ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2012 թվականի N 480-Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2012 թվականի հունիսի 10-12-ը գործուղել Հաագա (Նիդեռլանդների Թագավորություն)` Հաագայում արդարադատության ոլորտի ներկայացուցիչների համար անցկացվող` դատարանների ղեկավարներին և կառավարիչներին վերաբերող համանման գործունեությամբ զբաղվող մասնագետների շրջանակում հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ա. Օրբելյանի` Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի` Հաագա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի` Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 2 Երևան |
|