Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.06.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2012 թվականի N 447-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2012 թվականի հունիսի 3-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 07.06.12 N 498-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը,  Հ. Բերբերյանինը, Հ. Թութունջյանինը, Ա. Խուդոյանինը, Մ. Մելիքյանինը, Ք. Գրիգորյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Վարդանյանինը, Վ. Խուբլարյանինը և Վ. Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տ. Դավթյանինը, Հ. Քուշկյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ա. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Վ. Ասոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

(3-րդ կետը փոփ. 07.06.12 N 498-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին.

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2012 թվականի հունիսի 3-ին Երևան-Բրյուսել և 2012 թվականի հունիսի 5-ին Բրյուսել-Երևան երթուղիներով։

(5-րդ կետը փոփ. 07.06.12 N 498-Ա)

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 21

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 21-ի N 447-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-5-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար
   
Հ. Բերբերյան - ՀՀ վարչապետի օգնական
   
Հ. Թութունջյան - ՀՀ վարչապետի օգնական
   
Ս. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական
   
Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
   
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
   
 Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
   
Ա. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Վ. Խուբլարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
   
Վ. Մկրտչյան - թարգմանիչ
   
Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր
   
Հ. Բաբայան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ
   
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր
   
Հ. Բաղդասարյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
   
Է. Դավթյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
   
Ն. Գալստյան - «Հայնյուզ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)
   
Ի. Մկրտչյան - «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության լրագրող
   
Է. Ավագյան - «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության օպերատոր

(Հավելվածը փոփ. 07.06.12 N 498-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան