ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2012 թվականի N 545-Ա
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՇՎԱԾ ՇՐՋԱՆԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում նշված շրջանի տեսչություն իրականացնելու նպատակով Չեխիայի Հանրապետության բազմազգ տեսչական խմբի (8 մարդ)` 2012 թվականի մայիսի 22-25-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 2203000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 19 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|