Գլխավոր տեղեկություն
Համար
N 1139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2012-22.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.26/47(921).1 Հոդ.1055.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1139-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված N 2 աղյուսակի 8-րդ ենթակետի «Մշտական աշխատողներ/աշխատակիցներ» պարբերության «ա» և «բ» կետերում «նվազագույն» բառը փոխարինել «միջին» բառով.

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի համար Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում (այսուհետ՝ ՀՕՏՇ) նշված իրավունքների սխեմայի 8-րդ «Ձեռնարկատիրական գործունեության կամ աշխատանքի կորուստ» և 11-րդ «Օժանդակություն խոցելի անձանց» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները և մեթոդաբանությունը:

2. Սույն փաստաթղթում օգտագործված հապավումները սահմանված են ՀՕՏՇ-ով:

3. Սույն փաստաթղթում օգտագործված են հետևյալ սահմանումներն ու հայեցակետերը՝

1) ազդեցության ենթակա կողմեր են համարվում` «իրավաբանական անձինք» կամ «անհատ ձեռնարկատերերը», որոնք տնօրինում են ազդեցության ենթակա բիզնեսը.

2) մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը մշտապես դադարեցվում է ծրագրի աշխատանքների արդյունքում.

3) ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են համարվում այն ազդեցության ենթակա կողմերը, որոնց ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես է դադարեցվում.

4) մշտապես դադարեցված համարվում է այն ձեռնարկատիրական գործունեությունը, երբ վերջինս դադարեցվում է առնվազն 12 ամսով: Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադար է համարվում մինչև 12 ամսով գործունեության դադարեցումը:

4. Ըստ ՀՕՏՇ-ի սկզբունքների` փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության գնահատման հետազոտությունների սկսման օրն է, որոնց արդյունքում կազմվում են ազդեցության ենթակա գույքերի նկարագրության արձանագրությունները: Կասեցման օրվանից հետո իրականացված բարելավումները փոխհատուցման ենթակա չեն:

5. Սույն փաստաթղթով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

 

II. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

6. Ավելացված արժեքի հարկ վճարող մշտական ազդեցության ենթարկվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկվող շահույթի (եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

7. Մշտական ազդեցության ենթակա ավելացված արժեքի հարկ չվճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող) եկամտի և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա շահութահարկի (եկամտահարկի) պարզեցված հաշվարկ ներկայացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

8. Մշտական ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն տարեկան զուտ շահույթի (եկամտի) չափով, որը հաշվարկվում է հաստատագրված վճարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և հաշվարկային շահութահարկի (հաշվարկային եկամտահարկի) գումարի տարբերության չափով՝ համաձայն հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա հաստատագրված վճարի հաշվարկի: Ժամանակավորապես ազդեցության ենթակա հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

9. Մշտական ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն տարեկան զուտ եկամտի չափով, որը հաշվարկվում է համաձայն օրենքի՝ հարկային մարմին ներկայացրած նախորդ տարվա արտոնագրային վճարի հաշվարկում նշված հարկվող եկամտի և հաշվարկված եկամտահարկի գումարի տարբերության չափով: Ժամանակավորապես ազդեցության ենթակա արտոնագրային վճար վճարող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք կփոխհատուցվեն նշված կերպով, սակայն միայն գործունեության դադարեցման ամիսների համար` մինչև մեկ տարի:

Հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) չներկայացնող ազդեցության ենթակա կողմերի փոխհատուցումը

10. Մշտական ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով՝ 12 ամսվա համար:

11. Ժամանակավոր ազդեցության ենթակա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություններ (տեղեկանք) չեն ներկայացնում, կստանան միանվագ փոխհատուցում՝ սույն հավելվածի 5-րդ կետում նշված նվազագույն աշխատավարձի չափով՝ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ամիսների համար:

Ձեռնարկատիրական գործունեության դադարեցման ժամկետի սահմանում

12. Ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման ամիսների թիվը կհաշվարկվի ճանապարհի որոշակի հատվածում պլանավորված ծրագրային այնպիսի աշխատանքների տևողությամբ, որոնք կազդեն ձեռնարկատիրական գործունեության վրա: Ծրագրային աշխատանքների իրականացման արդյունքում ձեռնարկատիրական գործունեության դադարեցման երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում շինարարական աշխատանքների լրացուցիչ ամիսների համար, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա համար:

Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման և լիցենզիայի ձեռքբերման գումարների փոխհատուցում

13. Մշտական ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն նաև պետական գրանցման և գործունեության լիցենզիայի համար կատարված ծախսերի համար: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:

14. Ժամանակավոր ազդեցության ենթակա հարկային հայտարարագիր կամ այլ հարկային տեղեկություն (տեղեկանք) ներկայացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կփոխհատուցվեն այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

15. Փոխհատուցման են ենթակա գրանցված այն աշխատողները, ովքեր աշխատել են ազդեցության ենթակա ձեռնարկությունում, ազդեցության գնահատման հետազոտությունների (ազդեցության) ենթակա անձանց հաշվառման օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս, և, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) ձեռնարկատիրական գործունեության մշտական դադարեցման դեպքում (մշտական ազդեցություն) աշխատողը կստանա փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.

2) ձեռնարկատիրական գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում (ժամանակավոր ազդեցություն) աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

IV. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՊԱՍՏԸ

 

16. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական նպաստ 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

17. Սոցիալապես խոցելի են այն տնային տնտեսությունները, որոնք`

1) հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան նպաստ.

2) ղեկավարվում են միայնակ կանանց կողմից.

3) ղեկավարվում են տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից:

18. Եթե նկարագրության արձանագրությունների կազմման ընթացքում ծրագրերի իրականացման կազմակերպությունը բացահայտում է, որ ազդեցության ենթակա տնային տնտեսությունն աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ծրագրերի իրականացման կազմակերպությունը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար: Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշման

 

Տրանսպորտի և կապի

նախարարություն

ՀՀՃՄՆԾ ՊՈԱԿ 

Ներմուծեք նկարագրությունը_2002

Հայաստանի Հանրապետություն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

 

ՎԱՐԿ N 2561-ARM

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ»

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ՏՐԱՆՇ 2 (ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ)

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀՕՏԾ

 

07 Սեպտեմբերի 2012

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.11.2020, N 1779-Ն 16.11.2020, N 1139-Ն
29.06.2017, N 752-Ն 22.07.2017, N 1139-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան