյուջե

 

Ֆինանսական միջոցներ՝
ՀՀ կառավա-
րություն

22.

ԵՄ-ի Միգրացիայի և ապաստանի ոլորտներում երրորդ երկրների հետ համագործակցության թեմատիկ ծրագրի շրջանակում «Հայաստանում միգրացիայի հոսքերի կառավարման հզորացում» ծրագիր

Հայաստանի քաղաքացիների կողմից անօրինական միգրացիայի կանխարգելում, վերադառնալ ցանկացողների վերաինտեգրում, Հայաստանից միգրացիային նպաստող պատճառների մեղմացում

Հայկական սփյուռքի համար համացանցային պորտալի ստեղծում, հայկական սփյուռքի շրջաններում դրամահավաքի ներուժի վերլուծություն, Պիլոտային զարգացման հիմնադրամի ստեղծում

Համացանցային պորտալը և Պիլոտային զարգացման հիմնադրամը ստեղծվել են

2012 թ.
հունվար

Սփյուռքի նախարարություն

միգրացիայի գծով համապատասխան մարմիններ

Միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և այլն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

 

Ֆինանսական միջոցները՝
ԵՀ և Չեխիայի կառավարություն

23.

ՀՀ ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժանմունքի կարողությունների զարգացում

Ոստիկանության կարողությունների զարգացում վերապատրաստման ծրագրերի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի առաջատար փորձագիտության փոխանակման միջոցով

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակում և վերապատրաստում

Վերապատրաստում անցած մարդկանց թիվը

2011 թ. հոկտեմբեր

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

 

Ֆինանսական միջոցներ՝ Թմրանյութերի
դեմ պայքարի և իրավապահ-
պանության հարցերով միջազգային
բյուրո, ԱՄՆ-ի
պետդեպար-
տամենտ

24.

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման համակարգերի աջակցություն (SCIBM)

Խթանել միջգերատեսչական, երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասի, ԵՄ-ի անդամ պետությունների և միջազգային այլ շահագրգիռ կողմերի միջև. նպաստել անձանց և ապրանքների սահմանային տեղաշարժին՝ միևնույն ժամանակ պահպանելով սահմանների անվտանգությունը

Կազմակերպվել են երկկողմ և բազմակողմ սեմինարներ ու ուսումնական այցեր, սահմանային անցակետերում տեղադրված են տեխնիկական սարքավորումներ

Հարավային Կովկասի երկրների միջև հաստատվել է միջգերատեսչական, երկկողմ և տարածաշրջանային համագործակցություն

2012 թ. հուլիս

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Մաքսային ծառայություն (Պետական եկամուտների կոմիտե) Բուսասանիտարական ծառայություն

Անասնաբուժական ծառայություն

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

 

Ֆինանսական միջոցներ՝ ԵՄ

Դատախազության համակարգի բարեփոխումներ

25.

Էլեկտրոնային կառավարման համակարգի մշակում և կիրառում՝ ՀՀ դատախազությունում վիճակագրական տվյալներ մշակելու նպատակով

Մշակել և իրականացնել համակարգչային էլեկտրոնային կառավարման համակարգ՝ վիճակագրական տվյալներ վերլուծելու համար, որը հնարավորություն կտա դադարեցնելու ներկայումս գործող ոչ արդյունավետ և մասնագիտական առումով անկատար վիճակագրության թղթային հաշվետվության համակարգի կիրառությունը

Մշակվել է վիճակագրական տվյալների վերլուծության էլեկտրոնային կառավարման համակարգ

Էլեկտրոնային կառավարման համակարգը ներդրվել և կիրառվում է։

2014 թ.

ՀՀ դատախազություն

Ընդհանուր գումարը կազմում է 134.8 մլն դրամ

Կիրառելի չէ։

Տեխնիկական աջակցություն

Ոչ

26.

Իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում՝ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության համար

Քրեական դատավարության մասնակից ֆիզիկական անձանց պետական պաշտպանության կառուցվածքային բարելավումներ

Պարզեցնել իրավական դաշտը՝ նպատակ ունենալով կազմելու օրենքի և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր՝ հիմնվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վրա

Իրավապահ համապատասխան մարմինների շրջանակում ստեղծել ինստիտուցիոնալ մարմիններ և մասնագիտացված ստորաբաժանումներ

Պաշտպանիչ միջոցների համար ապահովել ֆինանսավորում, փնտրել ֆինանսական աղբյուրներ

Իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրագործվել են, գործող քրեական արդարադատության արդյունավետությունը բարձրացվել է

2013 թ.

ՀՀ դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ դատական դեպարտամենտ

Ընդհանուր գումարը կազմում է 7200000 դրամ

Կիրառելի չէ։

 

Ոչ

27.

Դատախազության ներսում տվյալների շտեմարանի կառավարման նպատակով էլեկտրոնային կառավարման համակարգի մշակում և կիրառում

ՀՀ գլխավոր դատախազության ներսում մշակել և կիրառել արխիվների կառավարման համակարգ (ծրագրի կիրարկում և կարգավորում)

Ծրագրի ընթացիկ իրականացումը հնարավորություն կտա տեսնելու դատախազական գործունեության ու իրականացված աշխատանքների հետ կապված արխիվային փաստաթղթերի ամբողջական, համապարփակ և լիարժեք պատկերը

Էլեկտրոնային տվյալների կառավարման համակարգի և տվյալների շտեմարանի հարակից որոնիչի գործարկում։
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացվել է

2014 թ.

ՀՀ դատախազություն

Ընդհանուր գումարը կազմում է 40 մլն դրամ

Ծախսերը պետք է հաշվարկվեն

Տեխնիկական աջակցություն

Ոչ

28.

Դատախազական վերահսկողության խթանում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հարցերով դատավարությունների վերահսկողության հարցում

Հիմնվելով միջազգային լավագույն փորձի և, մասնավորապես, Իսրայելի մոդելի վրա՝ ՀՀ–ում մշակել և կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դատավարությունների դատախազական վերահսկողությունը կդարձնեն արդյունավետ

ՀՀ դատախազության ներկայացուցիչը ներգրավված է ԿԲ–ի կողմից ահազանգված՝ կասկածելի գործարքի նախնական գնահատման գործընթացում

X թվով՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքներով գործերի նկատմամբ հաջողությամբ կիրառվել է դատական վերահսկողություն

2012 թ.

ՀՀ դատախազություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ

Ծախսերը պետք է հաշ-վարկվեն։

Կիրառելի չէ։

 

Ոչ

Ոստիկանության ոլորտում բարեփոխումներ

Ընթացիկ գործունեություն

29.

Համայնքային ոստիկանության մոդելի ներմուծում Հայաստանում

Երևանի վարչական տարածքներում ոստիկանական կետերի ստեղծում. հանրային իրազեկության և վերապատրաստման ծրագրերի իրականացում

x վայրերում գործող համայնքային ոստիկանության փորձառություն

ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները՝ սերտորեն համագործակցելով համայնքի հետ

2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

1.049 մլն եվրո

211320 եվրո

837735 եվրո

ԵԱՀԿ

30.

Նյութատեխնիկական ապահովման խթանում՝ ոստիկանության կրթական համալիրի կրթական գործընթացի համար

Առաջատար կրթական տեխնոլոգիաների ներմուծում, աշխատակազմի վերապատրաստում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան

Ոստիկանության կրթական համակարգը գործում է։

Ոստիկանության նոր կրթական համակարգն արդյունավետորեն է գործում։

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

726415 եվրո

145283 եվրո

581132 եվրո

ԵԱՀԿ

31.

Հասարակական կարգի պաշտպանություն/ամբոխի կառավարում

ոստիկանությունում ամբոխի կառավարման հայեցակարգի կատարելագործում

Հայեցակարգի լիակատար ըմբռնում

Հայեցակարգը հիմնվում է եվրոպական ստանդարտների վրա

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

301 886
եվրո

58490 եվրո

243396 եվրո

ԵԱՀԿ

32.

Ընտանեկան բռնությունների դեմ պայքար

Ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերման արդյունավետության բարձրացում

Ընտանեկան բռնությունների դեպքերն արդյունավետորեն լուծվում են ոստիկանության կողմից

Ընտանեկան բռնությունների հետ կապված արդյունավետ գործողություններ

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

75 471 եվրո

15 094 եվրո

60 377 եվրո

ԵԱՀԿ

Պլանավորված գործողություն

33.

Ոստիկանության և զանգվածային լրատվամիջոցների միջև հարաբերությունների բարելավում

Ոստիկանությանն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով համալրում, սեմինարների, հանդիպումների կազմակերպում և իրականացում

Զանգվածային լրատվամիջոցների շրջանում հանրային իրազեկման մակարդակի բարձրացում ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ

Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների մասին հանրային իրազեկումը բարձրացվել է։

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

147169 եվրո

28302 եվրո

118868 եվրո

ԵԱՀԿ

34.

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող ծրագրեր

Ոստիկանության հետ վերապատրաստում անցկացնելուն ուղղված աշխատանքներ/կազմակերպված հանցավորության բնագավառում փորձագետների կողմից կազմակերպված ուսումնական այցեր, փոխանակման ծրագրեր

Ոստիկանության աշխատողների վերապատրաստումը, ուսումնական այցերը, փոխանակման ծրագրերը կազմակերպված են

Ոստիկանության աշխատողները վերապատրաստվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում

2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

113 207 եվրո

22642 եվրո

90566 եվրո

ԱՄՆ-ի դեսպանատուն

35.

ԶԱՆԳ (զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները) ծրագիր

Իրավական սոցիալականացման ծրագիր, որի նպատակը համայնքային իրավական օգնության կենտրոններ ստեղծելն է Երևանում և մարզերում։ Ծրագիրն ուղղված է իրավախախտ անչափահասների հետ աշխատանքին՝ նպատակ ունենալով օգնելու նրանց գիտակցել հանցանքը և աշխատել վերապատրաստված ոստիկանների հետ

Ոստիկանությունն աշխատում է անչափահասների հետ՝ օգնելով նրանց գիտակցելու իրենց կողմից կատարված հանցանքը

Ոստիկանությունն աշխատում է իրավազանց անչափահասների հետ համայնքային իրավական օգնության կենտրոնների միջոցով

2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

28302 եվրո

5660 եվրո

22641 եվրո

ԱՄՆ-ի դեսպանատուն

36.

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման համակարգեր

Սահմանների կառավարման ռազմավարության և իրավական դաշտի կատարելագործում

Սահմանային անցակետերի աշխատանքային գործառույթների մշակում

Պիլոտային ծրագիր, որի նպատակը սահմանային անցակետերը սարքավորումներով համալրելն է

Սահմանների կառավարման կարողություններն ամրապնդվել են և իրավական դաշտը վերանայվել է

Սահմանային անցակետերի գործառույթները բարելավվել են

Սահմանային անցակետերի համար տրամադրվել են սարքավորումներ և իրականացվել են

Սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) պիլոտային ծրագրերը

Սահմանների կառավարումն իրականացվում է կատարելագործված կարողություններով, օրենսդրությունն ընդունված է, սահմանային անցակետերը տեխնիկապես զինված են։
Սարքավորումներն օգտագործվում են սահմանային անցակետերում՝ արդյունավետ ՍՀԿ ծառայություններ մատուցելու համար

2013 թ. մարտ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

235849 եվրո

47170 եվրո

188679 եվրո

ԵՄ-ի ֆինանսավորում

Իրականացնող կողմ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

Պահանջվող ծրագրեր

37.

Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի կարողությունների զարգացում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի, դրա նյութատեխնիկական ապահովման հզորացում

Հայաստանի Հանրապետության ոստիկանության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքը հզորացվել է, և կարողությունները զարգացվել են

ՀՀ ոստիկանության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքը գործում է հզորացված կարողություններով

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

339623 եվրո

67924 եվրո

271698 եվրո

Պահանջվում է ՊԿՄԶՀԾ-ից

38.

Հայաստանի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կարողությունների հզորացում, այդ թվում՝ տվյալների բազայի ստեղծում

Հայաստանի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կարողությունների հզորացման, այդ թվում՝ տվյալների բազայի ստեղծման նպատակով կարիքների գնահատում

Հայաստանի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը տրամադրվել են անհրաժեշտ տեխնիկական և այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը գործում է հզորացված կարողություններով և տվյալների բազան հասանելի է

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

226415 եվրո

45283 եվրո

181132 եվրո

Պահանջվում է ՊԿՄԶՀԾ-ից

39.

Ոստիկանության՝ Հասարակության հետ կապերի և մամուլի վարչության կարողությունների հզորացում՝ նպատակ հետապնդելով բարելավել ոստիկանության գործունեության տեսանելիությունը

Ոստիկանության՝ Հասարակության հետ կապերի և մամուլի վարչության կարողությունների զարգացում՝ նպատակ ունենալով մեծացնելու ոստիկանության գործունեության տեսանելիությունը. մասնագետների այցելություններ. վերապատրաստում, ԵՄ-ի երեք երկրներ կրթական այցեր

Ոստիկանության՝ Հասարակության հետ կապերի և մամուլի վարչության՝ կարողությունները զարգացել են՝ բարձրացնելով ոստիկանության գործունեության տեսանելիությունը

Ոստիկանության՝ Հասարակության հետ կապերի և մամուլի վարչությունն ապահովում է ոստիկանության գործունեության տեսանելիությունը

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

37736 եվրո

7547 եվրո

30189 եվրո

Պահանջվում է ՊԿՄԶՀԾ -ից

40.

Ամբոխի վերահսկման հարցերով հատուկ բանակցողների ներգրավման դեպքերի վերաբերյալ ծրագրի իրականացում (ուժի գործադրում)

Ամբոխի կառավարման, ուժի կիրառման և հատուկ բանակցողի ներգրավելու դեպքերի վերաբերյալ Ոստիկանության աշխատողների վերապատրաստման ծրագրերի պլանավորում և մշակում

Ոստիկանության համապատասխան աշխատողներն անցնում են վերապատրաստում ամբոխի կառավարման, ուժի կիրառման և հատուկ բանակցող ներգրավելու դեպքերի հարցերով՝ հաշվի առնելով ԵՄ–ում գործող պրակտիկան

Ոստիկանության աշխատողները տեղյակ են ամբոխի վերահսկման, ուժի կիրառման և հատուկ բանակցող ներգրավելու դեպքերի մասին

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

37736 եվրո

7547 եվրո

30189 եվրո

ԵՄ Թվինինգ

41.

Աջակցել ՀՀ ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վարչությանը

ՀՀ ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վարչության համապատասխան աշխատողներն անցնում են վերապատրաստում՝ թմրանյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարում նորագույն տեխնոլոգիաների կիրառության մասին

ՀՀ ոստիկանության աշխատակազմն անցել է թմրանյութերի տարածման միտումների և ուղիների վարչական վերահսկողության թեմաներով վերապատրաստում։ Վարչության աշխատողները վերապատրաստում են անցել թմրանյութերի դեմ պայքարի տվյալների բազայի կիրառության մասին

Վարչական կառուցվածքը կազմավորված է, և աշխատակազմի վարչական և գործառութային կարողությունները մշակված են

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

188679 եվրո

37736 եվրո

ԹԱՅԵՔՍ
150943 եվրո

ԵՄ

42.

Ոստիկանության վարչության կարողությունների հզորացում՝ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման միջոցով

Ամրապնդել ոստիկանության տեխնիկական ենթակառուցվածքի կարողությունները՝ Ոստիկանությունը համալրելով նոր տեխնիկական սարքավորումներով և գրասենյակային կահույքով

Տեխնիկական մասնագրերի և մրցույթի հրավերի նախապատրաստում

Մրցույթը հաջողությամբ մեկնարկել է։

2012 թ.

ՀՀ արդարադատության նախարարություն և
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

0.1 մլն
եվրո

 

Տեխնիկական աջակցություն

ԵՄ ՊԿՄԶՀԾ

43.

ՀՀ ոստիկանությանը տեխնիկական սարքավորումներով համալրում

Ոստիկանության հաղորդակցության համակարգի արդիականացում, հատուկ և աշխատանքային հաղորդակցության միջոցների տրամադրում, ինստիտուցիոնալ տեղեկատվական և հեռախոսային ցանցի ներմուծում

Աշխատանքային վերահսկողության կենտրոնների ստեղծում Երևան քաղաքի և մարզերի ոստիկանության ստորաբաժանումներում. շարժական կենտրոնի ձեռքբերում. օպերատիվ
հետախուզական, օպերատիվ որոնողական և օպերատիվ-տեխնիկական ծառայությունների, դատաքրեագիտական ծառայությունների խթանում

Օպերատիվ-հետախուզական և դատաքրեագիտական գործունեության արդյունավետության բարձրացում

Օպերատիվ-հետախուզական և դատաքրեագիտական գործունեության ֆունկցիոնալ կարողության արդյունավետությունը բարձրացվել է

2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

22000 մլն դրամ

4000 մլն դրամ

18000 մլն դրամ

ԵՄ ՊԿՄԶՀԾ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2011 թ.

դեկտեմբերի 1-ի N 1161-Ա

որոշման

 

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(Խորը եվ համապարփակ ազատ առեվտրի ԳՈՏՈՒ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

I. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկնարկել է ինստիտուցիոնալ բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է բարելավել լայն բարեփոխումների գործընթացի կառավարումը և հանրային ծառայությունների ու ապրանքների մատուցման տեխնիկական և ֆինանսական արդյունավետությունն ու թափանցիկությունը: Բարեփոխումների գործընթացին օժանդակելու նպատակով Հայաստանի իշխանությունները գնում են դեպի Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի (այսուհետ` ԱՀ) շուրջ բանակցային գործընթացի և վերջինիս իրականացման, որի կարևոր բաղադրիչը հանդիսանալու է Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորումը (այսուհետ` ԽՀԱԱԳ):

2. ԱՀ-ի, ԽՀԱԱԳ-ի և մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ բանակցությունները և դրան հաջորդող իրականացման գործընթացն էական մարտահրավերներ են ներկայացնում, որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Այս նոր համաձայնագրերը ենթադրում են ինստիտուցիոնալ լայն բարեփոխումներ այն մարմիններում, որոնք պատասխանատու կլինեն համաձայնագրերից բխող պարտավորությունների իրականացման համար: Այս կարիքների շարքին է դասվում ներգրավված մարմիների ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը:

3. Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը (CIB) նպատակաուղղված է հենց այդ կարիքների հասցեագրմանը: Որպես նշված ծրագրի պլանավորման մի մաս Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Եվրոպական միությունն ստորագրել են Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակային փաստաթուղթ (2011-2013 թթ.) (այսուհետ` ՇՓ), որտեղ նախանշվել են լուծման անհրաժեշտություն ունեցող հիմնախնդիրները, առանձնացվել են հզորացման կարիք ունեցող մարմինները, նկարագրվել են օժանդակության տրամադրման հնարավոր մեխանիզմները: Երկու կողմերը ՇՓ-ն վավերացրել են 2010 թվականի նոյեմբերի վերջին, որտեղ ձևակերպված են բարեփոխումների երեք հիմնական ոլորտները, ինչպես նաև սահմանված են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի թիրախային հաստատությունները՝

1) ԱՀ-ի շուրջ բանակցությունների նախապատրաստական և բանակցային գործընթաց.

2) արդարադատություն, ազատություն և անվտանգություն.

3) ԽՀԱԱԳ-ի բանակցությունների նախապատրաստական գործընթաց։

4. Բարեփոխման այս ոլորտները հիմք են ապահովում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի երկրորդ մասի ծրագրման համար, ինչը ներառում է Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը (այսուհետ` ԻԲԾ)՝ նշված բաղադրիչների համար: ԻԲԾ-ները ինստիտուցիոնալ զարգացման բազմամյա ծրագրեր են ՇՓ-ում յուրաքանչյուր առանցքային մարմնի կամ մի շարք մարմինների խմբի համար: ԻԲԾ-ների նպատակն է բացահայտել ինստիտուցիոնալ կարողությունների բացերը, այդ բացերը լրացնելու համար մշակել գործողությունների շարք և նախանշել անհրաժեշտ ռեսուրսները (ֆինանսական, սարքավորումներ, տեխնիկական օժանդակություն և վերապատրաստում):

5. Սույն փաստաթուղթը ներկայացնում է ԽՀԱԱԳ-ի բաղադրիչի Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը: Ընդհանուր առմամբ, Ինստիտուցիոնալ բարեփոխումների երեք ծրագրերը հիմք են հանդիսանում ավելի լայն բարեփոխումների գործընթացի համար:

 Թեև ԻԲԾ-ները պատրաստվել են պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում, կարևոր է նշել, որ սա չի բացառում ԵՄ-ի անդամ պետությունների, այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներգրավվածությունը գործընթացի իրականացման աշխատանքներում:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Այս ինտիտուցիոնալ բարեփոխման գործընթացի ընդհանուր նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը և, մասնավորապես, հզորացնել ԽՀԱԱԳ-ի բանակցային, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ և մարդկային ռեսուրսների կարողությունները:

7. ԽՀԱԱԳ-ԻԲԾ-ի կոնկրետ նպատակներն են`

1) ապահովել միջազգային առևտրի խնդիրներին առնչվող նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը.

2) ապահովել Հայաստանի կողմից ԵՄ-ի ստանդարտներին համահունչ մտավոր սեփականության իրավունքների (այսուհետ՝ ՄՍԻ) սահմանումը և կիրարկումը.

3) ապահովել Հայաստանի կողմից ազգային օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը մոտարկելու ընդհանուր ծրագրի հաստատումը և դրան առնչվող սանիտարական և բուսասանիտարական ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը.

4) ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտներին և երկրի կարիքներին համապատասխան որակի ենթակառուցվածքի առկայությունը, ինչպես նաև որակյալ, լավ արժեք ունեցող և միջազգայնորեն ընդունելի ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

 

III. ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ

 

8. Արդյունքների և միջոցառումների մակարդակում ռիսկերը և ենթադրությունները ներկայացված են գործողությունների ծրագրում:

9. Նպատակներին առնչվող ենթադրությունները՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հետևել իր բարեփոխումների օրակարգին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Եվրոպական միությունը շարունակում են հավատարիմ մնալ Ասոցիացման համաձայնագրի, ԽՀԱԱԳ-ի և մուտքի արտոնագրերի հեշտացման և հետընդունման համաձայնագրի բանակցային գործընթացի իրականացման իրենց հանձնառություններին.

3) Եվրոպական միությունը շարունակում է իր օժանդակությունն Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի իրականացման ուղղությամբ, և պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում այս գործընթացին օժանդակելու նպատակով հատկացվող միջոցները տրամադրվում են ժամանակին, առանց ուշացումների:

10. Նպատակներին առնչվող ռիսկերը. Նպատակների իրագործումը բոլոր բարեփոխումների գործընթացներում ենթադրում է ռիսկեր: Ի թիվս այլնի, այդ ռիսկերը կարող են ներառել՝

1) տարածաշրջանային հնարավոր անկայունությունը.

2) Հայաստանի մակրոտնտեսական ճգնաժամը, ինչը կարող է խոչընդոտել երկրի համաֆինանսավորման հնարավորությունները.

3) թիրախային մարմինների բարձրաստիճան և միջին օղակների պաշտոնյաների դիմադրությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ.

4) ՒԲԾ-ների մշակման գործընթացի հետաձգումը կարող է հետաձգել պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցների հատկացման գործընթացը.

5) թիրախ հաստատությունները չեն կարողանում հատկացնել բավարար ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ՝ ԻԲԾ-ների իրականացման արդյունավետությունն ապահովելու համար:

 

IV. ԽՀԱԱԳ-Ի ԲԱՂԱԴՐԻՉԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

11. ԽՀԱԱԳ-ի բաղադրիչը ներառում է բարեփոխումների չորս հիմնական ոլորտները`

1) աջակցություն ԽՀԱԱԳ-ի բանակցությունների ընդհանուր համակարգում.

2) մտավոր սեփականության իրավունքներ.

3) սանիտարական և բուսասանիտարական (այսուհետ՝ ՍԲՍ) միջոցներ.

4) առևտրի տեխնիկական խոչընդոտներ (այսուհետ՝ ԱՏԽ):

12. Ընդհանուր համակարգում. ԵՀ-ի փաստահավաք առաքելությունը (2009թ. փետրվար) նախանշել է չորս առաջնային գերակայություններ, որտեղ Հայաստանի իշխանությունները պետք է էական առաջընթաց ապահովեն հնարավոր ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացի մեկնարկի համար: ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացը պահանջում է կառավարության թափանցիկ և արդյունավետ կառուցվածք՝ բանակցությունները վարելու համար, այդ թվում` նշանակված մարմին, գլխավոր բանակցող` համապատասխան հատուկ թիմով, ինչպես նաև ընդհանուր համակարգող: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշումը իրավական հիմք է ապահովում գործընթացում ներգրավված նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների պարտականությունների և ֆունկցիաների շրջանակների հստակեցման համար, ինչպես նաև որոշմամբ ձևավորվել է ԽՀԱԱԳ-ի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, նշանակվել է քաղաքական համակարգող, գլխավոր բանակցորդ ու տեխնիկական համակարգող և նախանշվել են նրանց գործունեության և գործառնության շրջանակները:

 2010 թվականի ընթացքում ձևավորվել են ԱՏԽ-ի, ՍԲՍ-ի և ՄՍԻ-ի հարցերով աշխատանքային երեք խմբեր, որոնք մշակել են համապատասխան ոլորտային ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր: 2011 թվականին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչությունում ձևավորվել է ԽՀԱԱԳ-ի բաժինը` ԽՀԱԱԳ-ի բանակցությունների նախապատրաստական աշխատանքների և բանակցային բուն գործընթացի համակարգման ապահովման նպատակով:

Ներկայիս իրավիճակը հետևյալն է. մշակվել և հաստատվել են ԽՀԱԱԳ-ի ընդհանուր համակարգման իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, այնուամենայնիվ գործողությունների ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսները մնում են անբավարար:

 13. Մտավոր սեփականության իրավունքներ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը (այսուհետ` ՄՍԳ) հիմնադրվել է 2002 թվականին և ունի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում: Այն ունի ընդհանուր իրավասություններ մշակելու և իրականացնելու պետական քաղաքականություն ՄՍԻ-ի պաշտպանության ոլորտում:

 ՄՍԳ-ն պատասխանատու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներում գտնվող ՄՍԻ-ի քաղաքականության իրականացման, մասնավորապես, ՄՍԻ-ի գրանցման (արտոնագրեր, ապրանքային նշաններ, արդյունաբերական նմուշներ, աշխարհագրական նշումներ, միասնական սխեմաների տոպոգրաֆիաներ), արդյունաբերական գույքի տվյալների բազայի թարմացման, մտավոր սեփականության պաշտոնական տեղեկագրի հրապարակման, օրենսդրության մշակման, միջազգային համագործակցության ձևավորման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման և ՄՍԻ-ին առնչվող ապրանքների և ծառայությունների մատուցման համար: ՄՍԳ-ն ունի գանգատարկման խորհուրդ` վարչական գանգատարկման դեպքերի համար: Էլեկտրոնային տվյալների բազան, տարեկան հաշվետվությունները և օրենսդրությունը, ինչպես նաև գանգատարկումների խորհրդի մասին տեղեկատվությունը հասանելի է ՄՍԳ-ի ինտերնետային կայքում: Դիմորդներին տրամադրվում է նաև փաստաթղթերի առցանց ներկայացման հնարավորություն:

 Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է միայն հեղինակային իրավունքների կոլեկտիվ կառավարման «Հայհեղինակ» կազմակերպությունը: Սակայն նախատեսվում է ձևավորել կատարողների և պրոդյուսորների կոլեկտիվ կառավարման նոր կազմակերպություններ:

 ՄՍԳ-ն ունի 50 հոգուց բաղկացած աշխատակազմ և նրան անհրաժեշտ կլինեն լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև ՄՍ-ի տեղեկատվական կենտրոնի հետ աշխատելու համար կարողություններ:

 2009 թվականին պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ ստեղծվել է Հայաստանի կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական բարձրաստիճան հանձնաժողով, որը նախագահում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը:

 Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել 2011 թվականի հունիսին:

 14. Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ սննդի անվտանգության պետական ծառայություն) ստեղծման արդյունքում բուսական և կենդանական ծագման սննդի անվտանգության հետ կապված բոլոր գործողությունները շղթայի բոլոր փուլերում` արտադրությունից մինչև վերջնական սպառումը, կենտրոնացվել են մեկ պետական մարմնում: Սննդի անվտանգության պետական ծառայությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ծառայության կազմում գործում են սննդի, անասնաբուժության և բուսասանիտարական անվտանգության երեք առանձին տեսչություններ, փորձարկման լաբորատորիա, ինչպես նաև սննդի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման անկախ վերլուծական կենտրոն: Սննդի անվտանգության պետական ծառայության ստեղծմամբ և համապատասխան իրավասու մարմինների միջև պարտականությունների և խնդիրների հստակեցմամբ բացառվել է դրանց կրկնորդումը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է ՍԲՍ-ի ոլորտում իրավական ակտերի նախագծերի մշակման, գոյություն ունեցող օրենքներում և կանոնակարգերում փոփոխությունների կատարման համար:

Ռիսկերի գնահատման գործընթացում համայնքը ներգրավելու և կայացված որոշումների պատշաճ գիտական հիմնավորումներն ապահովելու նպատակով կստեղծվի գիտական խորհուրդ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 26-ի N 711-Ա որոշմամբ ստեղծվել է սանիտարական և բուսասանիտարական հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբում ներգրավված են սննդի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարական հարցերով փորձագետներ և իրավաբաններ: Նախատեսվում է, որ ՍԲՍ-ի հարցերով աշխատանքային խմբի անդամները մասնակցելու են կրթական և վերապատրաստման ծրագրերի պատրաստմանը, ինչպես նաև մոտարկելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ԵՄ-ի օրենսդրությանը և իրականացնելու են որոշմամբ իրենց վերապահված այլ գործառույթներ: Վերապատրաստումը կկենտրոնանա ԵՄ-ի օրենսդրության, օրենսդրության մշակման հմտությունների զարգացման և կանոնակարգման ազդեցության գնամահատման, ինչպես նաև արտադրություն-վերամշակում-շուկայահանում շղթայում ձեռնարկատիրության (մասնավորապես` ՓՄՁ-ների) ոլորտը կանոնակարգող օրենսդրության մոտարկման հնարավոր ազդեցության չափման աշխատանքների վրա:

15. Առևտրի տեխնիկական խոչընդոտներ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է բարեփոխումներ ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկումների, ստուգումների և սերտիֆիկացման համակարգերում` ազգային տնտեսությունը նոր իրականությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության պահանջներին համապատասխանելու նպատակներով: Հիմնական բարեփոխումներն իրականացվել են 1999 թվականից` մի շարք նոր օրենքների, և մասնավորապես, «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ: Ինստիտուցիոնալ մակարդակում սկսել են գործել ստանդարտների և չափագիտության ինստիտուտները և հավատարմագրման գործակալությունը: Այդ ժամանակից ի վեր համակարգն էապես զարգացել է և ներկայումս որակի ենթակառուցվածքը ներառում է հետևյալ հաստատությունները՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որը գործում է որպես ստանդարտների, չափագիտության և համապատասխանության գնահատման ազգային ինստիտուտների համար լիազոր մարմին.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման գործակալություն, որն իրականացնում է հավատարմագրման գործընթացը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն, որն իրականացնում է ոչ սննդի արտադրանքի և չափող գործիքների շուկայի վերահսկողություն, ինչպես նաև չափող գործիքների և չափագիտական հսկողություն և հեղուկ վառելիքի որակի վերահսկողոթյուն.

4) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն հաստատում և հրապարակում է ազգային ստանդարտները.

5) «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որն ստեղծում, ապահովում և պահպանում է չափումների ազգային ստանդարտները և տարածում է չափման միավորները, ինչպես նաև իրականացնում է չափման գործիքների ստուգումներ և չափագիտական սերտիֆիկացում:

16. Օրենսդրության կիրարկումը վերահսկվում է համապատասխան ճյուղային նախարարության կազմում գործող տեսչությունների կողմից: Այնուամենայնիվ, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունն իրականացնում է տարբեր ոլորտներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի մեծ մասի ստուգումները:

17. Հայաստանի Հանրապետությունում գործում են պետական և մասնավոր փորձարկման լաբորատորիաներ և ապրանքների և ծառայությունների սերտիֆիկացման, ինչպես նաև կառավարման համակարգեր: 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրվել է 67 լաբորատորիա և 17 սերտիֆիկացման մարմին:

18. Հայաստանի Հանրապետութան որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ:

 

V. ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

19. Ընդհանուր համակարգում. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հստակ ցուցաբերել է պատրաստակամություն ԽՀԱԱԳ-ի բանակցությունների մեկնարկի ուղղությամբ, և հստակորեն սահմանվել են այդ բանակցությունների կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնուամենայնիվ դեռևս գոյություն ունեն մի շարք հասցեագրման ենթակա խնդիրներ`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն առևտրի և միջազգային պայմանագրերին և կազմակերպություններին անդամակցելու առաջնակարգ փորձառություն ունեցող աշխատողներով համալրում.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացում ներգրավված մարմինների միջև համակարգման արդյունավետ մեխանիզմների ձևավորում:

20. Մտավոր սեփականության իրավունքներ. մինչև այժմ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էական առաջընթաց է արձանագրել ՄՍԻ-ի համակարգի զարգացման և իրականացման ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի կարևոր դերը: Մտավոր սեփականության գործակալությունը գործում է միասնական և ունի համակարգման կենտրոնական դեր: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ստեղծվել է ՄՍԻ-ի ստորաբաժանում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էլ ձևավորել է լավ համագործակցության հիմքեր հիմնական շահառու մարմինների հետ: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ մեծածախ առևտրի կենտրոններում այլևս չեն վաճառվում ոչ լիցենզավորված DVD սկավառակներ, «Հայհեղինակ» ԿԿԿ-ն հաջողությամբ իրականացնում է հանրային իրազեկման բարձրացման միջոցառումներ: Ներկայումս հեռարձակող ընկերությունները, համերգային կազմակերպիչները, ռեստորանները և այլն վճարում են հեղինակային իրավունքի հոնորար: Մեկնարկել է կատարողների և պրոդյուսորների իրավունքների պաշտպանության ԿԿԿ-ի ստեղծման գործընթացը: Ստեղծվել է նաև ՄՍԻ-ի ոլորտում գործող նոր ՀԿ (մտավոր սեփականության իրավունքների կենտրոն): Այնուամենայնիվ, դեռևս գոյություն ունեն մի շարք մարտահրավերներ: Դրանց թվում են`

1) սահմանային հսկողության կիրարկում.

2) կլանելիության կարողությունների հզորացում: Մինչև չիրականացվեն նախնական փուլի բարեփոխումները, կա ռիսկ, որ 2012 թվականի Թվինինգ ծրագրի շրջանակներում տրամադրվող օժանդակությունը հնարավոր չի լինի հաջողությամբ իրականացնել.

3) քաղաքացիական վարույթների իրականացման օրենսդրական բարեփոփոխումներ` համաձայն ԵՄ-ի կիրարկման մասին N 2004/48/ԵՀ դիրեկտիվի.

4) դատավորների վերապատրաստում և ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման բարելավում.

5) ՄՍԻ-ի վերաբերյալ իրազեկման բարձրացում մտավոր սեփականության իրավատերերի և ավելի լայն հանրության շրջանակներում:

21. Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ. Հայաստանի Հանրապետության վարչարարության բոլոր մակարդակներում տրամադրվում է հստակ օժանդակություն բարեփոխումների իրականացման համար: Սննդի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին և ակնկալվում է, որ 2011 թվականի աշնանը դրանք կհաստատվեն: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ձևավորվել է ՍԲՍ-ի հարցերով աշխատանքային խումբ, որը պատասխանատու է լինելու ՍԲՍ-ի խնդիրների համակարգման և սննդի անվտանգության մասին իրազեկման արշավների կազմակերպման և իրականացման համար: 2012–2013 թվականների համար ակնկալվում է իրականացնել «Կենդանական ծագման սննդի և կերի անվտանգության վերահսկողությունը Հայաստանում» Թվինինգ ծրագիր, ինչպես նաև տրամադրել լրացուցիչ օժանդակություն օրենսդրության կիրարկման, ինստիտուցիոնալ զարգացման և ընդհանուր իրազեկման բարձրացման ուղղություններով: Հրատապ հասցեագրման կարիք ունեցող խնդիրները հետևյալն են`

1) մարդկային ռեսուրսների սահմանափակ կարողությունները և ֆինանսական միջոցների բացակայությունը կարող են հետաձգել ռազմավարության մեջ սահմանված նպատակների և գործողությունների ծրագրի իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և սննդի անվտանգության պետական ծառայության միջև համագործակցությունը կարող է ավելի լավ համակարգվել.

3) օրենսդրական ակտերի մշակման հմտություններ ունեցող աշխատողների փոքր թիվը կարող է հետաձգել օրենսդրական մոտարկման գործընթացը.

4) որոշ ոլորտներում առաջընթացի բացակայությունն իր ազդեցությունն է ունենում սննդի ամբողջ շղթայի վերահսկման միջոցառումների վրա: Օրինակ` կենդանիների և ֆերմաների գրանցման համակարգը զարգացած չէ, հետևաբար, հնարավոր չէ ապահովել սննդի ամբողջ շղթայի հետագծելիությունը.

5) կարողությունների բացակայությունը սննդի և անասնաբուժական լաբորատորիաներում սահմանափակում է արտահանման սերտիֆիկացման համակարգի զարգացումը:

22. Առևտրի տեխնիկական խոչընդոտներ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հստակ որոշել է զարգացնել և կատարելագործել Հայաստանի որակի ենթակառուցվածքը` ԵՄ-ի հետ հնարավոր ԽՀԱԱԳ-ից բխող արտահանման հնարավորությունները բարելավելու նպատակով: Ձևավորվել և գործում են որակի ենթակառուցվածքի անհրաժեշտ կառույցներ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից այդ կառույցների ընդհանուր համակարգումն արդյունավետ է: Միջազգային որոշ պահանջներ, մասնավորապես, ԵՄ-ի և ԻՍՕ-ի ստանդարտներն արդեն հաստատվել են, որակի ենթակառուցվածքի մի քանի ռազմավարական դերակատարներ, մասնավորապես, ստանդարտացման և չափագիտության ինստիտուտներն արդեն ներգրավված են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԻՍՕ-ի, Չափագիտության ազգային ինստիտուտների եվրասիական համագործակցության կազմակերպության (COOMET) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) աշխատանքներում: Այնուամենայնիվ, կպահանջվի նաև այլ միջազգային և եվրոպական կազմակերպությունների անդամակցություն, եթե ակնկալվում է իրականացնել միջազգայնորեն ճանաչված որակի ենթակառուցվածքի միջոցառումներ:

23. Թեև մինչև այժմ արձանագրվել է որոշակի առաջընթաց, գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք դեռևս անհրաժեշտ է հասցեագրել: Դրանք են`

1) հորիզոնական օրենսդրական հենքը, օրինակ` արտադրանքի անվտանգության և պատասխանատվություն ոլորտը դեռևս չի համապատասխանեցվել ԵՄ-ի դիրեկտիվներին.

2) Հայաստանի համապատասխան հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների ծավալը և որակը դեռ կարիք ունի զարգացման, որպեսզի այն համապատասխանի ժամանակակից որակի ենթակառուցվածքի համակարգին.

3) ժամանակակից սարքավորումների պակաս.

4) համակարգում թույլ մարդկային ռեսուրսների առկայություն, ինչը հիմնականում հիմնավորված է պետական հատվածում ցածր աշխատավարձով.

5) երկրի որակի ենթակառուցվածքի մասին իրազեկության ցածր մակարդակ, ինչն ամրապնդվում է մասնավոր հատվածի ներկայացուցիչների անտարբերությամբ.

6) անհրաժեշտ հիմնական ներդրումների ապահովման հնարավոր դժվարություններ:

 

VI. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

24. 2011-2012 թթ. համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է բարեփոխումների մի շարք գերակա ոլորտներ: Ի թիվս այլնի, դրանք ներառում են`

 1) ընդհանուր համակարգման խնդիրներ, դրանք են՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության կարողությունների զարգացումը, մասնավորապես, կապված առևտրի և ինտեգրման բանակցությունների հմտությունների զարգացման հետ և ԽՀԱԱԳ-ի հնարավոր ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.

 2) մտավոր սեփականության իրավունքներ. ՄՍԻ-ի օրենսդրության կիրարկման գործողություններ, իրավապահ մարմինների համար ի պաշտոնե լիազորությունների համակարգի (ex-օfficiօ) ներդրում, կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների հզորացում, ՄՍԻ-ի դատական գործերի ավելի լավ բաշխման վերաբերյալ քննարկումներ` մասնագիտացումն ավելի բարելավելու և զարգացնելու նպատակով, մաքսային ընթացակարգերի պարզեցում, ՄՍԻ-ի գրանցման և ապահովման գործընթացի բարելավում, առգրավված ապրանքների պահեստավորման և ոչնչացման արդյունավետ ընթացակարգերի մշակում, արգելանքի կիրառման ընթացակարգերի ներդրում` ՄՍԻ-ի կիրարկման ոլորտում արդարադատությունն ավելի արդյունավետ և համամասնական դարձնելու նպատակով և այլն՝

ա. ինստիտուցիոնալ զարգացում և համակարգման ու համագործակցություն բարելավում ՄՍԻ-ի ոլորտում գործող պետական մարմինների միջև,

բ. գործող օրենքներին համապատասխան կիրարկման անհապաղ գործողությունների մեկնարկ,

գ. շարունական իրականացվող իրազեկության բարձրացման միջոցառումներ, բրոշյուրների տարածում, վերապատրաստում և այլն.

3) սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ. օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի իրականացում` համաձայն սննդամթերքի անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի՝

ա. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում,

բ. ՍԲՍ-ի աշխատանքային խմբի ներգրավում օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի համակարգման, ՍԲՍ-ի գործողությունների պլանավորման, աշխատակազմի վերապատրաստման, կարիքների գնահատման աշխատանքներում` համաձայն սննդամթերքի անվտանգության ռազմավարության և գործողությունների ծրագրի,

գ. ՍԲՍ-ի ոլորտի խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների մշակում.

4) առևտրի տեխնիկական խոչընդոտներ. ստանդարտացում, չափագիտություն և հավատարմագրում: Ակնկալվում է վերակազմավորել կառույցները, հզորացնել նրանց կարողությունները, ներգրավել նրանց միջազգային համակարգում և աջակցել միջազգային ճանաչման համար դիմելու գործընթացում: Այս ոլորտում ամբողջությամբ կներդրվեն միջազգային և եվրոպական ստանդարտները և գործելակերպը՝

ա. տեխնիկական կանոնակարգում և շուկայի վերահսկողություն: Տեխնիկական կանոնակարգերն աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի համապատասխան կանոնակարգերին, իսկ առաջնահերթությունը կտրվի ԽՀԱԱԳ-ի շրջանակներում սահմանված արդյունաբերական ոլորտների կանոնակարգերին: Ոչ սննդային արտադրանքի շուկայի վերահսկողության ոլորտում, մասնավորապես, կընդունվեն եվրոպական պահանջներ և կներդրվի համապատասխան գործելակերպ,

բ. խաչվող խնդիրներ: Որակի ապահովման և անվտանգության վերահսկողության խնդիրների ուղղությամբ կրթության և վերապատրաստման կարողությունների ձևավորում և զարգացում:

 

VII. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. ԽՀԱԱԳ-ի բաղադրիչի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի իրականացման առաջին փուլի ընթացքում կենտրոնացումը կլինի հետևյալ խնդիրների վրա`

2011 թ.

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացի իրականացումը տեխնիկապես և ֆինանսապես արդյունավետ կառավարելու նպատակով.

2) ՄՍԻ-ի գրանցման և ապահովման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման շարունականություն.

3) մաքսային մարմինների կողմից կասեցման դիմումների գրանցում.

4) նախապատրաստական աշխատանքներ ՄՍԻ-ի կիրարկման ոլորտում 2012-2013թթ. Թվինինգ ծրագրի արդյունավետ մեկնարկն ապահովելու նպատակով.

5) կոլեկտիվ կառավարման հզորացում ՄՍԻ-ի կազմակերպությունների կողմից.

6) իրազեկության բարձրացման միջոցառումների շարունակություն, ինչպես օրինակ, ՄՍԻ-ի պաշտպանության վերաբերյալ սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում.

7) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի հաստատում.

8) օրենսդրական մոտարկման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացի մեկնարկ` համաձայն հաստատված ռազմավարության և գործողությունների ծրագրի.

9) սննդամթերքի անվտանգության 2012-2013 թթ. Թվինինգ ծրագրի նախապատրաստական աշխատանքներ.

10) որակի խորհրդի կողմից ռազմավարության իրականացման մոնիթորինգի և համակարգման մեխանիզմների ձևավորում.

11) կընդունվի ԱՏԽ-ի ոլորտում նոր հորիզոնական օրենսդրական փաթեթ.

2012թ.

12) շահառու նախարարությունների և այլ պետական կառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում Հայաստանում ԽՀԱԱԳ-ի տնտեսական և սոցիալական ազդեցության առումով.

13) ԽՀԱԱԳ-ին ուղղված 2013-2014 թթ. Թվինինգ ծրագրի նախապատրաստական աշխատանքներ.

14) ՄՍԻ-ի կիրարկման 2012-2013թթ. Թվինինգ ծրագրի գործարկում.

15) ՄՍԻ-ի իրավունքների գրանցմանն ու գործընթացն ապահովելուն, այդ թվում` դեղագործական տվյալների պաշտպանությանն ուղղված ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումների շարունակություն.

16) ՄՍԻ-ի կիրարկման օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում` իրավապահ մարմինների ի պաշտոնե լիազորությունների ներդրումը.

17) ՄՍԻ-ի համակարգչային իրավաբանական ծրագրի կիրառության ընդլայնում.

18) օրենսդրական մոտարկում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում` համաձայն ՍԲՍ-ի ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի.

19) սննդամթերքի անվտանգության ոլորտում 2012-2013թթ. Թվինինգ ծրագրի գործարկում.

20) ՍԲՍ-ի աշխատանքային խմբի կողմից ՍԲՍ-ի խնդիրների համակարգման գործողություններ.

21) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտների ազգային ինստիտուտի (այսուհետ` ՍԱԻ), Չափագիտության ազգայի ինստիտուտի (այսուհետ` ՉԱԻ) և Հավատարմագրման գործակալության վերակազմավորում, որոնց ղեկավար մարմինները կընտրվեն մրցութային հիմունքներով.

22) միջազգային կառույցներին անդամակցելու համար ներկայացված դիմումների թվի աճ (ԻԷԿ, ՕՉՄԿ, Չափման կոնվենցիա, ԼՀՄՀ, ՀՄՖ) և եվրոպական համապատասխան մարմինների հետ համագործակցության ամրապնդում.

23) շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից շուկայի վերահսկողության ոլորտում հիմնական պահանջների ներդրում իր ընթացակարգերում:

 

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՄԻՋՈՑՆԵՐ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՇԱՀԱՌՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

26. Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, բյուջեի ուղղակի օժանդակության, ոլորտային բյուջեի օժանդակության և (կամ) դրամաշնորհային և վարկային այլ ծրագրերի շրջանակներում: ԻԲԾ-ները նախատեսվում է իրականացնել մի շարք ճանապարհներով, և մասնավորապես, տեխնիկական օժանդակության, աշխատանքային պայմանագրերի, մատակարարման պայմանագրերի, Թվինինգ, ԹԱՅԵՔՍ, Սիգմա ծրագրերի, ԵՄ-ի խորհրդատվական ծառայությունների և այլ գործիքների միջոցով:

27. Առաջնային շահառուներն են այն կազմակերպությունները, որոնք սահմանվել են գործողությունների փաստաթղթում որպես պատասխանատու մարմին: Երկրորդային շահառուներ են հանդիսանում այն ճյուղային նախարարությունները, պետական կառավարման այլ մարմիններն ու հանրային հաստատությունները, որոնք գործում են տվյալ ոլորտում: Անուղղակի շահառուների թվում են մասնավոր հատվածի կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ընդհանուր հանրությունը, ովքեր կարող են օգուտ քաղել պետական մարմինների արդյունավետ աշխատանքներից և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումից:

28. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է որպես Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և իրականացման համակարգող մարմին: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության ԵՄ-ի ծրագրերի բաժինը գործում է որպես պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի առօրյա պլանավորման և իրականացման համակարգող բաժին: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալները պատասխանատու են համապատասխան ուղղության գործողությունների համակարգման համար: Ձևավորվել է պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող հանձնաժողով, որտեղ ներգրավված են ներկայացուցիչներ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացում ներգրավված շահառու մարմիններից: Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող հանձնաժողովը կարող է հրավիրել նաև ներկայացուցիչներ դոնոր կազմակերպություններից/ՄՖԿ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրակարգով:

Առանձին գործողությունների իրականացման համար պատասխանատու պետական մարմինները նշանակվում են փաստաթղթին կից ներկայացվող աղյուսակում:

 

IX. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Ակնկալվում է պարբերաբար մոնիթորինգի ենթարկել ԻԲԾ-ն: Ձեռք բերված տեղեկատվությունը կօգտագործվի առաջընթացը գնահատելու, տրամադրվող օժանակության ազդեցությունը չափորոշելու նպատակով, ինչպես նաև որպես ԻԲԾ-ների բարելավման և նորացման հիմք: ԻԲԾ-ների ընդհանուր գնահատման և մոնիթորինգի համար պատասխանատու է պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը:

30. Սույն հավելվածի, NN 1 և 2 հավելվածների աղյուսակներում որպես պատասխանատու մարմին սահմանված մարմիններն իրենց իրավասության շրջանակներում կատարելու են միջոցառումների կանոնավոր մոնիթորինգ: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությամբ համապատասխան ուղղության համակարգողին և պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողին ներկայացնում է առաջընթացի մասին հաշվետվություն: Հաշվետվություններում ընդհանուր առմամբ նկարագրվում է իրականացման առաջընթացի վարկանիշը, բացատրվում են հետաձգումների հիմնական պատճառները, արվում են առաջարկություններ շտկիչ աշխատանքների համար, ինչպես նաև հատկորոշվում են գործողությունները հաջողությամբ իրականացնելու հնարավոր և փաստացի խոչընդոտները: Հաշվետվությունները պետք է նաև պարունակեն մինչև տվյալ հաշտվեու ժամանակահատվածը կատարված ծախսերի մասին համառոտ տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության արտաքաին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ուղղությունների համակարգողները պատասխանատու են շտկիչ գործողությունների ընտրության համար:

31. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ուղղությունների համակարգողները պետք է պատրաստեն առաջընթացի մասին տարեկան հաշվետվություն և այն ներկայացնեն պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողին: Առաջընթացի մասին տարեկան հաշվետվությունը պետք է չափի առաջընթացն իրենց ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոփումների ծրագրի գործողությունների իրականացման տեսակետից, պարունակի բացատրություններ հետաձգված գործողությունների համար, ինչպես նաև նկարագրի ցանկացած գործողության իրականացման հնարավոր կամ փաստացի խոչընդոտները: Առաջընթացի մասին տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի նաև առաջարկություններ գոյություն ունեցող ԻԲԾ-ների փոփոխությունների և այդ ծրագրերում նոր գործողություններ ներառելու վերաբերյալ:

32. Առաջընթացի մասին հաշվետվությունների և անկախ վերլուծությունների հիման վրա պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը և ծրագրի աշխատողները մշակում են տարեկան հաշվետվություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Տարեկան հաշվետվությունը պետք է ունենա երեք բաժին. (i) ԻԲԾ-ների մինչև հաշվետու ժամանակահատվածն արձանագրված առաջընթացի, առաջ եկած խնդիրների, ինչպես նաև տրված լուծումների և ԻԲԾ-ների իրականացման հնարավոր ու փաստացի խոչընդոտների համառոտ նկարագրություն, (ii) շահաու մարմնի ինստիտուցիոնալ կարողությունների վրա` տրամադրված օժանդակության ազդեցության գնահատական, (iii) վերանայված և թարմացված ԻԲԾ-ներ:

33. Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգողը սահմանում է հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը և ապահովում, որպեսզի ԻԲԾ-ները վերանայվեն և թարմացվեն ժամանակին, որպեսզի հնարավոր լինի ներառել համապատասխան տեղեկատվությունը տարեկան պետական բյուջեի պլանավորման մեջ:

34. Բոլոր գործողությունները ենթակա են ֆինանսական մոնիթորինգի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից:

Երկկողմ և բազմակողմ դոնոր կազմակերպությունները կարող են իրականացնել այն գործողությունների մոնիթորինգ և գնահատում, որոնց համար նրանք տրամադրում են օժանդակություն:

 

X. ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

 35. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել է աջակցության տրամադրման ազգային համակարգող, իսկ 2010 թվականի նոյեմբերին հաստատվել է որպես պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի համակարգող: Այս առումով նրան աջակցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչությունը, մասնավորապես, իր երեք բաժիններով` ԵՄ-ի ծրագրերի կառավարման բաժին, Եվրամիության հետ համագործակցության բաժին և ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժին: Այս բաժինները բացառապես գործ ունեն ԵՄ-ի և Հայաստանի միջև աջակցության համակարգման խնդիրների հետ և կրում են պատասխանատվություն դոնոր կազմակերպությունների` ինստիտուցիոնալ բարեփոխման ծրագրերի իրականացման ուղղությամբ օժանդակության համար:

 

Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

NN
ը/կ

Գործողությունը

Նպատակը և ամփոփ նկարագրությունը

Ակնկալվող արդյունքը
(արդյունքները)

Կատարման ցուցանիշը

Վերջնա-ժամկետը

Պատասխա-նատու մարմինը
(մարմինները)

Բյուջեն (եվրո)

ՀՀ պետական բյուջեի միջոցները (ներքին օժանդակու-թյունը)

Դոնորների կողմից ակնկալվող օժանդակության տեսակը

Դոնորների պարտավո-րությունները, եթե այդպիսիք կան

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

Մտավոր սեփականության իրավունքներ

1.

ՄՍԻ-ի կիրարկման գործընթաց իրականացնող մարմինների հզորացում

Հզորացնել ՄՍԻ-ի կիրարկումն ապահովող մարմինների մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսների կարողությունները

Հայաստանում` ՄՍԻ-ի կիրարկման բարելավում քաղաքականության հարցերի խորհրդատվության տրամադրման, տեխնիկական օժանդակության և վերապատրաստման միջոցով

Առավել արդյունավետ կիրարկում. մաքսային գրանցումների և առգրավում, ոստիկանության միջամտության դեպքերի աճ, ՄՍԻ-ի կիրարկումն իրականացնող մարմինների միջև ավելի լավ համակարգում և այլն

2012-2013 թթ.

ՄՍԳ-ն` որպես համակարգող մարմին

1 մլն եվրո

 

Թվինինգ

Հաստատված է ԵՄ-ի կողմից (մեկնարկում է 2012 թ.)

2.

Մտավոր սեփականության գործակալության և հարակից մամինների և հաստատությունների կարողությունների զարգացում

Հզորացնել ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացի
ՄՍԻ-ի բաղադրիչում ներգրավված պաշտոնյաների կարողությունները

Ուսուցողական այցեր (ԵՄ-ի փորձագետների այցեր Հայաստան և հայ պաշտոնյանների այցեր ԵՄ-ի անդամ պետություններ)

Տեխնիկական վերապատրաստում. սեմինարներ, աշխատանքային քննարկումներ, անգլերենով դասընթացներ ՄՍ-ի գործակալության, ոստիկանության, մաքսային և դատական մարմինների աշխատողների համար

Աշխատաժողովներ, սեմինարներ, ուսուցողական այցեր և անգլերենի դասընթացներ

վերապատրաստված աշխատողներ

տեխնիկական լավ որակավորում ունեցող փորձագետների առկայություն` անգլերենի և ԵՄ-ի գործելակերպի լավ իմացությամբ

2012-2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՄՍԳ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

300,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն տրված
ԹԱՅԵՔՍԻ-ի ,
Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության,
Արտոնագրերի վրոպական գրասենյակի
միջոցով

 

3.

Շարունակել ընթացքի մեջ գտնվող և պլանավորված օրենսդրական բարեփոխումները. հեղինակային իրավունքի, արտոնագրերի, սահմաններում իրավունքների կիրարկմանն առնչվող բարեփոխումները, ՄՍԻ-ի հետ կապված քրեական և քաղաքացիական վարույթները

Համապատասխանեցնել ՄՍԻ-ի օրենսդրությունը ԵՄ-ի և միջազգային չափանիշներին

Օժանդակություն օրենսդրական ակտերի մշակմանը

Հայաստանի ՄՍԻ-ի օրենսդրությունը համահունչ է ԵՄ-ի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին

2012-2013 թթ.

ՄՍԳ

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

Տեխնիկական օժանդակություն

ԵՄ ԽԽ

 

4.

ՄՍ-ի գործակալության համար բարձր արագործությամբ հզոր համակարգիչների ձեռքբերում

Բարձրացնել մատուցվող ծառայությունների արդյունավետությունը

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՄՍԳ

20,000 եվրո

ՀՀ պետական բյուջե

Տեխնիկական օժանդակություն

Կիրառելի չէ

Դիմումների որոնման, գրանցման և առնչվող այլ տիպի աշխատանքների ավտոմատացում

Որոնումների ժամանակի արագության բարելավում

բարձրորակ ծառայությունների մատուցում

ՄՍԻ-ները կիրարկող և գրանցող մարմինների միջև բարելավված համակարգում

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՄՍԳ

Ենթակա է ճշգրտման

ՀՀ պետական բյուջե

Մատակարարման պայմանագիր

 

5.

Մարդային ռեսուրսների կարողությունների զարգացման միջոցով
ՄՍ-ի ոլորտում հանցավորության դեմ պայքար

Հզորացնել ՄՍԻ-ի ոլորտում հանցավորության դեմ պայքարում ներգրավված ոստիկանության ազգային և տարածքային մարմինների կարողությունները

Վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ,
անգլերենի դասընթացներ,
հատուկ դասընթացներ ոստիկանության տարածքային մարմինների համար

դասընթացներ ոստիկանության ակադեմիայի ուսանողների համար

Դասընթացներ

վերապատրաստված ուսանողներ

ոստիկանության ակադեմիայում դասընթացների կատարելագործում

2012-2013 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

25.000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

6.

ՄՍ-ի ոլորտի հանցավորության դեմ պայքար` տեխնիկական կարողությունների հզորացման միջոցով

Հզորացնել ՄՍ-ի ոլորտի հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու վարչության կարողությունները` կարևոր նշանակության սարքավորումների ձեռքբերման և ՄՍ-ի տվյալների բազայի մշակման միջոցով

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012-2013 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

20.000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Անհրաժեշտ գրասենյակային սարքավորումների ձեռքբերում` համակարգիչներ, ֆաքս, տպիչ մեքենա, սկաներ/ պատճենահանման մեքենաներ, տեսախցիկներ և ֆոտոխցիկներ

տվյալների բազայի, սերվերի և համացանցի ձեռքբերում

Տեղադրված և անխափան գործող սարքավորումներ

գործող տվյալների բազա, որը հեշտացնում է տվյալների սահուն փոխանակումը ոստիկանության և ՄՍ-ի ոլորտի հանցավորության դեմ պայքարում ներգրավված պետական այլ մարմինների միջև

 (ենթակա է ճշտման)

նախնական`
70.000 եվրո

Մատակարարման պայմանագիր

7.

Իրազեկության բարձրացում հեղինակային իրավունքի իրավատերերի, ապրանքային նշանների սեփականատերի և լայն հասարակության շրջանակներում

Ոստիկանության www.pօlice.am ինտերնետային կայքում
ստեղծել առանձին ենթաբաժին «Մտավոր սեփականության ոլորտի հանցագործություններ» ենթավերնագրով

Թափանցիկորեն հրապարակվող օրենդրություն, քրեական օրենսգիրք և մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված դեպքեր

Մշակված և անխափան աշխատող ինտերնետային կայք

ինտերնետային կայք մուտքեր

հրապարակված փաստաթղթեր

2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

5.000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

8.

Շարունակել ընթացիկ և պլանավորված օրենսդրական բարեփոխումները, կապված ՄՍԻ-ի ոլորտում հանցավորության և վարչական վարույթների հետ

Վերանայել ՄՍԻ-ի օրենսդրությունը` կապված
ՄՍԻ-ի
քրեական և վարչական վարույթների հետ, ապահովել ՄՍԻ-ի օրենսդրության համապատսախանությունը
ԵՄ-ին և միջազգային չափանիշներին

Օրենքների և կանոնակարգերի մշակում` համապատսախան ԵՄ-ի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին

ԵՄ-ի և միջազգային չափանիշներին համապատասխան ընդունված օրենքներ և կանոնակարգեր

2012-2013 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ պետական բյուջե

   

Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ

9.

Սննդի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ՍԱՊԾ) կարողությունների հզորացում` գլխավոր գրասենյակների և մարզային կենտրոնների (տարածքային և սահմանային) համար տեխնիկական սարքավորումների ձեռքբերման միջոցով

Զինել ՍԱՊԾ-ն անհրաժեշտ սարքավորումներով` արդյունավետ և որակյալ ծառայությունների մատուցման նպատակով

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՍԱՊԾ

30,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Տեխնիկական սարքավորումների գնում կենտրոնական, տարածքային և սահմանային գրասենյակների համար, այդ թվում` համակարգիչներ, սերվեր ֆաքս, տպիչ մեքենա, սկաներ/ պատճենահանման մեքենաներ և այլն

Տեղադրված և ամեն օր կիրառվող սարքավորումներ

տեղեկատվության պատեհաժամ և արագ փոխանակում

հսկողության միջոցառումների ավելի լավ կազմակերպում ազգային, տարածքային և սահմանային գրասենյակներում

2012 թ.

ՍԱՊԾ

(ենթակա է ճշգրտման)
նախնական գնահատվում է 1 մլն եվրո

 

Մատակարարման պայմանագիր

 

10.

Սննդի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման գիտական կենտրոնի հզորացում (ՍԱՊԾ-ի ՊՈԱԿ)

Մշակել և համապատասխանեցնել հետազոտման ծրագրեր` ռիսկերի կառավարման համար կուռ գիտական հիմքեր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերապատրաստել աշխատակազմին ռիսկերի գնահատման մեթոդաբանության ոլորտում

Սննդի անվտանգության ոլորտում հետազոտական ծրագրերի մշակում և համապատասխանեցում

տեխնիկական օժանդակության և վերապատրաստման դասընթացների իրականացում ռիսկերի գնահատման գործընթացում ներգրավված աշխատողների համար

Վերապատրաստված աշխատողներ

հետազոտական ծրագրեր

2012 թ.

ՍԱՊԾ

100,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

11.

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Անասնաբուժական, սանիտարական, սննդի անվտանգության և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հզորացում

Զինել անհրաժեշտ սարքավորումներով` արդյունավետ և որակյալ ծառայությունների մատուցման նպատակով

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՀՀ գյուղատն-տեսության նախարարություն

20,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Տեխնիկական սարքավորումների ձեռքբերում կենտրոնական, տարածքային և սահմանային գրասենյակների համար, այդ թվում` համակարգիչներ, սերվեր ֆաքս, տպիչ մեքենա, սկաներ/ պատճենահանման մեքենաներ և այլն

Լավ կահավորված գրասենյակներ, տեղեկատվության պատեհաժամ և արագ փոխանակում

2012 թ.

ՀՀ գյուղատն-տեսության նախարարություն

Նախնական արժեքը կազմում է 0.8 մլն եվրո

 

Մատակարարման պայմանագիր

 

12.

ՍԲՍ-ի ոլորտի համակարգման բարելավում

ՍԲՍ ոլորտում միջգերատեսչական համագործակցության ամրապնդում` ձևավորելով (նորացնելով) միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ կներգրավվեն մասնագետներ սննդի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարական ոլորտներից, ինչպես նաև իրավաբան

Բարելավված համագործակցություն և համակարգում

ԵՄ-ի օրենսդրության ոլորտում լավ վերապատրաստված աշխատակազմ, ովքեր կունենան նաև օրենսդրական ակտերի մշակման հմտություններ, ազդեցության գնահատում տնտեսվարող սուբյեկտների վրա արտադրություն- վերամշակում-իրացում շղթայում

Համակարգման հանդիպումներ

վերապատրաստված աշխատողներ

ՀՀ կառավարության որոշումներ

ազդեցության գնահատման փաստաթղթեր

2012-2013 թթ.

ՍԲՍ-ի ոլորտում աշխատող բոլոր գործակալու-թյունները

 

ՀՀ պետական բյուջե

Տեխնիկական օժանդակություն
ԵՄ ԽԽ-ի կողմից

 

13.

ՍԱՊԾ-ի և իր ենթակա մարմինների (ՊՈԱԿ-ների) կարողությունների զարգացում

Զարգացնել ՍԱՊԾ-ի և իր ենթակա մարմինների մարդկային ռեսուրսների կարողությունները տեխնիկական օժանդակության և դասընթացների միջոցով

Վերապատրաստման դասընթացների կարիքների գնահատում ՍԱՊԾ-ի և իր ՊՈԱԿ-ների համար

դասընթացներ օրենսդրությանը վերաբերող թեմաների շուրջ

ուսուցողական այցեր, աշխատանքային քննարկումներ, սեմինարներ, լեզվի դասընթացներ

ՍԲՍ-ի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները վերապատրաստվել են ԵՄ-ի օրենսդրության, ազդեցության գնահատման, մոտարկման ոլորտներում

Վերապատրաստված աշխատողների թվը

վերապատրաստված դասավանդողներ

կանոնավոր դասընթացներ և վերապատրաստման համար ձևավորված պլատֆորմ

ՍԲՍ-ի աշխատանքային խումբն ամբողջությամբ ծանոթ է բոլոր համապատասխան խնդիրներին

2012-2014 թթ.

ՍԱՊԾ

ՀՀ գյուղատն-տեսության նախարարություն

ՀՀ առողջապա-հության նախարարություն

0.7 մլն եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

14.

Կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման համակարգի հզորացում և կարողությունների զարգացում

 

Արդիականացված կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման պրակտիկա՝ ԵՄ ՍԲՍ-ի և միջազգային չափանիշների մոտարկմանը համահունչ

 

2013-2014 թթ.

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

ՍԱՊԾ

1.1 մլն եվրո

Թվինինգ

   

15.

Սննդի անվտանգության, կենդանիների առողջության և բուսասանիտարական ոլորտների ազգային օրենսդրության մոտարկում ԵՄ-ի օրենսդրությանը

Բարձրացնել սննդի անվտանգության մակարդակը սպառման նպատակներով, ինչպես նաև հեշտացնել տեղական արտադրողների մուտքը եվրոպական շուկա` օրենսդրությունը և ստանդարտները ԵՄ-ի օրնեսդրությանը մոտարկելու ճանապարհով

Իրականացնել բացերի վերլուծություն և պատրաստել համապատասխանեցման աղյուսակ

իրավական ակտերի տեքստերի նախագծեր

Մշակված և հաստատված իրավական ակտերի թիվ

2012 -2014 թթ.

ՍԲՍ-ի աշխատանքային խումբ

0.6 մլն եվրո

Համաֆինանսավորում
ՀՀ պետական բյուջեից

Տեխնիկական օժանդակություն

 

16.

ԳՁՕ-ների վերաբերյալ ազգային կանոնների բարելավում

Պաշտպանել մարդկային կյանքը և առողջությունը, կենդանիների առողջությունը և բարեկեցությունը, շրջակա միջավայրը և սպառողների շահերը` կապված գենետիկորեն ձևափոխված սննդի և կերերի հետ

Իրավական ակտերի և կանոնակագերի նախագծեր

Մշակված և հաստատված իրավական ակտերի թիվ

2014 թ.

ՀՀ գյուղատնտե-սության նախարարություն

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

ՍԲՍ-ի աշխատանքային խումբ

ՍԱՊԾ

100,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

17.

Ազգային անասնաբուժական և դրանց հետ կապված սննդի անվտանգության լաբորատորիաների վերակառուցում և արդիականացում

Վերակառուցել և արդիականացնել ազգային անասնաբուժական լաբորատորիաները որպես վերահսկողություն իրականացնող լաբորատորիա (ռեֆերենտ) գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների և վարակների՝ մասնավորապես ԿԱՄԿ-ի հիվանդությունների ախտորոշման և մշտադիտարկման նպատակով

Ինստիտուցիոնալ բացերի վերլուծության իրականացում, լաբորատորիաների վերակառուցման գլխավոր պլանի մշակում

Մշակված և հաստատված գլխավոր պլան

2012 թ.

ՍԱՊԾ

300,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

ԵՄ ԽԽ

 
ԻՍՕ/ԻԵՍ 17025-ի համաձայն լաբորատորիաների միջազգային հավատարմագրման ուղեցույցեր և գլխավոր պլանի նախագիծ

Հավատարմագրման համար մշակված և ընդունված գլխավոր պլան

2012 թ.

ՍԱՊԾ  

Տեխնիկական օժանդակություն

 
Լաբորատորիաների հավատարմագրման հեշտացված գործընթաց

Հավատարմագրված լաբորատորիաներ

2012 թ.

ՍԱՊԾ  

Տեխնիկական օժանդակություն

 
Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում` լաբորատորիաների կարևոր նշանակության սարքավորումների ձեռքբերման համար

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՍԱՊԾ  

Տեխնիկական օժանդակություն

 
Կարևոր նշանակության սարքավորումների ձեռքբերում

Ձեռքբերված, տեղադրված, փորձարկված և անխափան գործող սարքավորումներ

2013-2014 թթ.

ՍԱՊԾ

Նախնական արժեքը կազմում է
5 մլն եվրո

 

Մատակարարման պայմանագիր

 

18.

Սննդի անվտանգության, կենդանիների առողջության և բուսասանիտարական ոլորտներում գործող հավատարմագրված լաբորատորիաների ցանցի ձևավորում

Հզորացնել սննդի անվտանգությունը` զարգացնելով հավատարմագրված ազգային
և միջազգային լաբորատորիաների ցանցի միջոցով

Բացահայտել կարիքները և գերակայությունները` լաբորատորիաների ցանցի ձևավորման համար

մշակվել գործողությունների ծրագիր հստակ անհրաժեշտ տեխնիկական և մարդկային ռեսուրսներով

մշակել ԻՍՕ/ԻԵՍ 17025-ի համաձայն լաբորատորիաների միջազգային հավատարմագրման ուղեցույցերի նախագծեր

Մշակված և հաստատված
գործողությունների ծրագիր

լաբորատորիաների հավատարմագրման համար մշակված ժամանակացույց

ԻՍՕ/ԻԵՍ 17025 ստացած լաբորատորիաների

2012 թ.

ՍԱՊԾ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

300,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Լաբորատորիաների համար տեղեկատվության փոխանակման և կառավարման համակարգի մշակում (ՏՓԿՀ)

տեխնիկական մասնագրերի և մատակարարման համար մրցութային փաստաթղթերի մշակում տվյալների փոխանակման գործընթացի բարելավման համար սարքավորումների ձեռաբերման նպատակով

Մշակված ՏՓԿՀ-ի տեխնիկական մասնագրեր

2012 թ.

ՍԱՊԾ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Տեխնիկական օժանդակություն

 

19.

Տեղեկատվության տրամադրման մեխանիզմների բարելավում և սննդածին հիվանությունների արձագանքման տվյալների բազաների ձևավորում ըստ քիմիական, միկրոկենսաբանական, թունաբանական կամ վնասակար հատկությունների

Հզորացնել սննդի անվտանգությունը` մշակելով տվյալների բազաներ և միջցանցային սուբյեկտներ, ովքեր գործ ունեն սննդի անվտանգության, անասնաբուժական և բուսասանիտարական խնդիրների հետ

հաստատել և տեղադրել տեղեկատվության փոխանակման համակարգչային ցանցի մոդելի համակարգ (ՍԿՇԱՀ) սննդի անվտանգության համար պատասխանատու տարածքային և կենտրոնական կառույցների միջև

Տվյալների բազայի կառուցվածի և բովանդակության մշակում

ներքին ցանցի մշակում

սարքավորումների ձեռքբերման համար տեխնիկական մասնագրերի մշակում

տվյալների բացահայտման, հավաքագրման, որոնման և վերլուծության ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ

Ծրագրային ապահովմամբ և պարբերաբար թարմացվող մշակված տվյալների բազաներ

գործող ներքին ցանց

սննդածին հիվանդությունների թվի և դրանց ազդեցության կրճատում

2012-2013 թթ.

ՍԱՊԾ

30,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 
Սարքավորումների ձեռքբերում

Տեղադրված և անխափան գործող սարքավորումներ

Նախնական արժեքը կազմում է 0.5 մլն եվրո
(ենթակա է ճշգրտման)

Մատակարարման պայմանագիր

 

20.

Բուսասանիտարական ստուգումների, մոնիթորինգի և վերահսկողության հզորացում

Զարգացնել բուսասանիտարական ստուգումների, մոնիթորինգի և վերահսկողության ինստիտուցիոնալ կարողությունները

Ուղեցույցերի նախագծեր հետևյալի համար.
ստուգումների գնահատման մեթոդաբանություն, մոնիթորինգի և վերահսկողության ծրագրային սխեմաներ և մեթոդաբանություն վնասակար օրգանզիմների ռիսկերի գնահատման համար` հիմք ընդունելով բուսասանիտարական միջոցառումների համապատասխան միջազգային ստանդարտները (ISPM11 և ISPM2) և ԵԲՊԿ-ի առաջարկությունները, ինչպես նաև պահպանելով ծախսային արդյունավետությունը

ուսուցման դասընթացներ ուղեցույցերից օգտվող աշխատողների համար

Հաստատված և կիրառվող ուղեցույցեր

մշակված բազմամյա աշխատանքային ծրագրեր

վերապատրաստված աշխատողների թիվ

2012 թ.

ՍԱՊԾ

400,000 եվրո

Համաֆինանսավորում
ՀՀ պետական բյուջեից

Տեխնիկական օժանդակություն

 

21.

Կենդանիների շարժի վերահսկողության համակարգի բարելավում

Բարելավել ազգային իշխանությունների կարողությունները կենդանիների արտահանման(ներմուծման)
տարանցման վերահսկողության ոլորտում, նախաներմուծման ստուգումների հատուկ դրույթներով

Ուղոցույցերի նախագծեր կենդանիների ներմուծմա(արտահանման)
տարանցման գործընթացի համար

Ընդունված և կիրարկված ուղեցույցեր

2013 թ.

ՍԱՊԾ

300,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Ձեռքբերված, տեղադրված և գործող TRACES համակարգչային ծրագիր
ՍԱԿ-ներում

Անխափան գործող TRACES համակարգչային ծրագիր

2013 թ.

ՍԱՊԾ  

Մատակարարման պայմանագիր

 

22.

Կենդանիների հիվանդությունների վերահսկողության համակարգի և փոխհատուցման հիմնադրամի ձևավորում

Ձևավորել կենդանիների հիվանդությունների վերահսկողության համակարգ և փոխհատուցման հիմնադրամ

Փոխհատուցման հիմնադրամի ձևավորման նախապայմանների և իրավական հիմքերի սահմանում

Գործող իրավական շրջանակ

ձևավորված և գործող փոխհատուցման հիմնադրամ

2014 թ.

ՀՀ գյուղատըն-տեսության նախարարություն

ՍԱՊԾ

900,000 եվրո

350000 եվրո համաֆինան-սավորում
ՀՀ պետական բյուջեից

Ներդրում

 

Առևտրի տեխնիկական խոչընդոտներ

23.

ԱՏԽ-ի խնդիրներին առնչվող պաշտոնյաների/մանագետների կարողությունների զարգացում

Հզորացնել ԱՏԽ-ի ոլորտի պաշտոնյաների/մանագետների կարողությունները` տրամադրելով քաղաքականության հարցերով խորհրդատվություն, տեխնիկական օժանդակություն, ինչպես նաև իրականացնելով վերապատրաստման դասընթացներ

Վերապատրաստման կարիքների գնահատում

տեխնիկական ուսուցման ծրագրերի, սեմինարների, աշխատաժողովների, ճանաչողական այցերի ծրագրերի և փոխանակման ծրագրերի մշակում և իրականացում

անգլերենի դասընթացների կազմակերպում

լավագույն գործելակերպի և փորձի բացահայտում և փոխանակում ԵՄ-ի անդամ պետությունների հետ

Աշխատաժողովներ, սեմինարներ, ճանաչողոկան այցերի, անգլերենի դասընթացներ

վերապատրաստված աշխատողներ

տեխնիկական լավ որակավորում ունեցող փորձագետների առկայություն` անգլերենի և ԵՄ-ի գործելակերպի բավարար իմացությամբ

2012-2014 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՍԱԻ

ՉԱԻ

հավատարմագրման ազգային մարմին

շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն

0.8 մլն եվրո

  Տեխնիկական օժանդակություն  

24.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների վարչության տեխնիկական կարողությունների հզորացում

Հզորացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների վարչության տեխնիկական կարողությունները` ԱՏԽ-ի հարցերի համակարգման գործառույթներն իրականաց-նելու նպատակով

Տեխնիկական մասնագրերի մշակում

մատակարարման համար գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

20,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Տեխնիկական սարքավորումների ձեռքբերում այդ թվում` համակարգիչներ, սերվեր, ֆաքս, տպիչ մեքենաներ, սկաներ/ պատճենահանման մեքենաներ և այլն

Տեղադրված և անխափան աշխատող սարքավորումներ

տեղեկատվության պատեհաժամ և արագ փոխանակում

ԱՏԽ-ի հարցերի ավելի լավ համակարգում

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ճշգրտման

 

Մատակարարման պայմանագիր

 

25.

Հավատարմագրման ազգային նոր մարմնի ստեղծում և գրանցում, խորհրդի ստեղծում

Հավատարմագրման ազգային մարմնի ստեղծում

Քաղաքականության հարցերով խորհրդատվություն ԷՆ-ին Հավատարմագրման ազգային մարմնի և Հավատարմագրման խորհրդի կառուցվածքի և գործընթացների վերաբերյալ

օժանդակություն աշխատողների ընտրության և աշխատանքի նկարագրության մշակման ուղղությամբ

վերապատրաստման դասընացների իրականացում

անհրաժեշտության դեպքում գլխավոր օրենդրության և ենթաօրենսդրական ակտերի և կանոնակարգերի մշակում
ԵՄ-ի համանման հաստատությունների հետ կապերի հաստատում

Հավատարմագրման ազգային նոր մարմինը և խորհուրդը ստեղծվել են և համապատասխանում են հիմնադրամների մասին օրենքին, ԻՍՕ/ԻԷԿ 17011-ին և հավատարմագրման նոր օրենքին

հավատարմագրման ազգային մարմինը կապ է հաստատում ԵՄ-ի համանման հաստատաությունների հետ

2012- 2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

95.000 եվրո

95.000 եվրո

Տեխնիկական օժանդակություն

 

26.

Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների հզորացում

Հզորացնել Հավատարմագրման ազգային մարմնի տեխնիկական կարողությունները` արդյունավետ և որակյալ ծառայությունների մատուցման նպատակով

Տեխնիկական սարքավորումենրի ձեռքբերում և տեղադրում

Տեղադրված և անխափան աշխատող սարքավորումներ

տեղեկատվության պատեհաժամ և արագ փոխանակում

ծառայությունների մատուցման բարելավված գործընթաց

2012- 2013 թթ.

 

15.000 եվրո

6000 եվրո

Մատակարարման պայմանագիր

 

27.

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրեքնի ընդունում

նոր օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում

Չափագիտական նորմատիվ փաստաթղթերի ներդաշնակեցում եվրոպական նորմատիվ փաստաթղթերին

«Չափումների միասնականության ապահովման մասին»
ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում

Ազգային ժողովի կողմից հաստատված օրենք

կառավարության կողմից ընդունված նորմատիվ ակտեր

2011-2012 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

50. 000 եվրո

50. 000 եվրո

ԹԱՅԵՔՍ-ի առաքելություն

 

28.

Չափագիտության ազգային ինստիտուտի հզորացում

Չափագիտության ազգային ինստիտուտի հզորացում` տեխնիակական վերազինման և նյութատեխնիկական բազայի արդիականացման միջոցով

Տեխնիկական մասնագրերի մշակում

մատակարարման համար գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

 

50.000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Առաջնահերթ ստուգաճշտման (կալիբրավորման) լաբորատորիաների ստեղծում, բարձր ճշտության ստուգաչափական սարքավորումների ձեռքբերում

Տեղադրված և անխափան աշխատող սարքավորումներ

ձևավորված չափումների միջազգային հետևելիությունն ապահովող էտալոնային բազա

2012-2014 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նախնական արժեքը գնահատվում է 5 մլն եվրո

(ենթակա է ճշգրտման)

2 մլն եվրո

Մատակարարման պայմանագրեր

 

29.

Ստորագրել CIPM MRA
Օրենսդրական չափագիոտւթյան միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ) և Չափի և կշռի միջազգային բյուրոյին (BIPM) անդամակցում

Ստորագրել CMC’s KCDB

անդամակցել Օրենսդրական չափագիոտւթյան միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ) և Չափի և կշռի միջազգային բյուրոյին (BIPM)

Մշակել (ՕՉՄԿ) առաջարկություններին համապատասխանեցված տեխնիկական կանոնակարգեր օրենսդրական հսկողության տակ գտնվող չափման միջոցների համար

չափածրարված արտադրանքի չափագիտական հսկողության պահանջների համապատասխանեցում եվրոպական դիրեկտիվներին

CIPM MRA–ի շրջանակներում հրապարակված լաբորատորիաների հավաստված չափագիտական կարողությունների գրանցում (CMC’s) KCDB-ում

2015 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

60. 000 եվրո

20.00 եվրո

ԹԱՅԵՔՍ-ի առաքելություն

 

30.

Արդյունաբերության գերակա ոլորտների ընտրություն

Սահմանել արդյունաբերության գերակա ոլորտները` որպես ընտրված արդյունաբերական ապրանքների համար տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների մոտարկման հիմք

Արդյունաբերության գերակա ոլորտների ցանկ

ՀՀ կառավարության կողմից հաստատված արդյունաբերության գերակա ոլորտների ցանկ

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

30,000 եվրո

30,000 եվրո

   

31.

Առկա տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորում

Վերանայել և վերլուծել առկա տեխնիկական կանոնակարգերը` ԵՄ-ի օրենսդրական շրջանակներին համապատասխանեցնելու նպատակով

Վերանայման հաշվետվություն

Կառավարության կողմից հաստատված վերանայման հաշվետվություն

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

30,000 եվրո

 

ԹԱՅԵՔՍ-ի աշխատաժողով` գնահատման առաքելությամբ

 

32.

Տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանավորում

Պատրաստել տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիր` հաստատված կառավարության որոշմամբ

Ծրագրի որոշումների նախագծերի մշակում

Կառավարության կողմից հաստատված ծրագիր

2012-2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ճյուղային նախարարություններ

30,000 եվրո

 

ԹԱՅԵՔՍ-ի աշխատաժողով` գնահատման առաքելությամբ

 

33.

Պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկի թարմացում

Վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հուլիսի 29-ի
N 1149-Ն որոշումը

Կառավարության որոշման նախագիծ

Ընդունված որոշում

2012-2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

20,000 եվրո

 

Ճանաչողական այց ԹԱՅԵՔՍ-ի
ծրագրի շրջանակներում

 

34.

Նշանակման համակագի ներդրում

 Ներդնել ՀՀ-ում կիրառելի նշանակման համակարգ

Նշանակման համակարգը կանոնակարգող օրենսդրական ակտեր

Գործող նշանակման համակարգ

2012-2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ճյուղային նախարարություններ

50,000 եվրո

 

Աշխատաժողովներ և ճանաչողական այցեր ԹԱՅԵՔՍ-ի շրջանակներում

 

35.

Որակի խորհրդի ձևավորում

Միասնականացնել ՀՀ որակի ենթակառուցվածքը` ձևավորելով Որակի խորհուրդ

ՀՀ կառավարության օրենքի նախագիծ

Ձևավորված և գործող Որակի խորհուրդ

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

40,000 եվրո

40,000 եվրո

   

36.

Ստանդարտացման մասին օրենքի ընդունում

Միջազգային լավագույն փորձին համահունչ ստանդարտացման մասին նոր օրենք, ըստ որի ստանդարտացման գործընթացը և կառավարումը պետք է լինեն անկախ, որը ստանդարտացման հիմնական շահագրգիռ կողմերին հավասարակշռված ներկայացուցչության հնարավորություն է տալիս և, որը կազմակերպված է միջազգային պահանջներին համապատասխան

Ստանդարտացման մասին օրենքի նախագծի մշակում

Ազգային ժողովի կողմից հաստատված օրենք

2011 թ.
դեկտեմբեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

5,000 եվրո

5,000 եվրո

ԹԱՅԵՔՍ-ի առաքելություն

 

37.

Միջազգային և եվրոպական ստանդարտները` որպես Հայաստանի ստանդարտներ ընդունելու ծրագրի մշակում և հակասող ազգային ստանդարտների չեղյալ համարում

Գերակա ոլորտներն ընտրելուց հետո պետք է որոշակիացնել եվրոպական ստանդարտները և պլանավորել դրանց ընդունումը

Եվրոպական ստանդարտներին հակասող Հայաստանի ստանդարտները համապատասխանաբար
հանել շրջանառությունից

2012-2015 թթ. համար ստանդարտների մոտարկման մշակված ծրագիր

ՀՀ կառավարության որոշում ծրագրի հաստատման մասին

2012 թ.

Ստանդարտների ազգային ինստիտուտ

Տարեկան 0.1 մլն եվրո

Տարեկան
40.000 եվրո

ԵՄ ԽԽ-ի օժանդակություն ծրագրի մշակման ուղղությամբ

 

38.

Ազգային կանոնների և ուղեցույցերի վերանայում և համապատասխանության ապահովում միջազգային պահանջներին

Վերանայել գոյություն ունեցող ստանդարտացման ազգային կանոնները և ուղեցույցերը ըստ ստանդարտացման նոր օրենքի, ինչպես նաև միջազգային և եվրոպական գործելակերպի

Վերանայված և խմբագրված ստանարտացման հիմնական կանոններ և ուղեցույցեր

Ներդրվել են հիմնական նոր ստանդարտները

2012- 2013 թթ.

Ստանդարտների ազգային ինստիտուտ

1.5 մլն եվրո

 

ԹՎԻՆԻՆԳ

ԵՄ

39.

Ստանդարտների ազգային ինստիտուտի հինգ տարվա բիզնես պլանի մշակում

Մշակել Ստանդարտների ազգային ինստիտուտի բիզնես պլան

2012-2016 թթ. բիզնես պլան

ՀՀ էկոնոմիկայի նախարարարի հրամանով հաստատված բիզնես պլան

2012 թ.

40.

ՍԱԻ-ի ֆինանսական կայունության ամրապնդում

Ամրապնդել ՍԱԻ-ի ֆինանսական կայունությունը` մշակելով գործարարության զարգացման ռազմավարություն

Մշակված գործարարության զարգացման երկարաժամկետ ռազմավարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ռազմավարություն և իրականացված առաջարկկված միջոցառումներ

2012 թ.

41.

Իրազեկման հանդիպումների անցկացում

Անցկացնել իրազեկման հանդիպումներ ստանդարտացման շահագրգիռ կողմերի համար և ներգրավել նրանց ՍԱԻ-ի աշխատանքներում

Իրազեկման ռազմավարության մշակում և իրականացում

Բերալավված գիտելիքներ և իրազեկվածություն ՍԱԻ-ի մասին

ՍԱԻ-ի միջոցառումներում ներգրավված շահագրգիռ կողմերի թիվը

2013 թ.

42.

Նոր տեխնիկական հանձնաժողովների ձևավորում` ստանդարտների ներդաշնակեցման իրականացման և արդյունավետ կիրարկման նպատակով

Վերապատրաստել տեխնիկական հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին

Տեխնիկական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների վերապատրաստում

Վերապատրաստված նախագահներ և քարտուղարներ

գործող տեխնիկական հանձնաժողովներ, որոնք աշխատում են միջազգային պահանջներին համապատասխան

2013 թ.

43.

ՍԱԻ-ի ուսուցման կենտրոնի հզորացում

Հզորացնել կառավարման և դասավանդման կարողությունները և արդիականացնել ՍԱԻ-ի ուսուցման կենտրոնի դասացուցակը

Վերանայված կառավարման ռազմավարություն

դասավանդողների և ուսուցանողների համար վերապատասրաման դասընթացներ

դասացուցակի և ուսուցման ծրագրերի թարմացում և կատարելագործում

ՍԱԻ-ի ուսուցման կենտրոնը համապատասխանում է միջազգային ստանդարտներին

հաստատված է կառավարման ռազմավարությունը

վերապատրաստված դասավանդողներ

վերապատրաստված ուսուցանողներ

վերանայված ուսուցման ծրագրեր

2013 թ.

44.

ՍԱԻ-ի էլեկտրոնային գնումների համակարգի և էկեկտրոնային գրադարանի ձևավորում

Խթանել նորմատիվ փաստաթղթերի վաճառքը և ապահովել առցանց հասանելիությունն էլեկտրո-նային ստատնդարտների գրադարանին

ՍԱԻ-ի ինտերնետային կայքի մշակում`ստանդարտների էլեկտրոնային կատալոգի ներգրավման նպատակով

համակարգչային ծրագրի մշակում, որը կտա ստանդարտների էլեկտրոնային գնման հնարավորություն ՍԱԻ-ի ինտերնետային կայքի միջոցով

Բեռնված էլեկտրոնային գրադարան

անխափան գործող էլեկտրոնային գնումների համակարգ

գնումներ

2013 թ.

Ստանդարտների ազգային ինստիտուտ

20,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

45.

ՍԱԻ-ի լաբորատորիաների տեխնիկական ենթակառուցվածքի վերազինում

Զինել ՍԱԻ-ն սննդամթերքի, ռադիոէլեկտրական, նավթամթերքի և ֆիզիկաքիմիական փորձարկման լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով` արդյունաբերության գերակա ոլորտներում արտահանվող ապրանքների փորձարկման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը հեշտացնելու նպատակով

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2013 թ.

Ստանդարտների ազգային ինստիտուտ

50,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Լաբորատորիաների սարքավորումների գնում

աշխատակազմի վերապատարստում նշված սարքավորումների հետ աշխատելու ուղղությամբ

Լավ զինված միջազգային չափանիշներին համապատասխանող սննդամթերքի, ռադիոէլեկտրական, նավթամթերքի և ֆիզիկաքիմիական փորձարկման լաբորատորիաներ

վերապատրաստված աշխատողների թիվը

(ենթակա է ճշգրտման)

մոտավորապես 1 մլն եվրո

30 % համա-ֆինանսավորում
ՀՀ պետական բյուջեից

Մատակարարման պայմանագիր

 

46.

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության տեխնիկական կարողություննների հզորացում

Հզորացնել Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության տեխնիկական և մարդկային ռեսուրսների կարողությունները` անշարժ և շարժական լաբորատորիաների զարգացման միջոցով

Եվրոպական պահանջներին համահունչ որակի վերահսկոության փորձարկման լաբորատորիայի ձևավորման, ինչպես նաև շարժական լաբորատորիաների վերազինման համար ռազմավարական ծրագրի և հավատարմագրման ձեռքբերում

Հաստատված և իրականացման փուլում գտնվող ռազմավարական ծրագիր

հավատարմագրված լաբորատորիաներ

2012 թ.

 

200,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Համակարգիչների, տվյալների բազայի և անշարժ ու շարժական լաբորատորիաների համար սարքավորումների գնման նպատակով տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

 

Սարքավորումների ձեռքբերում

Տեղադրված և անխափան գործող սարքավորումներ

2013 թ.

Ենթակա է ճշգրտման

 

Մատակարարման պայմանագիր

 

47.

ԽՀԱԱԳ-ի ընտրված ոլորտներում եվրոպական ստանդարտները` որպես Հայաստանի ստանդարտներ ընդունելու ծրագրի մշակում

ԵՄ-ի ստանդարտների ներդրում ԽՀԱԱԳ-ի ընտրված գերակա ոլորտներում

ԽՀԱԱԳ-ի ոլորտներներում եվրոպական ստանդարտների նախանշված են,
Եվրոպական ստանդարտներին հակասող Հայաստանի ստանդարտների որոշակիացված են

ԵՄ-ի ստանդարտների ներդման գործողությունների ծրագրի մշակում

ՀՀ կառավարության կողմից հաստատված և իրականացման մեկնարկի փուլում գտնվող գործողությունների ծրագիր

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ստանդարտների ազգային ինստիտուտ

50,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

48.

Համապատասխանության գնահատման ընթացակարգերի կատարելագործում

Վերանայել տեխնիկական կանոնակարգերով սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերը և պահանջները` ուղղված ԽՀԱԱԳ-ի գերակա ոլորտներում տեխնիկական խոչընդոտները վերացնելու և այդ ընթացակարգերը կիրառելու նպատակով մարդկային ռեսուրսների կարողությունները հզորացնելուն

Սերտիֆիկացման նոր ընթացակարգի մշակում ԵՄ-ի պահանջներին համահունչ
ՍԱԻ-ի մասնագետների վերապատրաստում

Հաստատված և իրականացվող համապատասխա-նության գնահատման նոր ընթացակարգեր

վերապատրաստված մասնագետներ

2012 թ.

Ստանդարտների ազգային ինստիտուտ

50,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Ընդհանուր համակարգում

49.

ԽՀԱԱԳ-ում ներգրավված մամինների գործառույթների վերանայում/վերաքննություն

Վերանայել ԽՀԱԱԳ-ի բանակցությունների և իրականացման գործընթացում ներգրավված հիմնական հաստատությունների գործառույթները և մշակել պետական մարմինների ինստիտուցիոնալ զարգացման համապարփակ ծրագրեր

Գործառույթների վերանայում
առանցքային մարմիններում և գործընթացային բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ռազմավարական ծրագրերի մշակում առաջարկվող փոփոխությունների կառավարման նպատակով

Կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրեր

հաստատություններն իրականացնում են կառավարման և գործընթացային բարեփոխումներ

2012-2013 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 0.6 մլն եվրո  

Տեխնիկական օժանդակություն

ԵՄ ԽԽ

 

50.

Մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից առցանց տեղեկատվության գրանցման/հարցումների հնարավորությունները հեշտացնելու նպատակով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման իրագործելիության ուսումնասիրություն

Իրականացնել իրագործելիության ուսումնասիրություններ` գտնելու այն ճանապարհները, թե ինչպես ՀՀ կառավարության գործող էլեկտրոնային համակարգերը կարող են փոփոխվել` ԽՀԱԱԳ-ում ներգրավված մարմինների կողմից մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ծառայությունները բարելավելու նպատակով

Իրագործելիության ուսումնասիրության իրականացում

 

գործողությունների ծրագրի մշակու և մանրամասն ֆինանսական գնահատում

Կառավարության կողմից հաստատված
գործողությունների ծրագիր և դոնոր կազմակերպու-թյունների կողմից օժանդակություն մասնավոր հատվածի համար էլեկտրոնային կառավարման համակարգը ներդնելու ուղղությամբ

2012 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 0.2 մլն եվրո  

Տեխնիկական օժանդակություն

 

51.

Թարգմանչական կենտրոնի հիմնում

թարգմանչական հմտությունների և տեխնիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև տերմինների բառարանի մշակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում հիմնել թարգմանչական կենտրոն (3-4 թարգմանիչներով), որը կզբաղվի ԵՄ-Հայաստան ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի թարգմանությամբ

Թարգմանչական կենտրոնի հիմնում

գործողությումների ծրագրի մշակում

Հաստատված գործողությունների ծրագիր

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

50.000
եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

ԽՀԱԱԳ-ին առնչվող փաստաթղթերի և ռազմավարական այլ փաստաթղթերի ժամանակին և արհեստավարժ թարգմանություն անգլերենից (ԵՄ-ի դիրեկտիվներ, կանոնակարգեր) և հակառակը (ընդունված օրենսդրական ակտեր, առաջընթացի մասին հաշվետվություններ և այլ համարժեք նյութեր)

Անխափան գործող թարգմանչական կենտրոն

վերապատրաստված աշխատողներ

թարգմանված անհրաժեշտ փաստաթղթեր

մշակված տերմինների բառարան

2012-2014 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (Արժեքը կգնահատվի կարիքների գնահատման միջոցով)  

Տեխնիկական օժանդակություն

մատակարարման պայմանագիր

 

52.

Եվրամիության հետ համագործակցության վարչության կարողությունների զարգացում տեխնիկական սարքավորումների ձեռքբերման միջոցով

Հզորացնել Եվրամիության հետ համագործակցության վարչության տեխնիկական կարողությունները` համապատասխան սարքավորումներ և գրասենյակային կահույքի ձեռքբերման միջոցով

Տեխնիկական մասնագրերի և մրցութային փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

50.000

եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Անհրաժեշտ գրասենյակային սարքավորումների և կահույքի ձեռքբերում` համակարգիչներ, ֆաքս և տպիչ մեքենաներ, սկաներներ /պատճենահանման մեքենաներ, գրասենյակային կահույք և այլ գրասենյակային սարքավորումներ:
Սահուն տեղեկատվության փոխանակում վարչության ներսում

սարքավարումներով լավ հագեցած Եվրամիության հետ համագործակցության վարչության

Տեղեկատվության փոխանակման արդյունավետության աճ

սարքավորումները ձեռք են բերվել և կիրառության մեջ են

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Մատակարարման պայմանագրի արժեքը ենթակա է ճշգրտման  

Մատակարարման պայմանագիր

 

53.

Եվրամիության հետ համագործակցության վարչության կարողությունների զարգացում` սերվերի ձեռքբերման և ներքին ցանցի ձևավորման միջոցով

Հզորացնել Եվրամիության հետ համագործակցության վարչության ենթակառուցվածքը սերվերի ձեռբերման և ներքին ցանցի ձևավորման միջոցով

Տեխնիկական մասնագրերի և գնման փաստաթղթերի մշակում

Հաջողությամբ մեկնարկած գնման գործընթաց

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

10,000 եվրո

 

Տեխնիկական օժանդակություն

 

Սերվերի ձեռքբերում

ներքին ցանցի մշակում և ներդրում

Գործող սերվեր և ներքին ցանց

սահուն և արդյունավետ տեղեկատվության փոխանակում
ԽՀԱԱԳ-ի բաժնի
Եվրոպական հանձնաժողովի, բանակցային գործընթացում ներգրավված այլ մարմինների միջև

2012 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Մատակարարման պայմանագրի արժեքը ենթակա է ճշգրտման  

Մատակարարման պայմանագիր

 

54.

Ինտերնետային կայքի մշակում

ԽՀԱԱԳ-ի և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ իրազեկության բարձրացում և թափանցիկության բարելավում պետական և մասնավոր հատվածում

Մշակված ինտերնետային կայքի` ԽՀԱԱԳ-ի վերաբերյալ տեղեկատվությամբ, քաղաքականության փաստաթղթերով և կանոնավոր կերպով հրապարակվող այլ նյութերով

Մշակված և ծրագրային ապահովմամբ ինտենետային կայք

հրապարակված փաստաթղթեր, ռազմավարական փաստաթղթեր և նոր այլ նյութեր

2012 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 10,000 եվրո  

Տեխնիկական օժանդակություն

 

55.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության, ինչպես նաև ԽՀԱԱԳ-ի բանակցությունների և իրականացման գործընթացում ներգրավված այլ նախարարությունների և մարմինների կարողությունների հետագա զարգացում

Կազմակերպել մասնագիտացված դասընթացներ և սեմինարներ, դյուրացնել փորձագետների կարճաժամկետ գործուղման գործընթացը

Վերապատրաստման դասընթացներ (միջազգային առևտրի, բանակցային հմտությունների, ԱԱՀ-ների, ԽՀԱԱԳ-ների վերաբերյալ, ինչպես նաև ԽՀԱԱԳ-ի ուղղությամբ եվրոպական փորձի, առևտրային ռեժիմների, բանակցային դիրքոշման մասին և այլն)

անգլերենի ուսուցման դասընթացներ

ուսուցաողական այցեր ԵՄ-ի նոր անդամակցող պետություններ

Վերապատրաստման դասընթացներ, ուսուցողական այցեր, անգլերենի դասընթացներ

միջազգային առևտրի ԵՄ-ի հարցերի վերաբերյալ բավարար գիտելիքներով և անգլերենի լավ իմացությամբ փորձագետներ

ԵՄ-ի կառույցներ գործուղված փորձագետներ

2012-2014 թթ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

բանակցային գործընթացում ընդգրկված նախարա-րություններ և մարմիններ

0.8 մլն եվրո  

Տեխնիկական օժանդակություն

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2012, N 42-Ա 26.01.2012, N 1161-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան