ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1297-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2012 թվականի մարտի 4-7-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` ապահովել կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:
3. Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց միջոցների հաշվին:
4. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ցուցանմուշների, ցուցադրափեղկերի և այլ նյութերի պատրաստումը` ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1297-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Կ. Ղահրամանյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ե. Հովհաննիսյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետ |
Վ. Վարդանյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Ռ. Հարությունյան |
- |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան |
- |
Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Հովսեփյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Քերոբյան |
- |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |