Գլխավոր տեղեկություն
Համար
N 1117-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2012-27.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1117-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին`

1) առաջարկել համապատասխան համայնքներին սույն որոշման հավելվածում նշված` 139446,5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության.

2) ապահովել սույն որոշման հավելվածում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը և պետական գրանցումը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված՝ գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1117-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գույքի անվանումը

Ձեռքբերման(կառուցման)

տարեթիվը

Արժեքը`
ընդամենը
(դրամ)

գազատար
(կմ)

սարքավորում
(հատ)

 

ՀՀ Շիրակի մարզ

       

1.

Ախուրյանի գյուղական համայնք

0,136

-

2009-2011 թթ.

570900

 

ՀՀ Լոռու մարզ

       

2.

Արծնիի գյուղական համայնք

5, 888

2

2011 թ.

29950000

 

ՀՀ Տավուշի մարզ

       

3.

Թեղուտի գյուղական համայնք

0,058

-

2008-2009 թթ.

-

 

ՀՀ Սյունիքի մարզ

       

4.

Քաջարանի քաղաքային համայնք

6,735

3

2005-2010 թթ.

57093972

5.

Լեռնաձորի գյուղական համայնք

5,07

2

2003 թ.

22189000

6.

Կապանի քաղաքային համայնք

1,26

1

2008 թ.

4885530

7.

Կապանի քաղաքային համայնք

1,170

-

2009 թ.

4221055

8.

Գորիսի քաղաքային համայնք

1,871

-

2007 թ.

11253429

9.

Գորիսի քաղաքային համայնք

0,871

1

2007 թ.

7331063

10.

Գորիսի քաղաքային համայնք

0,29

-

2008 թ.

1951570

 

Ընդամենը

     

139446519

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2016, N 863-Ա 27.08.2016, N 1117-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան