ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2012 թվականի N 406-Ա
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրացահայ նկարիչների` «Հայրենիքի կանչով» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի՝ 2012 թվականի ապրիլի 16-17-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Հայրապետյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 7 Երևան |
|