Գլխավոր տեղեկություն
Համար
N 1013-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.06.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1013-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարություևր որոշում է.

1. 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացված 1086960 շիշ արևածաղկի ձեթից, որպես սոցիալական աջակցություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջոցով, տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում) 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ, իսկ մնացորդը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով իրացնել աճուրդային կարգով։

(1-ին կետը խմբ. 15.12.11 N 1786-Ն, փոփ. 24.05.12 N 707-Ն)

2. Աճուրդով իրացվող արևածաղկի ձեթի վաճառքի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ելնելով՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից արձանագրված իրացվող ձեթի ընթացիկ մեծածախ և մանրածախ շուկայական գնից.

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից արձանագրված ներմուծվող արևածաղկի ձեթի մաքսային արժեքից.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից։

3. 175246 շիշ արևածաղկի ձեթը հատկացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1786-Ն)

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային կարգով իրացումը, շշերի խմբաքանակի համար սահմանելով համապատասխան լոտեր.

2) սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային վաճառքի իրացումից առաջացած միջոցները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1786-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) տրամադրել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընտանիքների ցուցակը:

(5-րդ կետը լրաց. 15.12.11 N 1786-Ն)

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

(6-րդ կետը լրաց. 15.12.11 N 1786-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 26
Երևան